Արևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. Զախարովա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանա Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Ցուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ) Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր է Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացի

Ավե­լի մեծ ար­հա­վիրք է գա­լիս, ցու­նա­մի է լի­նե­լու մեր երկ­րի վրա. Հայկ Նահապետյան

Տեսանյութեր

Ադր­բե­ջա­նի ԶՈւ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը ա­կա­նա­նե­տե­րի եւ խո­շոր տրա­մա­չա­փի հրաձ­գա­յին զի­նա­տե­սակ­նե­րի կի­րառ­մամբ կրակ են բա­ցել հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նի ա­րե­ւե­լյան ուղ­ղու­թյամբ տե­ղա­կայ­ված մար­տա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ, ին­չի հե­տե­ւան­քով հայ­կա­կան կողմն ու­նի ե­րեք զոհ: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ, պա­հես­տա­զո­րի գնդա­պետ ՀԱՅԿ ՆԱ­ՀԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ գնա­հատ­մամբ` վի­ճա­կը շատ ծանր է` դե­ռեւս սեպ­տեմ­բե­րի 13-ի վաղ ա­ռա­վո­տյան ադր­բե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կող­մից հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նի մի­ա­ժա­մա­նակ մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով դիր­քա­յին ա­ռաջ­խա­ղաց­ման պատ­ճա­ռով: Այս մա­սին նա ման­րա­մաս­ներ ներ­կա­յաց­րեց «Իրա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում:

«ՈՒՆԵՆՔ ԼՈՒՐՋ ՄԱՐ­ՏԱ­ԿԱՆ ՀԵ­ՆԱ­ԿԵ­ՏԵ­ՐԻ ԿՈ­ՐՈՒՍՏ»

— Ի վեր­ջո, ի՞նչ ի­րա­վի­ճակ է հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նին` սեպ­տեմ­բե­րի 13-ից թշնա­մու կող­մից նոր թափ ա­ռած հար­ձա­կում­նե­րի հե­տե­ւան­քով:

— Այդ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­տե­ւան­քով բա­վա­կա­նին լուրջ կո­րուստ­ներ ենք ու­նե­ցել: Բայց գործ­նա­կա­նում չեն խո­սում, թե ինչ­պես ե­ղավ, ին­չեր ենք կորց­րել: Մեր տղա­ներն  ու սպա­ներն ա­րի­ա­բար կռվել են, բայց հա­կա­ռա­կոր­դը շատ ա­ռում­նե­րով ու­ներ գե­րա­կա­յու­թյուն: Երբ տես­նում ենք, թե ինչ խրա­մատ­նե­րում են ե­ղել մեր տղա­նե­րը, այդ­քա­նից հե­տո` նա­խորդ բո­լոր ԶՈՒ գլխա­վոր շտա­բի պե­տե­րին ու պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին պետք է գնդա­կա­հա­րու­թյան պա­տի տակ կանգ­նեց­նել: Նա­յել եմ ադր­բե­ջա­նա­կան տե­սա­նյու­թե­րը, տե­սել եմ, թե ինչ խրա­մատ­նե­րում ու խրա­մու­ղի­նե­րում են ե­ղել մեր տղա­նե­րը եւ հաս­կա­նում եմ, թե ո­րը ո­րից հե­տո է: Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում ի՞նչ են սար­քել, ո­չինչ, ո­րով­հե­տեւ խնդիր է դրված` կռվով պարտ­վե­լու: Ինչ­պես Ար­ցա­խում կռվով պարտ­վե­ցինք, հի­մա էլ կռվով պի­տի պարտ­վենք ու տանք Հա­յաս­տա­նի մի մա­սը: Ու դեռ կա՞ն մար­դիկ, որ կար­ծում են, թե Հա­յաս­տա­նի մի մա­սը վերց­նե­լուց հե­տո` Ադր­բե­ջա­նը հայտ չի ներ­կա­յաց­նե­լու ամ­բողջ Հա­յաս­տա­նը վերց­նե­լու: Չէ որ Ա­լի­եւ­ն ա­սում է, որ Ե­րե­ւանն էլ է ի­րեն­ցը:

