Iravunk.com | Փաշինյանին պետք էր ամեն գնով ապացուցել, որ մատաղացու ընտրազանգվածը դեռ մեծամասնություն է կազմում. Կարապետյան
ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ է Հայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով Անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ) Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ «Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. Սիմոնյան

Փաշինյանին պետք էր ամեն գնով ապացուցել, որ մատաղացու ընտրազանգվածը դեռ մեծամասնություն է կազմում. Կարապետյան

Ներքաղաքական

Սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ 18 համայնքից ընդամենը 6-ում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել մյուս քաղաքական ուժերին: Այսպիսով՝ ՔՊ-ն չի հաղթել Քաջարանում, Անիիում, Տաշիրում, Չարենցավանում, Բերդում, Ալագյազում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Փաստորեն, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ եւ տեղի է ունենում մեր երկրի սահմաններում եւ սահմաններից ներս՝ դեռ ՔՊ-ին ընտրողներ կան: Ինչպե՞ս սա կբացատրեք:

Նախ ասեմ, որ ինձ թվում է արդեն բոլորին պարզ դարձավ, թե Նիկոլ Փաշինյանն ինչու ռազմական դրություն չհայտարարեց, ընդ որում՝ երբ ընդամենը 3 օրում ունեցանք 300-ից ավել զոհ, անհայտ թվով անհետ կորածներ եւ գերիներ: Զուտ նրա համար չհայտարարվեց, որ իրենց պետք էր ամեն գնով ՏԻՄ ընտրություններ կայացնել եւ ապացուցել, որ դեռ Սիսիանում, Իշխանասարում, Արենիում իրենց ընտրող կա, եւ այդ մատաղացու ընտրազանգվածը մեծամասնություն է կազմում: Ոչինչ, որ թուրքը ներխուժել է մեր սուվերեն տարածք, ոչինչ, որ Եռաբլուրում նոր շիրիմներ ունենք, կարեւորը՝ նա մեր տղաների տաք շիրիմների վրա պահի իր իշխանությունը եւ ի կատար ածի բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ստանձնել է կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ: Ինչ վերաբերվում նրանց, ովքեր ընտրել են իրենց դահճին, իրենց տան դռները թուրքի առաջ բացողին, ասեմ, որ խեղաթյուրված հոգեբանության տեր անառողջ մարդիկ են: Չեմ ուզում խիստ կոպիտ որակավորումներ տալ, բայց թող պատրաստվեն տեր կանգնել իրենց ընտրությանը՝ թուրքին իրենց օջախներում դիմավորելուն: Նաեւ չեմ կարող բացառել, որ ընտրությունները կեղծվել են, դրա մասին մի փոքր ուշ երեւի խոսենք, երբ արդեն ընտրությունների արդյունքները վերջնական պատրաստ կլինեն:

Այդուհանդերձ, ՏԻՄ ընտրություններն արդյոք արտացոլում են երկրում առկա քաղաքական տրամադրությունների ողջ պատկերը, թե՞ այստեղ կա առանձնահատկություն, որ միեւնույնն է, մարդիկ ընտրելու են իրենց ծանոթին ու բարեկամին՝ անկախ նրանից, թե ով որ կուսակցությունից է առաջադրված:

— Ի՞նչ  առկա քաղաքական տրամադրություն արտացոլելու մասին է խոսքը: Դուք ճիշտ եք, իրականում առողջ հասարակություն, բարձր քաղաքակրթություն ու իրավագիտություն ունեցող երկրներում այդպես է, բայց ոչ մեզ մոտ: Ցավոք սրտի, վաղուց կուսակցական գաղափարախոսություն ասված գեղեցիկ բառակապակցությունը միայն բանախոսության ժամանակ է կիրառելի դառնում,  բայց ոչ առարկայական քաղաքական գործընթացներում: Մարդիկ գնում ընտրում են ոչ թե գաղափարը, այլ թե ով է իրենց ավելի մոտ կանգնած  ու հասանելի:

Ի վերջո, որտե՞ղ է թերանում ընդդիմությունը, որ ՔՊ-ականները դեռ այսքան արյան ու պարտության մեջ՝ հաղթանակներ են արձանագրում տարբեր համայնքներում:

— Ընդդիմության հարցը շատ ավելի լուրջ է: Ասեմ, որ վերջին իրադարձություններից հետո՝ հստակ պարզ դարձավ, որ չկա մեկը, ով իր ուսերին կվերցնի այդ մեծ ու նաեւ շատ վտանգավոր պատասխանատվությունը՝ Նիկոլին դուրս շպրտելու եւ պետության անվտանգության հարցը  կայունացնելու խնդրում: Դրանում, իհարկե, ոչ ոքի չի  կարելի  մեղադրել. երեւի պետք է գերմարդ լինես այս կազուսային վիճակում նման քայլի գնալու համար, այլ կերպ ասած՝ Վազգեն պետք է լինես, բայց, ցավոք, Վազգեն էլ չկա... Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, կարծում եմ՝ ընդդիմությունը վաղուց շատ անելիքներ ուներ շրջաններում, ինչը չի արել: Չգիտես ինչու, ընդդիմությունը կենտրոնացած է Երեւանի վրա, եւ դա է հենց իր մեծագույն սխալը: Ամեն դեպքում, այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները դատավճիռ չեն, դրանք կարող է կեղծված լինեն, կարող է գնված լինեն, հազար ու մի բան: Խնդիրն այն է,  որ մենք չունենք այն միակին, ով կառաջնորդի ժողովրդին, այն ժողովրդին, որը չի ուզում ապրել թուրքի հետ, որը չի ցանկանում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Առաջնորդ չկա, ով կազատագրի մեր երկիրը թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամուց: Ու քանի դեռ չկա նա, Նիկոլ Փաշինյանն արագ կերպով կործանելու է մեր պետությունը, որպեսզի հետագայում ազատվի պատասխանատվությունից: Չկա պետություն, չկա պատիժ ու պատասխանատվություն: Այս իրողությունը մենք պետք է հասկանանք եւ ընդունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականությունԴրական եմ վերաբերվում, եթե ՀՀ-ն գազ գնի Ադրբեջանից. մենք պետք է քննարկենք էդ հարցը. ՍիմոնյանՎեդիի ոստիկանության բաժնում եմՏավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել էԷդգար Սևիկյանը հաղթական գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. ԱլիևԿարինա Առուստամյանի հարսանիքը՝ 8 ամիս գաղտնի սիրավեպից հետոԺակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода