Քանի մեր ազգի ներսում ամեն ինչի պատճառների մասին խոսելը մոդա չի դարձել, որքան էլ փաստեր թվարկենք, լաց ու կոծ անենք, ոչինչ չի փոխվի:
Վերլուծություն
Քանի մեր ազգի ներսում ամեն ինչի պատճառների մասին խոսելը մոդա չի դարձել, որքան էլ փաստեր թվարկենք, լաց ու կոծ անենք, ոչինչ չի փոխվի:
Ամեն փաստ, ամեն տհաճ երևույթ ներկայացնելիս միշտ պետք է փորձել դրա պատճառն ու այդ պատճառի պատճառն էլ բացահայտել:
Որ առաջանա նոր սովորություն ու դրա արդյունքում՝ նոր որակի համազգային ինքնագիտակցություն:
Եկեք հայերիս մոտ տարածենք նոր գիտության մոդա, անվանելով դա պատճառագիտություն:
Եկեք հնարավորին չափ հաճախ տանք հետևյակ հարցերը. «ինչն է այդ իրավիճակի պատճառը, ինչն է նման վարվելակերպի պատճառը, ինչն է նման մտածելակերպի պատճառը» և այլ նմանատիպ հարցեր:
Որպեսզի դատարկ խոսակցությունների, լաց ու կոծի, վիրավորանքների ու զայրույթի, ատելության ճիչերի փոխարեն մարդիկ սկսեն իրենց տեքստերում ու զրույցներում անդարադառնալ նաև ասվածի պատճառներին:
Ամեն օր միլիոն ժամ անիմաստ բարբաջանքն ազգի կյանքից խլում է այդ միլիոն ժամը, կարճացնելով այդ կյանքն ու փոքրացնելով գոյատևության շանսերը:
Դրա վերջը չպետք է տալ:
Որ շուտով ավելի ու ավելի քիչ հայեր զբաղվեն դատարկախոսությամբ ու բոլորը ամաչեն առանց պատճառների բացահայտման, խնդիրների լուծումների առաջարկման, օդի մեջ փուջ խոսքեր կրակելուց:
Դա կբարձրացնի ազգի ներսում շփման որակն ու մտածողության որակը:
Նաև կաջակցի ազգի ինքնագիտակցության բարձրացման գործընթացին, կօգնի միավորման ու ինքնակազմակերպման համար ազգի հասունացմանը:
Ասվածը իրականություն դարձնելու համար եկեք միշտ ու ամենուրեք հիշեցնենք պատճառներրի քննարկման, դրանց բացահայտմանն ուղղված ջանքերի անհրաժեշտության մասին:
Նման կերպ վարվելը շատ հեշտ է ու միաժամանակ անչափ օգտակար:
Եթե մեկը խոսում է «ժողովրդի անխելքությունից», թող ստիպված լինի խոսել նաև դրա պատճառների մասին:
Եթե մեկը խոսում է ստեղծված իրավիճակի անտանելի ծանրության մասին, թող բարի լինի ու անպայման ներկայացնի իր տեսակետը պատճառների մասին:
Եթե մեկը խոսում է ընտրությունների արդյունքների մասին, թող ժողովրդին փնովելուց, սրան-նրանն հայհոյելուց բացի անկայման խոսի նաև առկա արդյունքների պատճառների մասին:
Եթե մեկը խոսում է սպառողականության համաճարաճի մասին, կրթության ահավոր ցածր որակի մասին, թող անպայման խոսի նաև ասվածի պատճառների մասին ու այդ պատճառների պատճառի մասին:
Որպեսզի ամեն խոսք դառնա դեպի խորաթափանցություն, դեպի իմաստություն տանող ճանապարհին արած շատ կարևոր քայլ: