Սա մոբիլիզացիա է, որը վեր է սոցիալական սահմաններից. Անաստասյա Պոնամարեւա
ՀասարակությունՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները կողմ են արտահայտվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությանը` շարունակելու միասնական հանդիպումները: Ավելին` ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի, այս պահին աշխատում են երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ: Անդրադառնալով վերոնշյալին` Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի միջազգային անվտանգության ամբիոնի դոցենտ, գիտական աշխատանքի գծով դեկանի տեղակալ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու ԱՆԱՍՏԱՍՅԱ ՊՈՆԱՄԱՐԵՎԱՆ ասաց, որ այս դեպքում եկեղեցուն դիմելը մոբիլիզացիայի պես մի բան է:
— Սա մոբիլիզացիա է, որը վեր է սոցիալական սահմաններից: Այն, որ Հայաստանի երեք նախագահները պատրաստ են չեզոք հարթակում հանդիպել եւ բանակցել, շատ լավ դաս է ե՛ւ հասարակության, ե՛ւ երկրի, ե՛ւ պետության համար` ասելու, որ մենք ի վիճակի ենք պայմանավորվել, որովհետեւ ունենք արժեքներ, որոնք առավել կարեւոր են լոկալ, այսրոպեական տարաձայնություններից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