Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Սահմանին մեր երեխաներն են զոհվում ներքին կռիվների ժամանակը չէ՛...».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ

Մշակութային

 Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերը հարված հասցրին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: Իսկ թե ինչպե՞ս այս ամենին արձագանքեց ԱՄՆ-ի հայկական Սփյուռքը, հետաքրքրվեցինք նյուրքաբնակ բեմադրիչ, դերասանուհի, «Սփյուռքի ձայն» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ:

Սփյուռքն ինչպե՞ս արձագանքեց ադրբեջանական վերջին ագրեսիային, ինչի հետեւանքով ունենք էլի զոհեր, վիրավորներ, գերիներ ու անհետ կորածներ:

— Սփյուռք ասածը, նույն հայն է, որն ապրում է տարբեր երկրներում: Եվ բնականաբար արձագանքը ճիշտ նույնն է: Սփյուռքն արձագանքեց այնպես, ինչպես արձագանքեցին Հայաստանում ապրողները:

Տիկին Քոչարյան, Ձեզ համար թշնամու կողմից հերթական հարձակումը սպասելի՞ էր...

— Սպասելի էր, բայց, կարծես թե, չէինք ուզում հավատալ: Անշուշտ, 2020թ. նոյեմբերից հետո պարզ էր, որ դա պատերազմի փխրուն դադար է, ոչ թե` ավարտ: Պատերազմի վերսկսման վտանգն ամեն վայրկյան բոլորը զգում էին, տեսնում, թե ինչպես է դրանց ախորժակը գնալով մեծանում: Իհարկե, ինչպես ասում են՝ կան «էշի ականջում քնած» մարդիկ կամ դառը իրականությանը չհավատացողներ, որ չէին սպասում այս ագրեսիվ հարձակմանը: Երբ հավատում կամ չի հավատում պարզ ժողովուրդը, հասկանալի է, բայց այդպիսի կեցվածք իրավունք չունի ընդունելու իշխանությունը, կառավարությունը, Ազգային ժողովը, պատկան մարմինները: 44-օրյա պատերազմից հետո մեր սահմանները հանգիստ չեն եղել, թշնամին զենքը վայր չի դրել, իր ռազմատենչ տրամադրությունները չի փոխել, ընդհակառակը՝ համարում է, որ իր գործը կիսատ է թողել: Իհարկե, այդ ամենը չտեսնել ու չսպասել սրացումների, առնվազն պետք է միամիտ լինել, չեմ ուզում ուրիշ բառեր գործածել: Կարծում եմ՝ մեր երկրում, պատերազմից հետո, պետք է ուժեղացվեր ռազմական դրությունը, ինչպես օրինակ՝ երկար տարիներ է այդ արվում է Իսրայելում:

Մինչ մեր հարցազրույցը, Դուք վրդովված խոսում էիք Սփյուռքի մասին սխալ հետեւություններ անողներից: Կմանարամասնե՞ք:

— Վերջերս հանդիպեցի մի գրառման, որտեղ ասվում էր` Սփյուռքը իրավունք չունի խառնվելու Հայաստանի ներքին կյանքին: Իմ կարծիքով՝ շատ սխալ մտածելակերպ է: Այդ գրողն արդյոք գիտի՞, թե ինչ է Սփյուռքը: Սփյուռքը ազգային կառույց է: Օրինակ` Հայ ազգային կոմիտեն (Հայ դատը) սփյուռք է, Հայկական համագումարը սփյուռք է, կուսակցական եւ եկեղեցական կառույցները, ՀԲԸՄ-ը, ՀՕՄ-ը, հայ իրավաբանների, հայ բժիշկների, հայ ինժեներների միությունները բոլորը սփյուռքի հզոր կորիզներն են, որոնք ստեղծվել են հայ ազգին եւ Հայաստանին օգտակար լինելու համար: Այդ կառույցներից շատերը մեկ դարից ավելի պատմություն ունեն եւ հսկայական գործ են անում: Ի դեպ, Վաշինգտոնում Հայ դատի եւ Հայկական համագումարի ջանքերի շնորհիվ է, որ այսօր Նենսի Փելոսին Երեւանում էր: Այս կազմակերպությունների շնորհիվ էր, որ մենք կոնգրեսում եւ սենատում ունենք 150-ից ավելի հայկական հանձնախմբի անդամներ, որոնք հետեւում են Հայաստանում կատարվող իրադարձություններին: Եվ ամեն վայրկյան հարց են բարձրացնում Սենատում կամ Կոնգրեսում՝ ի պաշտպանություն Հայաստանի: Սփյուռքի այդ կազմակերպությունների շնորհիվ էր, որ վերջապես ԱՄՆ-ն ընդունեց Հայոց ցեղասպանությունը եւ այսօր հետեւողականորեն տանում են, որպեսզի ամերիկյան պատմության դասագրքերում տեղ գրավի Հայոց ցեղասպանության պատմությունը: Հայ իրավաբանների միությունն ամենօրյա աշխատանք դարձած աշխատում են նրա վրա, որպեսզի Ցեղասպանության վերապրածների զավակները ստանան փոխհատուցում Թուրքիայից: Հայ բժիշկների միության շնորհիվ է, որ այսօր Հայաստանում կան այդքան որակյալ, թանկ բժշկական սարքավորումներ: Սփյուռքը շատ բան է անում, եւ ուզում եմ շեշտել, որ պարտավո՛ր է անելու, պարտավո՛ր է մտահոգվելու, պարտավո՛ր է նվիրաբերելու ու նաեւ խառնվելու: Մենք բոլորս պատասխանատվություն ենք զգում Հայրենիքի հանդեպ եւ, բնականաբար, չենք կարող չխառնվել: Եվ ամենակարեւորը` այսօր Սփյուռքում կան տարբեր բնագավառներում աշխատող լավ մասնագետներ` դիվանագիտության, տնտեսության, գիտության, բժշկության մեջ: Բոլորովին վերջերս սփյուռքահայ բժիշկը ստացավ Նոբելյան մրցանակ: Մինչեւ նման գրառում անելը` Սփյուռքը խառնվի, թե՝ չխառնվի, պետք է հասկանալ, թե Սփյուռքն իրենից ինչ է  ներկայացնում եւ ինչպես է ապրում հայրենիքի հանապազօրյա խնդիրներով:

ՀՀ կառավարության կայացրած որոշման համաձայն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություներից «Հայաստանի պարի պետական համույթը», Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը եւ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, միաձուլման ձեւով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն»: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում կընդգրկվեն նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական համույթներ, որոնք գործում էին՝ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթը եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը: Ի՞նչ կասեք այս որոշման մասին:

— Գիտեք, ինձ համար դժվար է կարծիք հայտնելը, ես շուրջ 30 տարի ապրում եմ մի երկրում, որտեղ արվեստի ամեն մի միավոր ինքն իր գլխի տերն է, եւ չի ենթարկվում որեւէ չինովնիկական ապարատի: Բայց դեռ նախկինից իմանալով՝ կարծում եմ, որ դա շատ սխալ որոշում է: Այս տեսակ մտքեր կարող է ծագել այն մարդկանց գլխում, ովքեր կա՛մ մտածված ուզում են կործանել Հայաստանի մշակույթը, կրթական համակարգը, կա՛մ ուղղակի մասնագետներ չեն, գործից ոչինչ չեն հասկանում: Ընդհանրապես, ամենամեծ դժբախտությունն այն է, որ մեր երկրի կառավարությունում շատ թերուսներ կան ու այդ պատճառով տուժում են բոլոր բնագավառները եւ ընդհանուր առմամբ՝ երկիրը: Օրինակ` շատ կարեւոր երկրներում հայկական դիվանագիտական աթոռներ են զբաղեցնում մարդիկ, որոնք զրո դիվանագիտական կրթություն ունեն: Դիվանագետությամբ են զբաղվում միայն նրա համար, որ օտար լեզվին լավ են տիրապետում: Դրա համար էլ մենք այսօր պարտվում ենք: Պարտվում ենք ոչ միայն այն պատճառով, որ ռազմական զենք չունենք, այլ նաեւ այն պատճառով, որ չունենք երկրորդ կարեւոր զենքը՝ դիվանագիտությունը:

Որպես մշակութային գործիչ՝ այսօրվա իրադարձություններին ի՞նչ գնահատական կտաք:

— Չինական լավ խոսք կա` կատարյալ է այն երկիրը, որտեղ տնային տնտեսուհիները քաղաքականության մասին չենք խոսում (իրենք այնքան են վստահում իրենց իշխանավորներին, որ գիտեն՝ իրենց փոխարեն ճիշտ որոշումներ կկայացնեն, եւ միայն իրենց ճաշերի մասին են մտածում): Եվ կործանման առաջ է կանգնած այն երկիրը, որտեղ տնային տնտեսուհիները սկսում են քաղաքականությունից խոսել: Ցավոք, մենք հայտնվել ենք այն վիճակում, որ մեր իշխանավորները շատ տկար են, ընդունակ չեն հայանպաստ որոշումներ կայացնելու: Եվ դրա համար մեր ժողովուրդը խենթացած, անզորությունից սկսում է փողոց դուրս գալ, գոռալ, կանչել, որովհետեւ չի կարողանում հանգիստ տեսնել այն, ինչ կատարվում է: Նույն իրավիճակն է նաեւ Սփյուռքում: Դուք տեսնում եք, թե Սփյուռքում այս քանի օրն ինչքան ցույցեր են տեղի ունենում: Բայց գալով այսօրվա Երեւանում կատարվող իրադարձություններին, հանրահավաքներին ես գտնում եմ, որ դրա ժամանակը չէ: Մենք այսօր ծանր վիճակում ենք: Պետք չէ ուրախացնել մեր թշնամուն մեր ոչ միասնականությամբ: Ես ինքս գտնում եմ, որ՝ այո, Փաշինյանը պետք է հրաժարական տար դեռ պատերազմից ավարտից անմիջապես հետո: Հիմա էլ եմ գտնում, որ պետք է հրաժարական տա, բայց հենց այս օրերին, երբ մենք օրհասական պայքար ենք մղում, երբ ամեն օր սահմանին մեր երեխաներն են զոհվում` աթոռակռվի ժամանակը չէ: Լավ արտահայտություն կա՝ «ում դեմ ենք մենք բարեկամություն անում»: Մենք ընդհանուր թշնամի ունենք, պետք է մի կողմ դնենք ներքին պառակտումները, բոլորը պետք է հավաքվեն, նույնիսկ բանտում նստած քաղաքական բանտարկյալները, նախկին նախագահները, որոնք ունեն տարիների ընթացքում կուտակած փորձ, Սփյուռքի քաղաքագետները, բոլորը գլուխ գլխի տան եւ մտածեն հայրենիքի փրկության մասին: Հետո միայն կարելի անցնել ներքին խնդիրներին, Փաշինյանի հրաժարականին:

Դուք ինչպե՞ս եք պայքարում մեր երկրի փրկության համար:

— Ես արվեստագետ եմ եւ շարունակում եմ գործունեությունս թատերական արվեստով ու սփյուռքահայության մասին ժուռնալիստական գործունեությամբ: Ինչպես արդեն գիտեք, վերջերս Արցախի թատրոնով շրջագայեցինք եվրոպական չորս երկրով` Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա: Հիմա նոյեմբերի 21-29 պատրաստվում ենք մեկնել հյուրախաղերով Մոսկվա: Արցախը մեր հայրենիքի մի մասն է, ինչպես Սյունիքը ու մնացած մարզերը: Դեռ պատմաբան Լեոն էր ժամանակին ասել. «Այն օրը, երբ կորցնենք Արցախը, թշնամին միանգամից կմտնի Սյունիք ու հերթով անցնելով Հայաստանի տարածքներով՝ կհասնի մինչեւ Երեւան», ինչի հետ, որ հիմա բախվում ենք...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода