Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից.Ռեջեփ Թայիփ Էրդողան
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տեղեկացնում է Anadolu-ն:
Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից։
Բացի այդ՝ Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ ԱՄՆ-ի կողմից Հունաստանի կղզիներում զենք տեղակայելու խրախուսումը հակասում է Թուրքիայի հետ դաշինքի ոգուն։ Ըստ նրա՝ սադրանքների և լարվածության ընթացքը լավ բան չի բերի երկրներից ոչ մեկին:
՛՛Անկարան հիանալի գիտի, թե կոնկրետ ո՛վ է Աթենքին մղում սադրանքների՛՛,-ասել է Էրդողանը: