Հանրաքվեներից հետո ՌԴ-ի իր կազմ է ներառելու Գերմանիայի մեկ երրորդին հավասար տարածք. Welt
ՄիջազգայինՀանրաքվեներից հետո ՌԴ-ի իր կազմ է ներառելու Գերմանիայի մեկ երրորդին հավասար տարածք: Այս մասին հայտնում է Welt-ը:
Գերմանական Welt հեռուստաալիքի թղթակից Քրիստոֆ Վանների կարծիքով՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեներում քվեարկությունն իրականացվում է այնտեղ, որտեղ քիչ թե շատ անվտանգ է։
Նա ենթադրում է, որ ձայների հաշվարկի ավարտից հետո բոլոր չորս շրջանները հնարավորինս շուտ կընդգրկվեն Ռուսաստանի Դաշնության կազմում։
«Մասշտաբները պատկերացնելու համար, որ սրանք փոքր տարածքներ չեն, ասեմ, որ խոսքը մոտավորապես 113 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին է: Եվ դա համապատասխանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքի մոտավորապես մեկ երրորդին», - բացատրում է լրագրողը գերմանացի հեռուստադիտողներին։