Տարածվող նյութերը կեղծ են. Վեհափառ Հայրապետը չի հանդիպել Փաշինյանի հետ
Ներքաղաքական«Ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում ենք, որ ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը», - այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղակատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ։