Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան Օրվա խորհուրդ. Մարտի 29 «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք

Պարո՛ն, մենք մատաղացու չենք…ԱՀ ԱԺ նախկին պատգամավորի դիպուկ պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

Հանդիպում
Պատերազմից երկու տարի անց ի՞նչ իրավիճակ է այսօր Արցախում, որքանո՞վ են անվտանգ արցախյան սահմանները, ինչպես են Արցախում գնահատում Արցախի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքերին եւ նրա առաջարկները հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արզիկ Մխիթարյանից։

-Տիկին Մխիթարյան, պատերազմից երկու տարի անց ի՞նչ իրավիճակ է այսօր Արցախում, որքանո՞վ են անվտանգ արցախյան սահմանները։
-Իրավիճակն Արցախում նույնիսկ 2 տարի անց հետպատերազմական է, այդ սինդրոմի բոլոր առանձնահատկություններով։ Ոչինչ չի փոխվել և դեռ ավելին՝ ստեղծված անորոշությունն ավելի է սրել մասսայական ապատիան։ Սակայն, այնուամենայնիվ, Արցախցիները կռիվ են տալիս իրավիճակի դեմ, գիտակցելով, որ արդարությունը հաճախ է հիվանդանում, բայց չի մեռնում։ Իհարկե այս արդարության հեքիաթային պատկերացումն է, քանի որ գիտակցում ենք նաև այն հանրահայտ ճշմարտությունը, որ արդարությունը «սրի ծայրին է» …. Ինչ վերաբերվում է սահմանների անվտանգությանը, կասեի, որ Արցախի սահմանները հարաբերականորեն անվտանգ էին, երբ մեր որդիներն ուժով ու արյունով սահման գծեցին ու մեզ ամեքիս հպարտ սահմանապահ կարգեցին, թիկունքին ունենալով Հայաստանն ու ողջ Սփյուռքը։ Վահան էինք Հսյոց Աշխարհի համար և ավելի քան 3 տասնամյակ թույլ չտրվեց, որ պատերազմը մտնի Հայաստանի տարածք։ Ցավոք բոլորը չգիտակցեցին այս աքսիոմատիկ ճշմարտությունը և թշնամին տապալեց մեր միասնական Հայրենիքի Դարպասը՝ Արցախը…. Նշեմ նաև, որ այսօր Աշխարհում անվտանգ սահմաններ չկան, ողջ Երկրագունդը ցնցումների մեջ է։ Արցախում ռուսական խաղաղապահ ուժեր են, որոնք փառք Աստծո, առայժմ ապահովում են մեր ժողովրդի անվտանգությունը։ Շնորհակալ ենք…
 
-Ի՞նչգնահատական կտաք Արցախի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքերին եւ նրա առաջարկներին։
-Արցախցինեն օրն ի բուն շունչը պահած սպասում են, թէ այս կամ այն քաղաքական խարիզմատիկ գործիչն ինչ է մտածում կամ ասում մեր ճակատագրի մասին։ Համակ ուշադրությամբ լսեցի Լևոն Տեր-Պետրոսյանին և տարօրինակ ցգացումներ ապրեցի։ Նրա խոսքում մեկ կարծես փայլատակում էին առանձին ճշմարիտ մտքեր, գերազանցապես երբ խոսքը վերաբերվում էր իշխանությունների կողմից բանակցությունների մանրամասների տեղեկատվության գաղտնիությանը, չնայած չենք կարծում, որ ինքը ևս չտեղեկացվածներից է… Մյուս կողմից պարզապես ցնցված էի նրա այն դատողություններից, որ Արցախի կարգավիճակի հարցն ավարտված է, որ անհրաժեշտ է ստորագրել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից առաջարկվող պայմանագրերը, որով ինքնակամ
Արցախը հանձնվում է պատմական ճանաչում ունեցող հոշոտող գայլերին և որով իբր Հսյաստանը փրկում ենք նոր, ավելի ծանր իրավիճակներից… Ցնցված էի, ուզում էի ճչալ, գոռալ, խենթանալ այդ դաժան սառնասրտությունից… Ոչ մի ցավ, կարծես ոչ մի ափսոսանք, ոչ մի կարեկցանք…Տպավորություն էր, որ խորթ մոր զավակներ ենք, որոնք անխուսափելիորեն պետք է զոհաբերվեն…Պարադոքս է, որ ԼՏՊ-ն գտնում է, որ   արցախյան հիմնախնդրի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում է, եւ, որը, ցավոք, ըստ նրա կորցրել են։ Զարմանալի է, որ նա ոչ մի մտահոգություն չի ապրում, թե ով կգտնի այդ բանալին եւ ով օգնական կլինի Արցախին։
Իբրև Արցախցի մտավորական, Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած ակիվ հայուհի, որը ժամանակին հավատացել ու վստահել է 88-ի ԼՏՊ-ին, արցունքն աչքերիս կհարցնեի… եթե Արցախյան գոյամարտի 3 պատերազմների տասնյակ հազարավոր զոհերն ու վիրավորները չեն հագեցրել արյունարբու հրեշի ծարավը, մենք՝ 150 հազարս ևս զոհաբերվելով, արդյո՞ք փրկվում է Հայաստանս… Լ.Պետրոսյանը Արցախցիներիս դնում է ծանր դիլեմայի առաջ, որ եթե մենք չենք զոհաբերվում, Հայաստանն ընկնում է ավելի ծանր իրավիճակի մեջ։ Ղարաբաղյան շարժման պարոն «ռահվիրա», միթե՞ 88-ին այս էիք ակնկալում ու կանխորոշում… Պարո՛ն, մենք մատաղացու չենք…

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



Քաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода