Չի կարելի ասել, որ Քոչարյանին առնչվող ընկերությունները անպիտան գործունեություն են ծավալում պետության համար․ Վիգեն Խաչատրյանը փակագծեր է բացում
Հանդիպում
Ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը դուրս մղել թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից, ստեղծված իրավիճակում կարելի՞ է խոսել այլեւս խաղաղության օրակարգի հաստատման մասին, այս եւ այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է ԱԺ ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նկատեց․
-Այդտեղ երեք հիմնահարց կա: Առաջինը դա ճկուն դիվանագիտական քաղաքականություն վարել և ստանալ աջակցություն համապատասխան միջազգային կառույցների կողմից: Երկրորդը, դա իհարկե բանակի հզորացումն է: Եվ երրորդը` ներքին միասնությունն ու համախմբումը: Այդ երեք ուղղություններով պետք է աշխատել, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով դուրս մղել թշնամուն ՀՀ տարածքից։
-Ո՞նց պետք է մեր տղաները կռվեն ու դիմակայեն թշնամուն հաշվի առնելով նրանց օգտագործած գերժամանակակից զինտեխնիկան, եւ մեր, մեղմ ասած, տխուր վիճակը սահմանում:
-Ամեն գնով պետք է պայքարենք եւ այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում, որ բանակը զինվի ժամանակակից զինմթերքով : Դուք գիտեք, որ նաև եկող տարվա բյուջով մոտ քառասունյոթ տոկոսով ծախսերը բանակի ավելանում են: Բանակի կոնցեպցիան եւս փոխվում է, նախատեսվում է պրոֆեսիոնալ ծառայողներով ամրապնդել բանակը: Այսինքն` երկու ուղղություն կա և՛ կրթական, սպայական կազմի, և՛ զինատեսակների ապահովմամբ:
-Իսկ այս իրավիճակում պարոն Խաչատրյան այլևս խաղաղության պայմանագրի ստուրագրումն ինչքանո՞վ է ակտուալ հաշվի առնելով թշնամու նկրտումները ու պարբերական հաթաթաները:
-Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հռչակվեց և այդ սկզբունքների պահպանմամբ նպատակ կա մինչև տարեվերջ այդ պայմանագիրը կնքել: Այդ պայմանագիրը ստորագրվելու հանուն մեր վաղա խաղաղության, հանուն մեր տղաների անվտանգության։ Այսքանը այս հարցի վերաբերյալ։
-Պարոն Խաչատրյան նաև կուզենայի Ձեր գնահատականը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ, որտեղ նա մասնավորապես ասում, որ Արցախի հարցի բանալին այլևս մեզ մոտ չէ և, որ պետք է մենք ուզենք չուզենք երկրորդ կապիտուլացիային գնանք:
-Ոնց որ թե որոշ բաներ մի քիչ ճշգրտությամբ չեք արտաբերում: Որովհետև նա գտնում էր, որ Արցախի հիմնահարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Եվ կարծիք հայտնեց, որ այլևս այնտեղ չի: Ես այդպես եմ լսել: Ես ինչքան գիտեմ նա այդպես է ասել: Բարդ խնդիրներ կան և ժամանակին այն ինչ որ հնչեցվեց մեր մոտ խորհրդարանում և մի փոքր դժկամությամբ ընկալվեց հիմա բոլորը տեսնում են, որ միջազգային հանրությունը կարևորում է Արցախի բնակչության իրավունքների խնդիրը: Այդ առումով բոլորը միակարծիք են և ռուսները, և արևմուտքը, և ԱՄՆ-ն: Այսինքն` ռուսները շարունակում են պնդել, որ ի դեմս նախագահ Պուտինի, որ Արցախի հարակից տարածքները Ադրբեջանի անբաժանելի մաս է: Դա ռուսների տեսակետն է, որոնք գտնում են, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի հեռու հեռանկարում։ Հիմա կարևորը անվտանգության խնդիրները և իրավունքների, որ իրենք ստանձնել են, որ կերաշխավորեն, բայց ինչպես տեսնում եք այնքան էլ չի ստացվում: Միջազգային հանրությունը նույն կարծիքին է, որ Արցախը դա Ադրբեջանի մաս է, բայց պնդում են, որ կարգավիճակի հարցը հիմա պիտի լուծվի: Հայաստանի դիրքորոշումն է, որ պետք է քննարկել կարգավիճակի հարցը, իրավունքների հարցը, անվտանգության հարցը, որից էլ կբխի կարգավիճակը: Ադրբեջանը գտնում է, որ Արցախի հարց այլևս գոյությու չունի, բայց մենք տեսնում ենք, որ որևէ միջազգային կառույց այդ թվում նաև Ռուսաստանը, դրա հետ չի համաձայնվում: Եվ իրականում միակ տեղաշարժը, որ նկատվում է դա կարծես թե աստիճանաբար Բաքուն պատրաստակամություն հայտնում է քողարկված ձևով երկխոսության մեջ մտնել Արցախի հետ: Արցախի նախագահն էլ իր հերթին ասաց, որ ճիշտ կլինի, որ իրենք ուղղակի ուղիղ երկխոսության մեջ մտնեն Բաքվի հետ:
-Լավ, իսկ Հայաստանին ի՞նչ է սպասվում։
-Պարզ է, որ Հայաստանի որևէ միլիմետր մեր տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից չի զիջելու: Սա է: Եվ այս մեր դիրքորոշումը միջազային հանրության ջերմ աջակցությունն է ստանում և բավականին գործնական քայլեր ենք նկատում մասնավորապես , երբ բոլորը պնդում են , որ Ադրբեջանը պիտի զորքերը հետ քաշի իր նախկին դիրքերը։
-Պարոն Խաչատրյան,ինչ կասեք, որ Կառավաությունը խոշոր պայմանագրեր է կնքում երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանին առնչվող ընկերությունների հետ, սա ինչպե՞ս կբացատրեք եւ առհասարակ ինչպե՞ս կմեկնաբնեք նրա՝ ասուլիսում տեղ գտած մտքերը։
-Ես դրա մասին շատ եմ խոսել: Քոչարյանի որևէ արտահայտություն իրականում անիմաստ է մեկնաբանել, որովհետև նախ ակնհայտ է դառնում, որ այդ մարդը շատ հեռու է իրական քաղաքականությունից: Ակնհայտ է դառնում, որ հիմնական մտահոգությունն իր սեփական անձն է ոչ թե հայ ազգը կամ Արցախը: Եվ ցավալիորեն այդ բոլոր փորձերը խուսափել պատասխանատվության այն չափից, որ նրանք կրում են այս ամենի համար հաջողությամբ չի պսակվելու: Նրանք հետևություն չարեցին, որ մեր հասարակությունը օբյեկտիվորեն գնահատում է նրանց սխալ քաղաքականությունը, որը մեզ բերեց այս կոտրած տաշտակի առաջ կանգեցրեց: Եվ նրանք վերադառնալու որևէ հեռանկար չունեն, բայց չեն հասկանում: Ամեն կերպ փորձում են նորից զավթել իշխանությունը, որը ցավալիորեն անպտուղ զբաղմունք է, որը պառակտում է հասարակությանը, որը ցանկալի չի: Եվ տեսնում ենք, որ իրենք ինչպես որ ասել են մի բան արել են այլ բան լինելով իշխանության: Նորից ասում են մի բան ենթադրում են այլ բան՝ լինելով ընդդիմություն: Չեն փոխվել այդ մարդիկ: Ցավալի է, բայց այդպես է:
-Խնդրում եմ նաեւ հարցիս սկզբնամասին պատասխանել։
-Տեսեք այն ընկերությունները, որոնք առնչություն ունենք Քոչարյանի հետ չի կարելի ասել, որ նրանք անպիտան գործունեություն են ծավալում Հայաստան պետության համար: Դա ճիշտ չի, մեր նպատակը ընկերություններին հետապնդելը չի, որովհետև այդ ընկերություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն սեփականատեր այլ այդ ընկերության զբաղվող գործարարության այն տեսակը, որն անհրաժեշտ է մեր հանրապետությանը, որում հազարավոր մարդիկ են աշխատում: Եթե կասկած կա, որ Քոչարյանը անօրինական է հարստացել կամ օրենքի շրջանցմամբ է այդ արել , որ դառել ձեռնարկատիրական այդ ձևի սեփականատեր դրա պատասխանը պիտի տա դատարանը: Բայց դրա արդյունքում պետք է փոխհատուցվի վնասը, պատասխանատվության կանչվի մեղավորը, բայց դրանով ձեռնարկատիրական գործունեությունը չպիտի փակվի Հայաստանում, որովհետև դա անհրաժեշտ է և՛ պետությանը, և՛ հասարակությանը: Հիմա եթե մեր պարեկային ծառայությանը պետք են մեքենաներ, որոնք ներկրվում են միայն այդ ձեռնարկության կողմից որևէ վատ բան չկա այդ ձեռնարկության հետ պայմանագիր կնքել և ձեռք բերել այդ մեքենաները պարեկային ծառայության համար: Տենց պետք չի վրեժխնրությամբ լցվել և մարդկանց հետապնդել: Իհարկե դա ընկալվում է որպես իշխանության թուլություն, բայց դա այդպես չէ։