Փոխարժեք: $ , ,
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասին Ինչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. Vice Անցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ին Մեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններում Դավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. Կրեմլ

Հակառուսականությունը մթագնել է որոշ երկրների` անգամ սեփական պատմության արժեվորման ընթացքը. Սաֆարյան

Տեսանյութեր

Հայ պատմաբանների, բանասերների վերջին 200 տարվա աշխատություններում մշտապես ընդգծվել է այն թեզը, որ պետք է հակապանթուրքիստական մի ճակատ ձեւավորել: Ըստ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՖԱՐՅԱՆԻ` այս թեզը դարձել է գրեթե մեր ազգային գաղափարախոսության իմպերատիվներից մեկը: Այդ հակապանթուրքիստական ճակատ ձեւավորելու գաղափարը պայմանավորված էր Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, ինչու ոչ, նաեւ Չինաստանի, Հունաստանի Կիպրոսի, Արաբական երկրների, պետականություն չունեցող քուրդ ժողովրդի եւ մի շարք այլ կոմպոնենտների գոյությամբ: Սակայն, հիմա պրոֆոսորի գնահատամամբ իրավիճակն այլ է:

«Արաբական երկրները սկզբունքորեն վերանայում են իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ: Երկու տարի առաջ ունեինք միանգամայն այլ իրավիճակ արաբական աշխարհի եւ Թուրքիայի հարաբերություններում, իսկ այսօր ունենք բոլորովին այլ իրավիճակ: Օբյեկտիվորեն ունենք Թուրքիայի միջազգային հարթակներում օրըստօրե ամրապնդվող դիրքեր: Երբ Եվրոպան ունի էներգակիրների խնդիր եւ ընդգծված հակառուսականություն, այս իրավիճակում մեր եղբայրները` իմ կողմից շատ սիրելի Հունաստանը, այսօր վախենում է դատապարտել Ադրբեջանի բացահայտ ագրեսիան Հայաստանի նկատմամբ, որովհետեւ գործող իշխանությունը Հունաստանում ակնկալիքներ ունի ձմռանը հավելյալ էներգակիրներ ստանալու Ադրբեջանից: Այսօր Հունաստանը, Չեռնոգորիան եւ Բուլղարիան, որոնք դիտարկվում էին որպես հակաթուրքական դաշինքի կողմնակիցներ, հանուն որոնց Ռուսաստանը համաշխարհային պատերազմների մեջ է մտել ժամանակին, այսօր անգամ չեն խոսում, որ Բուլղարիան պետականությունը ստացել է շնորհիվ Ռուսաստանի` ռուս-թուրքական 1870-ական թվականների պատերազմի: Հակառուսականությունը մթագնել է որոշ երկրների` անգամ սեփական պատմության արժևորման ընթացքը», - ընդգծեց Ա. Սաֆարյանը:

Անդրադառնալով հակապանթուրքիստական ճակատում Ռուսաստանի հնարավոր դերակատարությանը` ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչը հիշեցրեց, որ այսօր ՌԴ-ն, գտնվելով Արեւմուտքի հետ ծայրահեղ հակամարտության մեջ, պարզապես ստիպված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փոխգործակցության ինչ-ինչ եզրեր գտնել:

«Պետք է ազնիվ լինենք եւ մեր հասարակությանը ճիշտ ներկայացնենք իրավիճակը, որովհետեւ Ռուսաստանն ինքն էլ շատ ազնիվ է ներկայացնում իր արտաքին քաղաքականությունը: Ուրիշ հարց է, որ հայաստանյան հասարակական, քաղաքական դիսկուրսում, կան մարդիկ, որոնք երբեմն չարդարացված գերսպասումներ ունեն Ռուսաստանից: Երբեմն համապատասխան խոստումներ են տալիս մեր հասարակությանը, հետո պահը գալիս է ու, բնականաբար, այդ խոստումները չեն կարող իրականանալ: Անձնապես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, բայց հիշում եմ, որ բավական հարգարժան մարդիկ ժամանակին խոսում էին Կարսի, Մոսկվայի պայմանագրերը լուծարելու հնարավորության մասին, Սեւրի պայմանագրի մասին ու խոստումներ էին տալիս Ռուսաստանի անունից: Երբեմն ասում էի` զանգե՞լ եք Անգլիայի թագուհուն, հարցրե՞լ եք, թե ինչպիսի սահմաններով է Թուրքիային ճանաչում, ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այս հարցում, որպեսզի նախօրոք հասկանանք եւ մեր երեխաներին չտանենք կոտորելու: Ինչո՞ւ պետք է ամեն մի անպատասխանատու հայտարարության համար պատասխան տան մեր հազարավոր, հարյուրավոր երիտասարդներն իրենց կյանքով», - ասաց պրոֆեսորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՀայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասինԻնչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. ViceԱնցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ինՄեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններումԴավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետովՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. ԿրեմլԵվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելՈրտեղ է Դավիթ Բաբայանը իրականումԱդրբեջանցիները կալանավորել են «Հայաստան դաշինքի» պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբորըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Գերագույն ռադայի նախագահի հետ. Միջազգային սկանդալ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու ենՍոսեն որոշում է կայացրել ապրել ԱրցախումԹուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդինՀայկական քաղաքական կառույցը Ղարաբաղում ինքն իրեն ոչնչացրեց. Հաքան ՖիդանԹուրք հաղորդավարը հույս ունի, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկինԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըՍամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ ՔոչարյանՊաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պաշտպանվելու են». ԱլիևՇահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համարԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըԲաքվի հետ կքննարկենք ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. ՊեսկովՓաշինյանի շնորհիվ հասանք էս օրին, 4 կռվի մասնակից եմ, դառա թափառական. արցախցիԱդրբեջանցիները գերեվարել են նաև Արշավիր ՂարամյանինՏիգրան Ուրիխանյանի գործը փոխանցվել է ԱԱԾ-ինԳերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը«Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել»․ Մհեր ՄկրտչյանՇատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. ԱլիևՑանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՊՆ-ում. փոխնախարարՀայաստանում բանակում ծառայող քաղաքացիական անձանց ընտանիքները կկարողանան հույս դնել փոխհատուցման վրաԿայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽՌուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. ՇոյգուԹուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի ՆախիջևանՍեպտեմբերի 29. Օրվա խորհուրդՀայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարց է ծագում, ո՞ւմ է ընդդիմությունն է կլոուն Հայկոն եւ ինչո՞վՑավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակԻնչպե՞ս Նիկոլը խաբեց ՎարդանյանինԻրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԲոլորը սպասում են` Իրանը մի բան անի, հարձակվեն. Վան ՀամբարձումյանԵթե ուզում ենք ապրել, ուրեմն պետք է պայքարենք. ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԺամը 10:00-ի դրությամբ 88 780 ԼՂ բռնագաղթված է հատել ՀՀ սահմանը, հոսքի ինտենսիվությունը նվազել էԱվստրալացի խորհրդարանականների պատվիրուկությունն այցելել է ՀՀԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել․ ԶախարովաՀայաթափվող Ստեփանակերտը լուսանկարներովԱրցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համարԱդրբեջանական ոստիկանությունն արդեն Ստեփանակերտում է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода