Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է Ռուսաստանին միանալու հանրաքվեից հետո հատուկ գործողության կարգավիճակի առաջիկա փոփոխության մասին։
Նրա խոսքով, «շուտով կանցնենք որոշակի անվերադարձելիության կետը»։
«Ազատագրված տարածքների նոր կարգավիճակի ձեռքբերումը վերջ կդնի անորոշությանը։ Նրանք կդառնան Ռուսաստանի Դաշնության լիիրավ սուբյեկտներ։ Եվ մենք իրականում այլևս ոչ թե հատուկ ռազմական գործողություն (ՀՌՕ), այլ` հակաահաբեկչական գործողություն ենք իրականացնելու մեր տարածքներում։
Մենք նախկինում էլ պայքարել ենք մեր ժողովրդի համար։ Հիմա մենք պայքարելու ենք մեր հողի համար»,- ասաց նա։
Միանգամայն հնարավոր է, որ «անվերադարձելիության կետ» ասելով՝ Ակսյոնովը նկատի ունի նախագահ Պուտինի կողմից Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ նոր տարածքներ ներառելու մասին հրամանագրի ստորագրումը, ինչպես եղել է 2014 թվականի մարտին Ղրիմի հետ։