— Գլխա­վոր շտա­բի պետն ա­սում էր, որ «հա­կա­ռա­կոր­դը մխրճվել է Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րածք 8,5 կմ լայ­նու­թյամբ ճա­կա­տով՝ մին­չեւ 7,5 կմ խո­րու­թյամբ»: Եվ, ըստ է­ու­թյան, մին­չեւ այժմ ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է  մնալ ան­փո­փոխ: Ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Գլխա­վոր շտա­բի պե­տի ա­սած­նե­րը շատ տե­ղե­րում ի­րա­կա­նու­թյու­նից բա­վա­կա­նին հե­ռու են: Նկա­տի ու­նեմ, որ թվե­րը նվազ են ներ­կա­յաց­վում: Բայց սրա փո­խա­րեն` թող ներ­կա­յաց­նե­ին, թե ինչ կո­րուստ­ներ ենք ու­նե­ցել մենք եւ հա­կա­ռա­կոր­դը: Սո­վո­րա­բար, այդ­պես պետք է լի­ներ: Հի­շո՞ւմ եք, 2016 թվա­կա­նի ապ­րի­լյան դեպ­քե­րի ժա­մա­նակ զո­հե­րի ա­նուն-ազգա­նուն­նե­րը մեկ-երկու շա­բաթ անց ցու­ցա­կով հրա­պա­րակ­վեց: Ո­րով­հե­տեւ զո­հերն այդ­քանն է­ին, չկար մի այդ­քան էլ զոհ­ված, ո­րի ծնող­ներն ա­սե­ին՝ բա մեր տղա­յի ա­նունն ին­չո՞ւ չկա: Այ­սօր չեն հրա­պա­րա­կում զո­հե­րի քա­նա­կը, ո­րով­հե­տեւ շատ է, վի­րա­վոր­նե­րը` եւս: Ու­նենք լուրջ մար­տա­կան հե­նա­կե­տե­րի կո­րուստ: Հա­կա­ռա­կոր­դը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող բար­ձունք­նե­րի վրա է, ու դրա մա­սին չի աս­վում: Կորց­րել ենք լրջա­գույն զին­տեխ­նի­կա` ՀՕՊ եւ ՌԵՊ հա­մա­կար­գեր, հրե­տա­նի եւ այլն: Կա­րե­ւոր հե­նա­կե­տե­րի մեծ մա­սը` Վար­դե­նի­սից մին­չեւ Կա­պան վերց­ված է: Այ­սինքն` ի­րենց հա­ջորդ քայլն այդ­տե­ղից է լի­նե­լու եւ նա­եւ Նա­խի­ջե­ւա­նի կող­մից: Ի­հար­կե, դի­մադ­րու­թյուն կլի­նի, ով հասց­րեց փա­խե­փախ ա­նե­լով կգա Ա­րա­րատ եւ Ե­րե­ւան, իսկ մնա­ցա­ծը մին­չեւ վերջ կռվե­լով այդ­տեղ էլ կմնան… Սխալ է հար­ցազ­րույ­ցում այս ա­մե­նի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լը, ո­րով­հե­տեւ այն կա­րող է ո­րո­շա­կի խու­ճապ ա­ռա­ջաց­նել: Բայց ես այլ ձեւ չու­նեմ` ընդ­դի­մա­դիր դաշ­տի ռե­սուրս ու­նե­ցող լի­դեր­նե­րին եւ նույ­նիսկ իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­սե­լու, որ վի­ճա­կը սա է: Վաղն այս­քան կո­րուստ­նե­րից հե­տո, ո­րե­ւի­ցե կու­սակ­ցա­կան կա­ռույ­ցի ղե­կա­վար, ո­րե­ւի­ցե ՔՊ-ական ու իշ­խա­նա­վոր ե­րաշ­խա­վոր­ված չէ իր եւ իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի ֆի­զի­ա­կան անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հար­ցում: Չեն պատ­կե­րաց­նում, թե ինչ է  լի­նե­լու այս­տեղ: Այս­քան կո­րոստ­նե­րից հե­տո՝ մար­դիկ, երբ այ­լեւս ա­նի­մաստ են տես­նում ի­րենց ապ­րե­լը, պատ­րաստ են ա­մեն ին­չի: Այս­պի­սի մար­դիկ տե­ղով սուր են.  մե­կը կող­քից հու­շեց, թե մե­ղա­վո­րը ով է, ա­սենք, ՔՊ-ից այ­սինչ պատ­գա­մա­վո­րը, ո­րը բա­ցա­ռա­պես մե­ղա­վոր էլ չէ, նա գնա­լու է այդ ՔՊ-ակա­նի հե­տե­ւից:

«ԱԼԵՔ­ՍԱՆԴ­ՐԱ­ՊՈ­ԼԻ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ԳԻ­ՐԸ ԿԱ­ՐՈՂ Է Ե­ՐԱ­ՆԵ­ԼԻ ԹՎԱԼ»

— Բայց չէ՞ որ իշ­խա­նու­թյու­նը վստա­հա­բար պնդում էր, թե «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան» են բա­ցե­լու: Ի՞նչ ե­ղավ այդ գոր­ծըն­թա­ցը:

