Iravunk.com | «Անդադար աղոթում եմ երկրիս համար». ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ-ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Զիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ) Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն «Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը» Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) «Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ) Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Տարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին

«Անդադար աղոթում եմ երկրիս համար». ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ-ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ամերիկաբնակ դերասանուհի, ռեժիսոր ՄԱՐԻ ՄՍՐՅԱՆ-ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ հետ:

Տիկին Մսրյան, ինչպե՞ս է անցնում Ձեր առօրյան ԱՄՆ-ում:

— Ամեն կերպ փորձում ենք առօրյան լցնել դրական ու լուսավոր էներգիայով՝ չնայած այս համատարած սոցիալական ու հոգեբանական ճգնաժամին:

Դուք ԱՄՆ-ում էլ եք զբաղվում Ձեր մասնագիտությամբ: Կպատմե՞ք ինչ նոր ծրագրեր ունեք:

— Այո… Խաղացել եմ մի քանի ներկայացումներում, նկարահանվել եմ մի քանի ֆիլմերում, գովազդային եւ երաժշտական հոլովակներում: Ուժերս փորձեցի նաեւ ռեժիսուրայի ասպարեզում. արի ու տես, որ ստացվեց: Բեմադրեցի «Պատգամ» մոնոդրաման ըստ՝ Կարեն Խաչատրյանի (Խաչկարի) պատմվածքի, ամուսնուս՝ Հովհաննես Բաբախանյանի դերակատարմամբ:

Ի՞նչ էիք զգում, երբ դուք ռեժիսորի աթոռին էիք, իսկ ձեր ամուսինը՝ բեմում:

— Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ մեր ամուսնական համատեղ կյանքի 30 տարիների ընթացքում առաջին դեպքն էր, որ Հովիկն ինձ լսում էր ու համարյա առանց վիճելու կատարում առաջադրված խնդիրները: Իսկ այժմ աշխատում ենք «Սայաթ-Նովա» գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի վրա եւ մի թատերական դուետ-ներկայացման վրա, անգլերեն լեզվով, որի վերնագիրը առայժմ չեմ հայտնի՝ փակագծերը չբացելու նպատակով…

Ինչո՞վ է տարբերվում ԱՄՆ-ի թատրոնը Հայաստանի թատրոնից:

— Համարյա ոչնչով: Թատրոնը նույն թատրոնն է, հանդիսատեսը նույն հանդիսատեսը: Միայն խոսակցական լեզուն է տարբեր, հոգեւոր լեզուն նույնն է…

Բացի թատրոնից՝ ունե՞ք մեկ այլ սիրելի զբաղմունք:

— Երբեմն նկարում եմ, իսկ վերջերս սկսել եմ գրել: Ուզում եմ այս հարցազրույցի շրջանակներում իմ մեծ անակնկալը մատուցել բոլոր նրանց, ովքեր սիրում ու գնահատում են Վլադիմիր Մսրյան անգնահատելի արտիստին: Ես, որպես նրա դուստր, չէի կարող չանդրադառնալ ու չներկայացնլ նրա կյանքի այն պահերը, որոնք հասու են եղել միայն ինձ: Կարծում եմ՝ գիրքը շուտով պատրաստ կլինի…

Սիրո՞ւմ եք հյուրեր ընդունել:

— Այո, սիրում եմ…Գիտե՞ք, երբեմն ինձ թվում Է, որ հյուրերը մեր ընտանիքի անբաժան մասն են:

Ովքե՞ր են հիմնականում Ձեզ հյուրընկալվում:

— Հիմնականում ընկերներ, բարեկամներ, հարազատներ, որոնք ավելի են արժեւորում մեր օրն իրենց ներկայությամբ:

Սիրո՞ւմ եք համեղ պատրաստել: Ձեր պատրաստած կերակուրներից ո՞րն են ավելի շատ սիրում:

— Այո, սիրում եմ… Եվ ամեն անգամ փորձում եմ չկրկնվելով՝ նմանեցնել մայրիկիս պատրաստած համեղ ու գեղեցիկ ձեւավորված ուտելիքներին:

Կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ Ձեր պատրաստած կերակուրներից որեւէ բաղադրատոմսով:

Creme Brulee (ԿՐԵՄ ԲՐՈԼԵ)

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

2 1/3 բաժակ թանձր սերուցք

2/3 բաժակ կաթ

1/4 բաժակ սպիտակ շաքար

3 ամբողջական ձվի դեղնուց

1 ճ.գ. վանիլի էքստրակտ

3/4 բաժակ նուրբ թակած բաց շագանակագույն շաքարավազ

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Տաքացրեք ջեռոցը մինչեւ 300° եւ թխեք 30-35 րոպե: Թողեք սառչի, ապա 4-ից 5 ժամով տեղափոխեք սառնարան: Մատուցելուց առաջ՝ երեսապատել շաքարավազով, ապա հատուկ սարքով շաքարավազի երեսաշերտը հալեցրեք եւ մատուցեք:

Վերջերս Ձեր աղջիկը թոռնիկ պարգեւեց: Ինչպիսի՞ տատիկ եք:

— Թե ինչպիսի տատիկ եմ, կասի թոռնիկս՝ երբ մեծանա: Իսկ թե ինչ եմ զգում ես թոռնիկիս հանդեպ, բառերն ուղղակի անզոր են նկարագրել: Սա զգացողությունների նուրբ ու լուսաշող թելերի փունջ է, որի վրա մարգարտե հուլունքների պես շարվում են սերունդներն ու շողշողում՝ միմյանց լուսավորելով ու իմաստավորելով կյանքիդ ամեն մի վայրկյանը…

Ե՞րբ եք պատրաստվում այցելել Հայաստան:

— Ժամկետներ չեմ ուզում նշել: Պարզապես կասեմ, երբ նոր ներկայացումս պատրաստ լինի առաջնախաղին, իսկ գիրքս՝ գինեձոնին…

— 44-օրյա պատերազմի երկրորդ տարվանն ընդառաջ էլի անսպասելի, դավադրաբար Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա: Եկեք հարցազրույցն ավարտենք Ձեր սփոփանքի խոսքով՝ ուղղված այն ծնողներին, ում որդիներն այսօր կռվի դաշտում են, եւ նրանց, ում զավակներն ընկան հանուն Հայրենիքի:

 — Ես անդադար աղոթում եմ, որպեսզի կարողանանք գտնել խնդիրները լուծելու, ապրելու եւ կյանքը շարունակելու ճանապարհը: Թող Աստծո խաղաղությունը սփռվի աշխարհի վրա եւ իր լույսով պարուրի մեր հայրենի երկիրն իր խիզախ զավակներով հանդերձ… Կարծում եմ՝ միայն Աստծուն պետք է ապավինել եւ անդադար աղոթել…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 



Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված էՄենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода