Iravunk.com |  «Երկիրը կորցնելու վտանգից արթնացել է հայի ոգին». ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ Հարությունյանը Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Մտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ Մութաֆյան Ով է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան Հեքեքյանը Հասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. Պետրոսյան ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ

 «Երկիրը կորցնելու վտանգից արթնացել է հայի ոգին». ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տեսանյութեր

«Իրավունքը» հյուրընկալվել էր Մոսկվայի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի «Տապան» թանգարան եւ զրուցել թանգարանի տնօրեն, նկարիչ ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Բաղդասարյան, հիմնականում ովքե՞ր են թանգարանի այցելուները:

— Տարբեր մարդիկ են այցելում: Հիմնականում ժողովուրդը, որ գալիս է եկեղեցի, իրենք սովորաբար նաեւ մեր թանգարան են այցելում: Շատ ժամանակ ռուս այցելուներ էլ ենք ունենում: Իրենք արդեն գիտեն, որ այստեղ անցկացվում են տարբեր ցուցադրություններ: Թեեւ Մոսկվայի հայկական եկեղեցուն կից է մեր թանգարանը, բայց այստեղ անցկացվում են ոչ միայն եկեղեցական, այլ նաեւ տարբեր բնույթի ցուցադրություններ, որը նաեւ իր հաճախորդին է բերում մեր թանգարան: Այդ առումով գոհ ենք, այցելուներ շատ ունենք:

— 44-օրյա պատերազմի ժամանակ այցելուների թիվը պակասե՞ց, թե՞ ավելացավ:

— Թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ թե՛ հիմա շատ են մեր այցելուները: Երկիրը կորցնելու վտանգից արթնացել է հայի ոգին, եւ շատացել են մեր թանգարանի այցելուները: Երեխաներին են բերում` ծանոթացնում են մեր մշակույթին, որովհետեւ զգում են, որ կարող են կորցնել այն արժեքավորը, որ ունենք: Բերում են իրենց ռուս ընկերներին, ցույց են տալիս մեր ազգային արժեքները, որովհետեւ ադրբեջանցիները խաբում են, ասում են` իրենցն է: Թանգարանն այդ առումով դառնում է ստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող մշակութային օջախ: Սկզբում ինձ համար այցելուների շատանալն անսպասելի էր, բայց հետո հասկացա, որ մեր թանգարան այցելելու պահանջը շատացել է, որովհետեւ մարդիկ արդեն զգում են երկիրը կորցնելու վտանգը: Ու այդ կողմից ավելի կարեւոր է դառնում մեր աշխատանքը:

Այցելուները հիմնականում ինչի՞ վրա են առավել շատ ուշադրություն դարձնում:

— Տարբեր են... Մարդիկ կան, որ իրենց նկարներն են հետաքրքրում, մարդիկ կան խաչերն ու խաչքարը, կամ Կոմիտասի, Եկմալյանի արձանները: Ըստ նախասիրության, թե ով ինչ է նախընտրում:

Միայն հա՞յ նկարիչների ցուցահանդես է լինում:

— Մեզ մոտ ոչ միայն հայ նկարիչների, այլեւ ռուս նկարիչների ցուցահանդես է լինում:

Համագործակցում եք կայացա՞ծ նկարիչների հետ, թե՞ սկսնակ նկարիչների էլ եք տեղ տալիս:

— Մենք ունենք տարբեր ծրագրեր: Օրինակ, կան երիտասարդական ցուցադրություններ, որտեղ մասնակցում են շատ երիտասարդ նկարիչներ, որոնք նոր են ավարտել ուսումը եւ նկարչության ասպարեզում դեռ չեն կայացել: Բայց, իհարկե, մեծ դահլիճը հատկացնում ենք արդեն կայացած նկարիչներին: Շատ նկարիչներ կան, որոնք համագործակցում են մեր թանգարանի հետ:

Մասնավորապես՝ Հայաստանի նկարիչների հետ համագործակցո՞ւմ եք:

— Մեծամասամբ Ռուսաստանի նկարիչների հետ է լինում մեր համագործակցությունը, բայց Հայաստանից էլ կան նկարիչներ, որոնց հետ շփվում ենք: Մենք շփվում ենք Հայաստանի նկարիչների միության հետ, Հայաստանի թանգարանների հետ: Իհարկե, Հայաստանի այս վերջին դեպքերի տխուր վիճակը անդրադարձավ նաեւ մեզ վրա: Գարնանը մեզ պետք է այցելեր Հայաստանի նկարիչների միությունը: Հիմա սպասում եմ` տեսնենք դեկտեմբերին կստացվի, թե` ոչ:

Մինչ մեր հարցազրույցը՝ ես տեսա, որ պայմանավորվում եք համերգային ծրագրի համար: Շա՞տ են նման առաջարկները:

— Այո, մենք շատ համերգներ ենք ունենում մեր թանգարանում: Արդեն ավանդույթ է դարձել` մեծ տոներին համերգային ծրագրով հանդես գալը: Մարդիկ գիտեն, որ մենք միշտ այդ օրերը համերգային ծրագրերով ենք հանդես գալիս, եւ գալիս են ներկա գտնվելու: Առաջիկայում Թարգմանչաց տոնն է՝ հոկտեմբերի 8-ին: Մեծ համերգ է լինելու, որին պատրաստվում ենք: Մայրերի տոնն ենք նշում, Սուրբ ծնունդը, Զատիկը: Ճիշտ է, այս մի քանի տարիներին պանդեմիան խանգարեց մեր ծրագրերը, բայց մենք մեր փորձն ունենք եւ հետաքրքիր ձեւով ենք անցկացնում տոնական օրերի միջոցառումները:

Հիմնականում ի՞նչ բովանդակությամբ համերգներ են լինում:

— Հոգեւոր թեմայով, ջազային բենդեր են գալիս… Եղել է, որ Հայաստանից էլ են եկել երաժշտական խմբեր, բայց հիմնականում Ռուսաստանից են գալիս:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Մեր ցուցահանդեսների շարքը մինչ տարվա վերջ արդեն պատրաստ է: Իսկ մյուս տարվա համար դիմումները նախօրոք ենք ընդունում, թե որ շրջանում ով է լինելու, որպեսզի նախատեսենք: Թեեւ Ռուսաստանում սոցցանցերն այդքան էլ լավ չեն աշխատում, բայց տարբեր կայքերում տեղադրում ենք մեր անոնսները: Մարդիկ տեսնում եւ գալիս են: Ի դեպ, մեզ մոտ նաեւ դասախոսություններ էլ են անցկացնում:

Ի՞նչ թեմայով են լինում այդ դասախոսությունները:

— Մեր թանգարանում հիմնականում արվեստին նվիրված դասախոսություններ են լինում:

Հայ-ադրբեջանական առկա «հարաբերությունները» Մոսկվայի հայ մշակութային կյանքում լարվածություն չե՞ն առաջացնում:

— Մի քանի օր առաջ եղավ կոնֆերանս, որը նվիրված էր Արցախի մշակույթին: Պրոֆեսորները եկել էին տարբեր տեղերից` Հայաստանից, Ռուսաստանի քաղաքներից: Պատրաստվելու ժամանակ, երբ ազդագիրն արդեն կար, մեր «հարեւանները» դիմել էին ՌԴ-ին, որ թույլ չտա, որպեսզի տեղի ունենա այդ կոնֆերանսը:

Իսկ ի՞նչ կասեք հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասին եւ դրանում Ձեր թանգարանի մասնակցությանը:

— Մշակութային մասով ամեն ինչ շատ լավ է: Նովոսիբիրսկի գեղարվեստի թանգարանից մի քիչ առաջ եմ եկել, որտեղ մեծ ցուցահանդես անցկացրինք: Այնտեղ եղել են մեր նկարները, մեր սրբությունները: Շատ լավ տպավորություններով վերադարձանք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Ի ԴԵՊ

«Տապան» թանգարանը գործում է 2017 թվականից, որի բացումը նվիրված էր Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի 300-ամյակին՝ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ:

Թանգարանի քրիստոնեական մասունքների սրահում պահվում են ողջ քրիստոնեական աշխարհի ամենամեծ սրբություններից մեկը՝ Տիրոջ Խաչը՝ Խաչի մասնիկով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները եւ այլն: Պատկերասրահում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գեւորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ այլ հայտնի հայ արվեստագետների աշխատանքները: Գրականության, ինչպես նաեւ տպագրության զարգացման բարձրագույն աստիճանի օրինակ են գրքերը՝ թե՛ ձեռագիր, թե՛ տպագիր:

Թանգարանի պատերի ներսում եղել են ժամանակավոր ցուցադրություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից, Կոմիտասի թանգարանից:

Թանգարանի հավաքածուն մշտապես համալրվում է եկեղեցու հովանավորների եւ ծխականների շնորհիվ:



Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода