Նժդեհյան արժեքեները իր մեջ կրող հրամանատարը դիրքը համարում է իր տունը, զորամասը՝ հայրական օջախը, իսկ զինվորը՝ սեփական որդին․ Արցախյան պատերազմի միակ կին հրամանատարը Արցախի հերոսի մասին
Հասարակություն
Երբ համատարած կերպով ոչնչացվում են հասարակության բոլոր հոգևոր և պետականության հիմք հանդիսացող արժեքները, երբ մարսվում են Արցախի և Հայաստանի սահմանների օկուպացիան, Ազգային հերոսի կոչումը արժեզրկելը ի՞նչ մի դժվար գործ է, որ անեն և չմարսեն: Այս համատեքստում <<Իրավունքը>> շարունակելու է ներկայացնել մերօրյա հերոսներին, նրանց մարտական ուղղին ու նրանց, որպես զինվորականի հակիրճ, առանց պաթետիկ զեղումների գնահատականը՝ նրանց մարտական ընկերների շուրթերով։
Արցախյան պատերազմի միակ կին հրամանատար, <<Անահիտ>> ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն Արցախի հերոս Կարեն Ջալավյանի մասին․
-Կարենի մասին կարելի խոսել անվերջ, խոսել նրա օրինակելի ամուսին, հրաշալի հայր, անձնուրած ընկեր ու փայլուն դաշտային հրամանատարի մասին։ Կարենին ճանաչելը պատիվ է, իսկ նրա ընկեր լինելը պատասխանատվություն։ Նա այն զտարյուն հրամանատարներից է, ով կենդանի վահան կդառնա յուրաքանչյուր զինվորի համար, ով զինվորի մատը փուշ մտնելուց նույնքան ցավ է ապրում, ինչ հարազատ երեխայի դեպքում։ Կարենի նժդեհյան արժեքեները իր մեջ կրող եւ այն յուրաքանչյուր զինվորի մեջ ներարկող եզակի հայ հրամանատար։ Ով դիրքը համարում է իր տունը, զորամասը՝ հայրական օջախը, իսկ զինվորը սեփական որդին։
Մենք շարունակելու ենք ներկայացնել մերօրյա հերոսների, ովքեր իրենց օրինակելի ընտանիքներով, արժանի զավակ լինելով ու արժանի հայրենասեր սպայի իդեալական օրինակ են մատաղ սերնդի համար։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