Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկությունը ՄԻԵԴ-ին կփոխանցի մինչև սեպտեմբերի 29-ը
ԹեմաԻ պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։
Խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։