Թուրքիան խոստանում է արձագանքել Կիպրոսի հունական վարչակազմին զենքի էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշմանը
ՄիջազգայինԹուրքիան անպատասխան չի թողնի Կիպրոսի հունական վարչակազմի վրա զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Անկարան բոլոր անհրաժեշտ զենքերը կմատակարարի կղզու հյուսիս՝ կիպրոսցի թուրքերի շահերը պաշտպանելու համար, և այս որոշումը պատասխան կլինի Վաշինգտոնի գործողություններին», - ընդգծել է Չավուշօղլուն։