— Ա­մեն հի­մա­րու­թյուն ես չեմ մեկ­նա­բա­նեմ: Պարտ­ված եր­կիր ենք, մար­դիկ վա­խե­նում են պա­տե­րազ­մից, որ ա­րյուն կթափ­վի, է­լի զո­հեր կլի­նեն, իսկ երբ Փա­շի­նյան Նի­կոլն ա­սում է` խա­ղա­ղու­թյուն…Սկսում են մտա­ծել, թե  Փա­շի­նյա­նին պաշտ­պա­նեմ, որ խա­ղա­ղու­թյուն լի­նի: Իսկ ես ա­սում եմ, թե ինչ է մեզ սպաս­վում, ա­վե­լի մեծ ար­հա­վիրք է գա­լիս, ցու­նա­մի է լի­նե­լու մեր երկ­րի վրա: 2018-ից սկսած` քայլ առ քայլ ա­սել եմ, թե ինչ է լի­նե­լու: Ու ինձ հարց­նում են` որ­տե­ղի՞ց գի­տես, որ ինչ ա­սում ես, մի քա­նի ա­միս հե­տո լի­նում է: Պար­զա­պես, այս տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ռազ­մա­վա­րա­կան նպա­տա­կը գի­տեմ: Ա­վե­լին ա­սեմ` ԱՄՆ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի խոս­նակ Նեն­սի Փե­լո­սին պա­տա­հա­կան չէր Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տի նկա­րի դի­մաց կանգ­նել ու ե­լութ ու­նե­նում: Պարզ ա­սում են, թաքց­նե­լու խնդիր էլ չու­նեն, որ ի­րենց նպա­տակն Ի­րանն է, ո­րի դեմ պա­տե­րազ­մում Հա­յաս­տա­նը պետք է սա­տա­րի Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րին: Հի­շո՞ւմ եք, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սել էր. «Եթե չեն ու­զում Մեղ­րի­ի մի­ջանց­քը ի­րենց կամ­քով, խա­ղաղ կյան­քի դի­մաց տան, ու­րեմն` պա­տե­րազ­մով կվերց­նեն»: Գու­ցե բա­ռա­ցի չեմ մեջ­բե­րում, բայց աս­վա­ծի է­ու­թյու­նը սա էր: Նա ո­րե­ւի­ցե մե­կի ա­նու­նը չէր տա­լիս, բայց Մեղ­րին տվո­ղը ո՞վ է, ժո­ղո­վո՞ւրդն է տա­լու: Մեղ­րի­ում ազ­դե­ցու­թյուն ու­նի ՌԴ զի­նու­ժը` 102-րդ ռազ­մա­բա­զա­յի եւ սահ­մա­նա­պահ ու­ղե­կալ­նե­րի մի­ջո­ցով: Հե­տե­ւա­պես, Փա­շի­նյան Նի­կո­լի ա­սա­ծը վե­րա­բե­րում էր նրան, որ ե­թե ռուս­նե­րը չտան, ա­պա Ադր­բե­ջանն ու Թուր­քի­ան կռվով կվերց­նեն: Հի­մա հենց սա է տե­ղի ու­նե­նում, ի՞նչ խա­ղա­ղու­թյուն: Զգու­շաց­նում եմ` Ի­րա­նի դեմ ա­մե­րի­կյան կռվում Հա­յաս­տա­նի տա­րած­քը դառ­նա­լու է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի թա­տե­րա­բեմ, ին­չը բե­րե­լու է ա­վեր, զո­հեր ու կոր­ծա­նում: Իսկ դրա­նից հե­տո` Հա­յաս­տանն ԱՄՆ-ին էլ պետք չէ: Թուրք-ադրբե­ջա­նա­կան բա­նա­կը կմտնի այս­տեղ, եւ Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նա­գի­րը մեզ հա­մար ե­րա­նե­լի կթվա, ո­րով­հե­տեւ հի­մա կա­րող է նույ­նիսկ 9 հազ. քառ կմ մեզ չմնալ:

— Կա­րո­ղա­նա­լո՞ւ ենք Ռու­սաս­տա­նին հա­մո­զել, վստա­հեց­նել, որ այս սցե­նա­րի հետ հան­րու­թյու­նը հա­մա­ձայն չէ:

