Iravunk.com | Այս տարի փառատոնի «տոն» բաղկացուցիչը կլինի մի քիչ համեստ. Արթուր Ղուկասյան
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը Որդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համար Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին Նախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը «Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին» «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)

Այս տարի փառատոնի «տոն» բաղկացուցիչը կլինի մի քիչ համեստ. Արթուր Ղուկասյան

Տեսանյութեր

«Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի դառնում է 20 տարեկան: Հոբելյանական փառատոնը կընթանա հոկտեմբերի 1-ից 8-ը՝ հյուրընկալելով 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի եւ հյուրերի, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ: Անցած 20 տարիների ու օրեր անց մեկնարկող փառատոնի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Ղուկասյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչպիսին է լինելու հոբելյանական փառատոնի մեկնարկը:

— Ես էլ չգիտեմ, որովհետեւ իմ գործընկերները, մեր թիմը պատրաստում են փոքրիկ անակնկալ: Մենք որոշել ենք, որ այս տարի փառատոնի «տոն» բաղկացուցիչը լինի մի քիչ համեստ՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված: Երիտասարդներ են զոհվում, դեռ շարունակվում է այս անհասկանալի վիճակը, եւ ժամանակը չէ, որ մենք անենք այն ամենը, ինչին սովոր ենք: Ամեն դեպքում, ասում ենք, թե տոնում ենք մեր 20-ամյակը, ինչի համար էլ տոնական է մեր ազդագիրը՝ կարմիր գույնով ու տորթով:

— Այս տարի «Հայ Ֆեստը» կրում է՝ «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» կարգախոսը: Որտեղի՞ց այդ վստահությունը, երբ մեր օրերում դժվար է կանխատեսել, թե մեկ շաբաթ հետո մեզ ինչ է սպասվում:

Ճիշտ եք ասում, բայց եթե չփորձենք քայլեր ձեռնարկել, որ լինի ավելի լավը, չի լինի ոչինչ: Մենք միշտ ենք փորձել լինել ավելի լավը, ինչի արդյունքում 2019-2021թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել եւ ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

— Ո՞ր երկրներից եք հյուրեր սպասում փառատոնին, եւ ինչպիսի՞ մասնակցություն կունենան:

— Կլինեն ներկայացումներ, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ: Երկու տարի օնլայն ենք անցկացրել փառատոնը եւ հյուրեր չենք ունեցել արտասահմանից, եւ հիմա արդեն լիիրավ օֆլայն փառատոն է մեզ մոտ սպասվում: Իհարկե, դժվարություններ եղան՝ կապված ՌԴ-Ուկրաինա կռվի եւ ադրբեջանցիների ռմբակոծումների պատճառով: Օրինակ, երեք թատրոն պարզապես ասացին՝ չենք գալու:

— Այսինքն՝ խուսափում են Հայաստան գալ՝ համարելով, որ վտանգավո՞ր է այստեղ:

— Այո, ասում են՝ մեր կառավարությունը  խորհուրդ չի տալիս գալ Հայաստան: Միգուցե համարեինք, որ իրենք կերել էին քյաբաբ, թունավորվել էին եւ այդ տեքստը ասացին, բայց քանի որ երեք տարբեր երկրներից թատրոններ ասացին նույնը, դրա համար հավատում ենք, որ դա այդպես է: Թատրոններից բացի, հյուրերից երկու հոգի, որոնք պետք է վարեին վարպետության դասեր, իրենք էլ չկարողացան գալ՝ ասելով  ներողություն, կփորձենք հաջորդ տարի:

— Այդուհանդերձ, ովքե՞ր են այն համարձակ երկրները, որոնք մասնակցելու են փառատոնին:

— Լինելու են Էստոնիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իրանից: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 10 երկիր: Հուսով եմ՝ Ռուսաստանից էլ թատրոնները կգան, որովհետեւ այնտեղ եւս լուրջ խնդիրներ կան:

— Նկատի ունեք, որ Մոսկվայից Երեւան տոմսերի արժեքն աստղաբաշխական թվերի՞ է հասել:

— Ասում են՝ տոմսերն արդեն գնել են, բայց այնտեղ մարդիկ բաժանվել են երկու մասի. կան մարդիկ, որ մտածում են, թե ինչպես գնան երկրից, ինչ-որ մի քանակ էլ կարծում է, որ պետք է մնալ Ռուսաստանում: Ամեն դեպքում, մեզ ասում են, որ գալու են, եւ ամեն ինչ պատրաստ է:

— «Հայ Ֆեստը», փաստորեն, մեր զինվորների տարիքի է՝ արդեն բանակ գնացած-եկած, հասուն տղամարդ: Ինչպիսի՞ն են լինելու փառատոնային գալիք տարիները՝ արդեն ամուսնացնելո՞ւ ժամանակն է:

— Գրեթե չափահաս ենք: Ըստ բժիշկների եւ անթրոպոլոգների, 21 տարեկանում արդեն կարելի է համարել հասուն տղամարդ: Մտածում ենք այն մասին, որ «Հայ Ֆեստը» պետք է շարունակի զարմացնել եւ լինել առաջատար փառատոն: Իսկ առաջատար լինելը նշանակում է ոչ թե որ ամենամեծն ենք, այլ նորարար ենք: Թատերական նորամուծությունները Հայաստան են գալիս հիմնականում «Հայ Ֆեստի» շնորհիվ: Ինչպիսի՞ նոր ժանրեր կան, ի՞նչ է փառատոնը, ինչպե՞ս են աշխատում կամավորների ու հանդիսատեսի հետ, ո՞րն է թիրախային խումբը, որո՞նք են կազմակերպչական հմտությունները… Այս ամենի պատասխանը տվել է «Հայ Ֆեստը»:

— 20 տարիների ընթացքում փառատոնն ամեն կերպ թատերարվեստում կարծրատիպեր էր փորձում կոտրել: Ի՞նչ է փոխվել այսօր:

— Ինչ-որ չափով ստացվել է, որը բավական մեծ տոկոս է կազմում: Այսօր ձեւավորվել է ռեժիսորների նոր սերունդ, որոնք «Հայ Ֆեստի»- տարիքին են, այսինքն՝ այս փառատոնը եղել է նրանց կյանքի մի մասնիկը: Նրանք ավարտում են Թատերական ինստիտուտը եւ արդեն պրոֆեսիոնալներ են, ինչի արդյունքը տեսնում ենք նոր ներկայացումների տեսքով: Փոխվել է նաեւ մասնագետների սպասելիքները, ավելի պահանջկոտ են փառատոների նկատմամբ: Մրցակցություն կա, որը հիանալի է: Հասարակ հանդիսատեսն էլ է դարձել ավելի պատրաստված: Եթե փառատոնի ժամանակ նախկինում տեսնեին, որ բեմում ինչ-որ մերկ մարդիկ վազում են, կատաստրոֆա էր իրենց համար, որից կարող էին ինֆարկտ ստանալ: Իսկ հիմա ասում են՝ դե փառատոնի շրջանակում է, սա ուրիշ է: Մինչդեռ եթե պետական թատրոնի խաղացանկային ներկայացման մեջ տեսնեն կես կուրծք, իրենք կսկսեն նամակ գրել ոչ թե նախարարին, այլ միանգամից Նիկոլ Փաշինյանին, թե՝ այս ի՞նչ է կատարվում մեր սուրբ բեմում, ապականո՛ւմ են…

— Արդեն լրագրողներիս ավանդական հարցն է դարձել Ձեզ՝ գոնե այս տարի  ԿԳՄՍ նախարարությունը հո չի՞ կրճատել փառատոնի ֆինանսավորումը:

— Իհարկե, կրճատել են եւ միշտ են կրճատում: Պետությունն առաջին 4 տարին մեզ չէր աջակցում, հետո սկսեցին աջակցել, եւ հենց դրան հաջորդող տարվանից քիչ-քիչ կրճատում են, ոչ թե ավելանում է: Չեմ ասում Ֆրանսիայում կամ այլ զարգացած երկրներում, բայց նույնիսկ Մոլդովայում հասկանում են, որ եթե ֆինանսավորում ես, ինդեքսացիան լինում է: Մինչդեռ մեզ մոտ կրճատվում է, ինչո՞ւ… Չգիտեմ:

— Կարողանո՞ւմ եք տեղավորվել հատկացված գումարի մեջ:

— Չենք կարողանում, բայց երբեք հույս չենք դրել պետության փողի վրա, պարզապես ճիշտ աշխատելով, արել ենք այն, ինչ կարող ենք: Ուղղակի, հիմա ամբողջ աշխարհում է բարդ իրավիճակ: Ժամանակին հիմնականում գումարներ կարողանում էինք գտնել արտասահմանում՝ տարբեր գործակալություններ, հիմնադրամներ դիմելով, որոնք ֆինանսավորում են իրենց թատրոնները, իրենց պարային, երաժշտական խմբերը: Իհարկե, մենք այդ գումարը չէինք տեսնում, բայց չէինք էլ ծախսում, եւ իրենց միջոցներով էին տարբեր երկրներից մասնակցում փառատոնին: Իսկ հիմա իրենց մոտ էլ են գումարները քչանում, եւ սա էլ է խնդիր:

— 20 տարի տքնաջան աշխատանքի շնորհիվ թատերական արվեստն եք զարգացրել, վերջապես զբոսաշրջիկներ եք բերել Հայաստան: Հոբելյանի առթիվ որեւէ շնորհակալություն չե՞ք ակնկալում պետությունից:

— Զարմանում եմ… Ես, իրոք, մտածում եմ այդ մասին, որ ինձ պետք է շքանշան տան: Սովետը լիներ, վաղուց տված կլիներ: Պարզապես կհարցնեին՝ քանի՞ տարեկան ես, հիսո՞ւն, ու 20 տարի փառատո՞ն ես անում, դե ուրեմն՝  հոբելյանի առթիվ փող չենք տալիս, այլ տալիս ենք սա, դրանից լավ բա՞ն: Չէ՞ որ ես, իհարկե, արժանի եմ ու սա ասում եմ՝ առանց որեւէ կատակի: Ուղղակի, մարդկանց ուշադրությունը դեպի ուրիշ ոլորտ է, չունենք նույնիսկ Մշակույթի նախարարություն, այլ ունենք բազմաոլո˜րտ նախարարություն, իսկ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, ինակտիվ է:  Մտածում են, երեւի, «Հայ Ֆեստը» Սիսիանում է տեղի ունենում:

— Բայց դիմե՞լ եք Երեւանի քաղաքապետարանին:

— Իհարկե, դիմել ենք, նույնիսկ խոսել եմ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: Շատ պատկառելի անձնավորություն է, ասաց, որ գիտի «Հայ Ֆեստի»  մասին, ինձ հեռուստատեսությամբ է տեսել եւ այլն, բայց փառատոնը համընկնում է «Էրեբունի-Երեւանի» հետ, եւ իրենք գումար չունեն: Բա եթե համընկնում է «էրեբունի-Երեւանի» հետ, ու դրա համար գումար ունեք, ավելի լավ չէ՞, որ հերթական կլկլացնող, ինչ-որ անհասկանալի, անլվա մարդու համերգի տեղը, հիանալի ներկայացում լինի, որտեղ թռնում են մարդիկ: 50 հազար հոգի կարող է նայել այդ ներկայացումն ու ասել՝ վաո՜ւ… Լսեց եւ պատասխանեց՝ այո, բայց եկեք մտածենք 2023 թվականի մասին: Ինչեւէ, գոնե այդ մարդը շնորհքով խոսեց հետս, հասկացավ: Ի վերջո, թատրոնը մարսում չի, «Իլոն Մասկի երազանքը» չէ, այլ քաղաքի կենտրոնում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода