Սիլվեստր Ստալոնեն եւ նրա կինը մտափոխվել են ու չեն ամուսնալուծվի
Հասարակություն
Դերասան Սիլվեստր Ստալոնեն և նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, չեն ամուսնալուծվի։ Այս մասին հայտնում է Page Six-ը։
Հրատարակության տվյալներով՝ ամուսիններին հաջողվել է հարթել տարաձայնությունները։
«Նրանք որոշել են հանդիպել տանը, որտեղ զրուցել եւ կարողացել են հարթել իրենց տարաձայնությունները: Նրանք երկուսն էլ շատ երջանիկ են»,- ասել է դերասանի ներկայացուցիչը։
Զույգը հայց է ներկայացրել ամուսնալուծության վարույթը կարճելու համար։
Ստալոնեն եւ Ֆլավինն ամուսնացել են 1997 թվականին եւ ունեն երեք դուստր։