Վերջապես Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի հայրությունը. Արամ Հարությունյան
Ներքաղաքական
Ըստ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կապիտուլիացիոն պայմանագրի գովազդումը նշանակում էր «հայրության ճանաչում»:
— Վերջապես Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի հայրությունը: Պարզապես, ինքը հրաժարվում էր նրանից եւ չէր ուզում ալիմենտը վճարել: Իսկ հիմա ամբողջ խնդիրն այն է, որ չվճարված ալիմենտը կամ ապագա վճարվելիք ալիմենտը ուզում է վճարեն նաեւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, Արցախի նախկին նախագահները եւ նույնիսկ Վեհափառը: Բնական է, որ մենք չպետք է թողնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրճվի, որովհետեւ, կարծես թե, տարերքի մեջ է: