Ում եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկը Թոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆ Ոստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբին Չորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ Առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24News Ալիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ ՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Ծաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ    Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն

Այս տարի փառատոնի «տոն» բաղկացուցիչը կլինի մի քիչ համեստ. Արթուր Ղուկասյան

Տեսանյութեր

«Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի դառնում է 20 տարեկան: Հոբելյանական փառատոնը կընթանա հոկտեմբերի 1-ից 8-ը՝ հյուրընկալելով 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի եւ հյուրերի, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ: Անցած 20 տարիների ու օրեր անց մեկնարկող փառատոնի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Ղուկասյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչպիսին է լինելու հոբելյանական փառատոնի մեկնարկը:

— Ես էլ չգիտեմ, որովհետեւ իմ գործընկերները, մեր թիմը պատրաստում են փոքրիկ անակնկալ: Մենք որոշել ենք, որ այս տարի փառատոնի «տոն» բաղկացուցիչը լինի մի քիչ համեստ՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված: Երիտասարդներ են զոհվում, դեռ շարունակվում է այս անհասկանալի վիճակը, եւ ժամանակը չէ, որ մենք անենք այն ամենը, ինչին սովոր ենք: Ամեն դեպքում, ասում ենք, թե տոնում ենք մեր 20-ամյակը, ինչի համար էլ տոնական է մեր ազդագիրը՝ կարմիր գույնով ու տորթով:

— Այս տարի «Հայ Ֆեստը» կրում է՝ «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» կարգախոսը: Որտեղի՞ց այդ վստահությունը, երբ մեր օրերում դժվար է կանխատեսել, թե մեկ շաբաթ հետո մեզ ինչ է սպասվում:

Ճիշտ եք ասում, բայց եթե չփորձենք քայլեր ձեռնարկել, որ լինի ավելի լավը, չի լինի ոչինչ: Մենք միշտ ենք փորձել լինել ավելի լավը, ինչի արդյունքում 2019-2021թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել եւ ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

— Ո՞ր երկրներից եք հյուրեր սպասում փառատոնին, եւ ինչպիսի՞ մասնակցություն կունենան:

— Կլինեն ներկայացումներ, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ: Երկու տարի օնլայն ենք անցկացրել փառատոնը եւ հյուրեր չենք ունեցել արտասահմանից, եւ հիմա արդեն լիիրավ օֆլայն փառատոն է մեզ մոտ սպասվում: Իհարկե, դժվարություններ եղան՝ կապված ՌԴ-Ուկրաինա կռվի եւ ադրբեջանցիների ռմբակոծումների պատճառով: Օրինակ, երեք թատրոն պարզապես ասացին՝ չենք գալու:

— Այսինքն՝ խուսափում են Հայաստան գալ՝ համարելով, որ վտանգավո՞ր է այստեղ:

— Այո, ասում են՝ մեր կառավարությունը  խորհուրդ չի տալիս գալ Հայաստան: Միգուցե համարեինք, որ իրենք կերել էին քյաբաբ, թունավորվել էին եւ այդ տեքստը ասացին, բայց քանի որ երեք տարբեր երկրներից թատրոններ ասացին նույնը, դրա համար հավատում ենք, որ դա այդպես է: Թատրոններից բացի, հյուրերից երկու հոգի, որոնք պետք է վարեին վարպետության դասեր, իրենք էլ չկարողացան գալ՝ ասելով  ներողություն, կփորձենք հաջորդ տարի:

— Այդուհանդերձ, ովքե՞ր են այն համարձակ երկրները, որոնք մասնակցելու են փառատոնին:

— Լինելու են Էստոնիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իրանից: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 10 երկիր: Հուսով եմ՝ Ռուսաստանից էլ թատրոնները կգան, որովհետեւ այնտեղ եւս լուրջ խնդիրներ կան:

— Նկատի ունեք, որ Մոսկվայից Երեւան տոմսերի արժեքն աստղաբաշխական թվերի՞ է հասել:

— Ասում են՝ տոմսերն արդեն գնել են, բայց այնտեղ մարդիկ բաժանվել են երկու մասի. կան մարդիկ, որ մտածում են, թե ինչպես գնան երկրից, ինչ-որ մի քանակ էլ կարծում է, որ պետք է մնալ Ռուսաստանում: Ամեն դեպքում, մեզ ասում են, որ գալու են, եւ ամեն ինչ պատրաստ է:

— «Հայ Ֆեստը», փաստորեն, մեր զինվորների տարիքի է՝ արդեն բանակ գնացած-եկած, հասուն տղամարդ: Ինչպիսի՞ն են լինելու փառատոնային գալիք տարիները՝ արդեն ամուսնացնելո՞ւ ժամանակն է:

— Գրեթե չափահաս ենք: Ըստ բժիշկների եւ անթրոպոլոգների, 21 տարեկանում արդեն կարելի է համարել հասուն տղամարդ: Մտածում ենք այն մասին, որ «Հայ Ֆեստը» պետք է շարունակի զարմացնել եւ լինել առաջատար փառատոն: Իսկ առաջատար լինելը նշանակում է ոչ թե որ ամենամեծն ենք, այլ նորարար ենք: Թատերական նորամուծությունները Հայաստան են գալիս հիմնականում «Հայ Ֆեստի» շնորհիվ: Ինչպիսի՞ նոր ժանրեր կան, ի՞նչ է փառատոնը, ինչպե՞ս են աշխատում կամավորների ու հանդիսատեսի հետ, ո՞րն է թիրախային խումբը, որո՞նք են կազմակերպչական հմտությունները… Այս ամենի պատասխանը տվել է «Հայ Ֆեստը»:

— 20 տարիների ընթացքում փառատոնն ամեն կերպ թատերարվեստում կարծրատիպեր էր փորձում կոտրել: Ի՞նչ է փոխվել այսօր:

— Ինչ-որ չափով ստացվել է, որը բավական մեծ տոկոս է կազմում: Այսօր ձեւավորվել է ռեժիսորների նոր սերունդ, որոնք «Հայ Ֆեստի»- տարիքին են, այսինքն՝ այս փառատոնը եղել է նրանց կյանքի մի մասնիկը: Նրանք ավարտում են Թատերական ինստիտուտը եւ արդեն պրոֆեսիոնալներ են, ինչի արդյունքը տեսնում ենք նոր ներկայացումների տեսքով: Փոխվել է նաեւ մասնագետների սպասելիքները, ավելի պահանջկոտ են փառատոների նկատմամբ: Մրցակցություն կա, որը հիանալի է: Հասարակ հանդիսատեսն էլ է դարձել ավելի պատրաստված: Եթե փառատոնի ժամանակ նախկինում տեսնեին, որ բեմում ինչ-որ մերկ մարդիկ վազում են, կատաստրոֆա էր իրենց համար, որից կարող էին ինֆարկտ ստանալ: Իսկ հիմա ասում են՝ դե փառատոնի շրջանակում է, սա ուրիշ է: Մինչդեռ եթե պետական թատրոնի խաղացանկային ներկայացման մեջ տեսնեն կես կուրծք, իրենք կսկսեն նամակ գրել ոչ թե նախարարին, այլ միանգամից Նիկոլ Փաշինյանին, թե՝ այս ի՞նչ է կատարվում մեր սուրբ բեմում, ապականո՛ւմ են…

— Արդեն լրագրողներիս ավանդական հարցն է դարձել Ձեզ՝ գոնե այս տարի  ԿԳՄՍ նախարարությունը հո չի՞ կրճատել փառատոնի ֆինանսավորումը:

— Իհարկե, կրճատել են եւ միշտ են կրճատում: Պետությունն առաջին 4 տարին մեզ չէր աջակցում, հետո սկսեցին աջակցել, եւ հենց դրան հաջորդող տարվանից քիչ-քիչ կրճատում են, ոչ թե ավելանում է: Չեմ ասում Ֆրանսիայում կամ այլ զարգացած երկրներում, բայց նույնիսկ Մոլդովայում հասկանում են, որ եթե ֆինանսավորում ես, ինդեքսացիան լինում է: Մինչդեռ մեզ մոտ կրճատվում է, ինչո՞ւ… Չգիտեմ:

— Կարողանո՞ւմ եք տեղավորվել հատկացված գումարի մեջ:

— Չենք կարողանում, բայց երբեք հույս չենք դրել պետության փողի վրա, պարզապես ճիշտ աշխատելով, արել ենք այն, ինչ կարող ենք: Ուղղակի, հիմա ամբողջ աշխարհում է բարդ իրավիճակ: Ժամանակին հիմնականում գումարներ կարողանում էինք գտնել արտասահմանում՝ տարբեր գործակալություններ, հիմնադրամներ դիմելով, որոնք ֆինանսավորում են իրենց թատրոնները, իրենց պարային, երաժշտական խմբերը: Իհարկե, մենք այդ գումարը չէինք տեսնում, բայց չէինք էլ ծախսում, եւ իրենց միջոցներով էին տարբեր երկրներից մասնակցում փառատոնին: Իսկ հիմա իրենց մոտ էլ են գումարները քչանում, եւ սա էլ է խնդիր:

— 20 տարի տքնաջան աշխատանքի շնորհիվ թատերական արվեստն եք զարգացրել, վերջապես զբոսաշրջիկներ եք բերել Հայաստան: Հոբելյանի առթիվ որեւէ շնորհակալություն չե՞ք ակնկալում պետությունից:

— Զարմանում եմ… Ես, իրոք, մտածում եմ այդ մասին, որ ինձ պետք է շքանշան տան: Սովետը լիներ, վաղուց տված կլիներ: Պարզապես կհարցնեին՝ քանի՞ տարեկան ես, հիսո՞ւն, ու 20 տարի փառատո՞ն ես անում, դե ուրեմն՝  հոբելյանի առթիվ փող չենք տալիս, այլ տալիս ենք սա, դրանից լավ բա՞ն: Չէ՞ որ ես, իհարկե, արժանի եմ ու սա ասում եմ՝ առանց որեւէ կատակի: Ուղղակի, մարդկանց ուշադրությունը դեպի ուրիշ ոլորտ է, չունենք նույնիսկ Մշակույթի նախարարություն, այլ ունենք բազմաոլո˜րտ նախարարություն, իսկ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, ինակտիվ է:  Մտածում են, երեւի, «Հայ Ֆեստը» Սիսիանում է տեղի ունենում:

— Բայց դիմե՞լ եք Երեւանի քաղաքապետարանին:

— Իհարկե, դիմել ենք, նույնիսկ խոսել եմ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: Շատ պատկառելի անձնավորություն է, ասաց, որ գիտի «Հայ Ֆեստի»  մասին, ինձ հեռուստատեսությամբ է տեսել եւ այլն, բայց փառատոնը համընկնում է «Էրեբունի-Երեւանի» հետ, եւ իրենք գումար չունեն: Բա եթե համընկնում է «էրեբունի-Երեւանի» հետ, ու դրա համար գումար ունեք, ավելի լավ չէ՞, որ հերթական կլկլացնող, ինչ-որ անհասկանալի, անլվա մարդու համերգի տեղը, հիանալի ներկայացում լինի, որտեղ թռնում են մարդիկ: 50 հազար հոգի կարող է նայել այդ ներկայացումն ու ասել՝ վաո՜ւ… Լսեց եւ պատասխանեց՝ այո, բայց եկեք մտածենք 2023 թվականի մասին: Ինչեւէ, գոնե այդ մարդը շնորհքով խոսեց հետս, հասկացավ: Ի վերջո, թատրոնը մարսում չի, «Իլոն Մասկի երազանքը» չէ, այլ քաղաքի կենտրոնում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ում եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода