ՀԱՊԿ-ից պարզաբանել են, թե ինչու չեն հանդիպել տանիսլավ Զասն ու Նիկոլ Փաշինյանը
ՀասարակությունՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Փաշինյանը մեկնել էր Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 13-ին կազմակերպության Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումից հետո։ Զասը հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, սակայն Փաշինյանի հետ բանակցություններ չեն եղել, հաղորդում է MK-ը։