Iravunk.com | Քաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել. Սուրեն Վարդումյան
Ժակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկները Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ Ազնավուրին Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգով Երիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը «Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկ Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում

Քաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել. Սուրեն Վարդումյան

Տեսանյութեր

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, կառավարման փորձագետ ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ կարծիքով՝ քանի դեռ մեր երկրում մի իշխանություն է, որն առաջնորդվում է միայն իշխանության մնալու քաղաքական շահով, մնացած բոլոր շահերը պետք է ենթարկվեն գիտակցաբար, միտումնավոր, ծրագրված այդ նպատակին:  Այս մասին նա հայտարարեց «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով «ուղեղային գրոհ»-ի ժամանակ:  Այն կազմակերպել էին «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ու «Հայ Ազգային ճակատ» կազմակերպության հետ համատեղ: 

«Հանձին իշխանությունների՝ ներկայումս ունենք սեւ արկղ, որ երբեք չգիտես, թե մեջն ինչ կա, ինչ է նախատեսվում, վաղն ինչ «կբլթա» եւ ճակատագրական ինչ տեղի կունենա, ինչպես վերջին երկու տարում անընդհատ տեղի է ունենում: Այդքան ասում են, թե նրանք ծրագիր չունեն, հոգնել եմ ասել, որ շատ հստակ ծրագրիր ունեն՝ ինչքան էլ փորձում են ձեւացնել, թե չունեն եւ իրավիճակային կառավարում են իրականացնում,  որքան կարողանում են: Այդպես չէ՛, նրանք հստակ ծրագիր են իրականացնում եւ շարունակ անում են քայլեր, որոնք մեր ժողովրդի պետական, ազգային շահերին դեմ է» , - ասաց Վարդումյանը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա ասել էր, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային միջազգայնորեն ճանաչված 29 800 քառ. կմ տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, կառավարման փորձագետն ընդգծեց. «Ուղղակի ամաչում եմ ոչ միայն նրա թոթովական անգլերենի, այլ նրա համար, որ նույնիսկ ղեկավար կոչեցյալը չգիտի հստակ իմ երկրի տարածքը, թե ինչքան է: Գլուխն է գցել 29 800 քառ. կմ-ը, մինչդեռ այդպիսի թիվ չկա: Ցանկացած երեխա կարող է բացել Վիքիպեդիան եւ կարդալ: Առավել եւս հիմա՝ այս վերջին կորուստներից հետո, այդ թիվը չեմ ցանկանում բարձրաձայնել, որպեսզի դեպրեսիայի պատճառ չդառնա»:

Եզրափակելով խոսքը՝ բանախոսը շեշտեց. «Կարծում եմ՝ չափազանց զգույշ եւ շրջահայաց պետք է լինենք: Քաղաքական ավանտյուրիստների ձեռքը կրակն ենք ընկել, բայց գոնե իշխանության դեռ չեկած ավանտյուրիստներից կարողանանք զգույշ լինել: Բառիս բուն իմաստով, կարծես, նույն սանրով քաշած լինեն, բոլորը մտածում են իրենց մասին: Ընդամենն օրեր առաջ այդքան զոհ ենք տվել, բայց տպավորություն է, որ ոչինչ չի եղել, այդպես էլ պետք է լիներ: Ասում են՝ Ալիեւն ու Էրդողանը չար են, իսկ ինչո՞ւ պետք է բարի լինեն: Այդ մարդիկ իրենց նպատակն ունեն, որը շատ հավանական է, որ մեր իշխանության հետ համընկնում է: Պետք է այս ամենին ռեալ նայել, ինչքա՞ն պետք է մեզ խաբենք, թե սրանք անփորձ են: Այդպես չէ՛, սրանց պես փորձված, պրոֆեսիոնալ, լեզուներ իմացող, զարգացած գեներացիա կամ դեգեներացիա չի եղել մեր իշխանությունում: Մյուսները մանուկներ էին սրանց համեմատ: Իսկ թե դեպի ուր են մեզ տանում, ոչ ոք չգիտի՝ թունելի վերջում լույս կա, թե՝ ոչ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ժակլին Բաղդասարյանի 27-ամյակը, խոստումն ու «Ժակո» տիկնիկներըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ ԱզնավուրինԱրարատում նույնպես ճանապարհներ են փակվելԳարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգովԵրիտասարդ օպերային երգիչները սովորում են գրագետ կազմակերպել սեփական մասնագիտական բիզնեսը iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՔենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվելԲագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհիցԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անումՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն ՍիմոնյանԶիրոյանը, Պոնչը, Լիլիթ Սարգսյանը և Մանե Մխոյանը՝ «Սրտի վալետ» հումորային կատակերգությունում (լուսանկարներ)Մայիսի 22-հուլիսի 22-ը տեղի կունենա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն«Այս երիտասարդին ո՞վ կհուշի, որ սիրուն չի խաչը վզին, ռուսերենով, թուրքական լղոզված մելիզմներով, լացակումած երգելը»Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)«Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ)«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ինՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. ԱլիևՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ.ArmLur.amԳերեզման են պայթեցրել. 7 տարի առաջ աղմկահարույց կրակոցների թշնամանքը շարունակվում էԿառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցիԱպրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՀենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն աԱննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԽուսափեք անծանոթ անձանց հետ շփումից. ապրիլի 25-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարվածՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված ենԲլինքենին Չինաստանում ավելի վատ ընդունեցին, քան ՇոլցինՆպատակն ուկրաինական ազգի լիակատար եւ վերջնական ոչնչացումն է. Դուգլաս Մակգրեգոր «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախԿրասնոգորովկայում ռուսական ակտիվ հարձակումը վերսկսվել է«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցՈւկրաինայում որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. ԼուկաշենկոնՕչերետինոյի գրավումից հետո այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզված է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода