Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցացրույցի հետքերով. Արմեն Աշոտյան
Ներքաղաքական
• Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը։
• Երեք նախագահների մոտեցումների եւ գնահատականների միջեւ առկա տարբերությունները հայտնի եւ կանխատեսելի էին նաեւ մինչեւ հանդիպում, բայց դա չի խանգարել գործընթացի մեկնարկին։
• Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։
• Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որեւէ միասնություն ձեւավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։
• Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձեւավորված սպասումներն ու ակնկալիքները որեւէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը թե ընթացիկ իրավիճակից ելնելով, թե պատմական տեսանկյունից լինելու է աններելի քայլ։
P.S. Ի դեպ, Ճապոնիայի մասին։ Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել եւ չի հրաժարվել Հարավային Կուրիլներից։