Աննա Հակոբյան, ՀՀ հարավային դարպասը քեզ ա սպասում, գնա ու քո էլիտար ջոկատով պաշտպանի Սյունիք․ Հայտնի լրագրողի կոչը սեպտեմբերի 14-ին իրականացված ռազմական ագրեսիայի օրը
Թեմա
<<Էրատտո ջոկատ կար չէ՞ մի հատ, էն որ ասում էր տղերքը զոհվել են հանուն ոչնչի։ 18 տարեկան մատղաշ էրեխեքին սահմանից իջացրու ա՛յ կապիտուլյանտ ու հաշված ժամերի ընթացքում՝ <<Յաշմա>> ջոկատի դեմ դեմ-հանդիման հանի ՀՀ էլիտար ստորաբաժանումը՝ հաձինս <<Էրատտո>> ջոկատի հրամանատար սպարապետուհի Աննա Հակոբյանի։ Աննա Հակոբյան, Սյունիքը՝ ՀՀ հարավային դարպասը քեզ ա սպասում, գնա ու քո էլիտար ջոկատով պաշտպանի Սյունիքը Աննա Հակոբյան>>,-այս մասին տեսաուղերձի միջոցով անդրադառնալով սեպտեմբերի 14-ին 207 տղաների թափված արյանը ու հարյուրավոր վիրավորների, ասել է հետաքննող լրագրող, մեր գործընկեր Գայանե Զարգարյանը, դիմելով Փաշինյանի ընտանիքի ջոկատի հրամանատար՝ Աննա Հակոբյանին։
Իսկ այսօր փաստորեն, սպարապետուհին հանրային կերպով պատասխանել է մե գործընկերոջը՝ չքմեղանալով, թե ինքը այլեւս փաստացի սպարապետուհի չէ․ Մեջբերում ենք․
Իրականում «Էրատո» ջոկատը հայ կնոջ ամոթն էր, խայտառակությունն էր, ապացույցն այն բանի, որ կնոջ տեղը օջախում է, որտեղ պետք է գլուխը կախ ապրի՝ եթե նույնիսկ անհավասար ու դավադիր պատերազմի դաշտում իր զավակների արյունն է հոսում: