Հստակ ամսաթիվը և վայրը պետք է որոշեն կողմերը. Նեդ Փրայսը` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում խոսել է նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման մասին:
«Պետքարտուղարը կոչ է արել կողմերին՝ կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ, սակայն հստակ ամսաթիվը և վայրը պետք է որոշեն կողմերը: Կարծում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի շահերից: Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը»,-ասել է Նեդ Փրայսը։