ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կրկին Երևանում է
ԹեմաՀայաստան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Սա պաշտոնյայի երկրորդ այցն է մեր երկիր՝ սեպտեմբերի 12-14-ը տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո:
Վերջին անգամ Ստանիսլավ Զասը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 20-ին: Նրա գլխավորած պատվիրակության այցի նպատակն էր՝ «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել՝ առկա լարվածությունը թուլացնելու համար»։
Հավելենք նաև, որ նախորդ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։