— Ռու­սաս­տա­նը պետք է տես­նի` ո՞վ է այդ հան­րու­թյու­նը: Ե­թե լի­ներ նման հան­րու­թյուն, ա­պա Նեն­սի Փե­լո­սի­ի այ­ցի դեմ 20 հա­զար հո­գա­նոց հան­րա­հա­վաք կլի­ներ` սկսած օ­դա­նա­վա­կա­յա­նից: Չէ որ այդ տի­կինն այս­տեղ էր գա­լիս այս ա­վե­րի հա­մար: Թե­պետ, ի ա­ջակ­ցու­թյուն Նեն­սի Փե­լո­սի­ի էլ, այդ­քան փո­ղեր նե­րար­կե­լուց, գոր­ծա­կալ­նե­րի, կոմպ­րո­մատ­նե­րի, թմրա­մոլ­նե­րի, «պե­դա­ռաստ­նե­րի», քա­ղա­քա­կան գաստ­րա­լյոր­նե­րի հա­վա­քե­լով` ըն­դա­մե­նը մի քա­նի 100 հո­գի մարդ է­ին հա­վա­քել: Ա­մեն դեպ­քում, ե­թե 20 հա­զար հո­գի կանգ­ներ ու ա­սեր` այս­տեղ իշ­խա­նու­թյուն չկա, բայց կա հան­րու­թյուն, ո­րը դեմ է այս այ­ցին, նոր կա­րե­լի էր խո­սել Ձեր նշած հար­ցի մա­սին: Այդ 20 հա­զար հո­գին, ի­հար­կե, կա, բայց նրանց կազ­մա­կեր­պել եւ այն­տեղ տա­նել էր պետք, իսկ կազ­մա­կեր­պո­ղը պետք է քա­ղա­քա­կան ու­ժե­րը լի­նե­ին, ին­չո՞ւ չար­վեց: Ե­թե չեն գի­տակ­ցում այս ա­մենը, ու­րեմն` ընդ­հան­րա­պես քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ չպետք է մտնեն, չա­սեն` մենք քա­ղա­քա­կան ու­ժե­րի ղե­կա­վար ենք, հայտ ենք նե­րա­կա­յաց­նում` իշ­խա­նու­թյուն վերց­նե­լու: Տար­րա­կան գի­տե­լիք է պետք հաս­կա­նա­լու հա­մար, որ այս ա­վե­րի դե­մը ռուսն է առ­նե­լու` ա­ռա­ջին հեր­թին` մեր չէ, իր շա­հե­րից ել­նե­լով: Ռու­սին ձեռք չի տա­լիս 80 մի­լի­ո­նա­նոց ի­րա­նա­կան շու­կան կորց­նել: Ի­րանն իր հա­մար շատ կա­րե­ւոր է տնտե­սա­կան ա­ռու­մով, ե­թե չա­սեմ ռազ­մա­կա­նը: Ի­րա­նը` որ­պես շի­ա մահ­մե­դա­կա­նու­թյան ա­վան­գարդ դրո­շա­կա­կիր պե­տու­թյուն, շատ երկր­նե­րում ազ­դե­ցու­թյուն ու­նի, որ­տեղ կան շի­ա­մահ­մե­դա­կան­ներ: Ռու­սաս­տանն այդ գոր­ծո­նը կա­րող է ի շահ իր պե­տու­թյան օգ­տա­գոր­ծել: Այ­սինքն` Ի­րա­նը Ռու­սաս­տա­նի հա­մար ստրա­տե­գի­ա­կան գոր­ծըն­կեր է դառ­նում` հայտ է ներ­կա­յաց­րել` Ե­ԱՏՄ-ին ան­դա­մակ­ցե­լու, Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ դառ­նա­լու: Այս­տեղ շա­հե­րի բա­վա­կա­նին լուրջ հա­մադ­րում կա, եւ ե­թե այս ա­մենն էլ դնենք մի կողմ, ա­պա կա ընդ­հա­նուր թշնա­մի` ի դեմս ԱՄՆ-ի: ԱՄՆ-ն եւ ՆԱ­ՏՕ-ն Ռու­սաս­տա­նի դեմ կռվում են Ուկ­րա­ի­նա­յում, իսկ այս­տեղ էլ Ի­րա­նի դեմ են սկսում: Մի քիչ գռե­հիկ ձե­ւով ա­սեմ, բայց Հա­յաս­տա­նը «քա­ցու տակ է ընկ­նե­լու» եւ դառ­նա­լու է պա­տե­րազ­մի թա­տե­րա­բեմ: Մեր տա­րած­քով գնա­լու են ու գան:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Հ.Գ.- Հար­ցազ­րույցն ամ­բող­ջու­թյամբ դի­տե՛ք տեսանյութում.



Արևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Տավուշի մարզում ե՞րբ է Ղըզըլ Հաջիլի գյուղ եղել, Խերիմիլի գյուղ եղել. վարչապետԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ես սա անում եմ, որ Հայաստանը ի վերջո դառնա անկախ պետություն. ՓաշինյանԱյսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ. Փաշինյան«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպումՀերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Դուբայը վերածվել է ծովի (Տեսանյութ)Ուկրաինայի նպատակն է դիմակայել ևս 6 ամիս. Sky News«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորըԲացառիկ մանրամասներ. Ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՆ-ում, ովքեր են թիրախում«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներինՈւկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ)Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տունՍամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի էԻսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա Զոհրաբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода