Փոխարժեք: $ , ,
Օրակարգային ի՞նչ հարցերի կանդրադառնա ՈՒՂԻՂ եթերում Հայկ Բաբուխանյանն այսօր ժամը` 15:00-ին «ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑԻ ՈՒ ԱՎԱՐՏԵՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Կարապետ Պողոսյան. Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները... ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան Քերոբյան Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց է տվել սուրբծննդյան շքեղ զարդարանքները Վինձորի ամրոցում (լուսանկարներ) Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցային և անվտանգային հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել են Ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայում Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1

ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվի. Պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Հասարակություն

Սեպտեմբերի 25-ին Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Թեպետ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ՀՀ սահմանի ողջ երկայնքով սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ, և այսօր էլ հարձակվելու վտանգ կա, դրա մասին հայտարարեցին, թե Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Գլխավոր ասաբլեայի 77-րդ նստաշրջանում, թե դրանից առաջ կրկին ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի հրատապ հրավիրված նիստում՝ ՀՀ ներկայացուցիչը: Չնայած այս ամենին, իշխանությունները ՏԻՄ ընտրությունները հետաձգելու մտադրություն չունեն։

168.am-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվելու։

«Խնդիրը հետևյալն է՝ ընտրական գործընթացի հետ կապված, դրա դադարեցման կամ կասեցման հետ կապված գործում են Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումները։ Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ ընտրական գործընթացը կարող է կասեցվել, եթե հայտարարվում է ռազմական կամ արտակարգ դրության ռեժիմ։ Նման դեպքերում ըստ էության ընտրական հանձնաժողովներին որևէ գործառույթ անգամ վերապահված չէ օրենսդրությամբ կասեցնելու ընտրական գործընթացը։ Այսինքն՝ եթե սահմանվում են նման իրավական ռեժիմներ, դրանք արդեն ավտոմատ կերպով հիմք են, որպեսզի գործընթացը կասեցվի, ա՛յլ որևէ հիմք օրենքով նախատեսված չէ»,- նշեց ԿԸՀ նախագահը։

Հարցին՝ այս պահին Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերից բնակիչների մի մասն այլ վայր է տեղափոխվել՝ անվտանգությունից ելնելով, եթե նրանք չեն կարողանալու մասնակցել ընտրություններին, արդյո՞ք չի խախտվում նրանց ընտրելու իրավունքը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ընտրական իրավունքը չի խախտվում, որովհետև ըստ էության նրանք ընդգրկված են ընտրողների ցուցակում, նրանց անուններն այդ ցուցակում կան։ Օրվա ընթացքում եթե նրանք ցանկանում են իրացնել իրենց ընտրելու իրավունքը, ապա որևէ խնդիր չկա իրացնելու այդ իրավունքը»։

Հաջորդ հարցին՝ կոնկրետ այս մարդկանց հիմա առաջին հերթին հետաքրքրում են անվտանգային խնդիրները, եթե նման պայմաններում գնում են ՏԻՄ ընտրությունների, արդյո՞ք իրատեսական է սպասել, որ մարդիկ կմասնակցեն այդ ընտրություններին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ բարձրացված բոլոր հարցերն ըստ էության կանխատեսումներով են։ «Ընտրական գործընթացը մեկնարկում է քվեարկության օրը առավոտյան ժամը 08։00-ին, մեկ ժամ անց կտրվի ԿԸՀ-ի կողմից հաղորդագրություն ընտրությունների ընթացքի մասին, այնուհետև 3-ժամյա պարբերականությամբ կնշվի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։ Թե ինչպիսին կլինի մասնակցությունը, դա, բնական է, արդեն ընտրության օրը, ընտրական գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի դրա մասին դատողություններ անել կամ տեղեկություններ ստանալ»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։

Թշնամու ձեռնարկած հրթիռահրետանային հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է 73 բնակարան, որից 7-ը՝ Սոթք գյուղում, պիտանի չէ հետագա բնակության համար։ Վնասվել են նաև Սոթքի դպրոցի և բուժկետի շենքերը, ինչպես նաև ենթակառուցվածքներ Կութում, Ազատում, Տրետուքում։ Տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ այժմ կատարվում է կարիքների գնահատում։

https://www.zham.am/?p=141091&l=am


Օրակարգային ի՞նչ հարցերի կանդրադառնա ՈՒՂԻՂ եթերում Հայկ Բաբուխանյանն այսօր ժամը` 15:00-ին «ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑԻ ՈՒ ԱՎԱՐՏԵՑԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԲաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համարԿարապետ Պողոսյան. Ինչի՞ց և ումի՞ց են զգուշանում ռուսները...ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան ՔերոբյանՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը ցույց է տվել սուրբծննդյան շքեղ զարդարանքները Վինձորի ամրոցում (լուսանկարներ)Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցային և անվտանգային հարցեր Ալեքսանդր Լուկաշենկոն ու Իլհամ Ալիևը հանդիպել ենԻնչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 1-ին տարադրամի շուկայումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 1Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտԻսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները ԳազայումԱԽ քարտուղարը կմեկնի Վաշինգտոն, կքննարկվի ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգըՀԱՊԿ-ից դուրս է գալիս՝ ին՞չ անի, թե՞ մտածում է՝ Երևանը չեն գնդակոծի. Հովհաննես ՍահակյանՀայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասինԱստղագուշակ դեկտեմբերի 1-ի համարGmail էլփոստի ծառայությունում մասշտաբային խափանում է տեղի ունեցել Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղության ճանապարհն անցնում է երկկողմ երկխոսությամբ․ ԲայրամովԻնչ է սպասվում «Թատրոն Կայարան»-ում դեկտեմբերինԿենդանակերպի այս 4 նշաններին Վիշապի տարին կբերի հաջողություն եւ հարստություն. Որոնք են նրանքWildberries-ը մեկնաբանել է ապրանքների վերադարձի գների բարձրացման մասին տեղեկություններըԵրեխային 20,000 դրամով և քաղցրավենիքով վաճառելու գործով նոր քննություն կիրականացվի, դատական կազմ է փոխվել«Հրապարակ». ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց, ՌԴ-ումԻնչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերը«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրիՌուսական բանակը հարձակվում է Խարկովում. Զելենսկին շտապ ժամանել է ռազմաճակատ.Օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանում ԼԳԲՏ-ի արգելքն ինչ է ենթադրում«Ժողովուրդ». Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը«Հրապարակ». ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսելՌուսական «Լանցետ» անօդաչուն ոչնչացրել է ուկրաինական Սու-25 (Տեսանյութ)Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»Զելենսկու ռեժիմը կարող է չդիմանալ ձմռանը. ՄիրոնովԱրհեստական ​​ինտելեկտը կարող է մարդու ուղեղի մակարդակի հասնել հինգ տարում. . մասնագետՆիկոլը նաև վատ կոսմետոլոգ է. Արմեն Աշոտյան«Հեքիաթում ներառված յուրաքանչյուր նախադասություն պետք է հասնի երեխայի հոգուն». Հասմիկ Ափոյան⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանում համաճարակի պես տարածված է օտարաբանությունը. Յակոբ Այնթապլեան«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԽԺՌԵՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՐԵՆԴԸԱմեն ինչ և բոլորը հիշվելու են, ոմանք, որպես ազգայնականներ, որոնք զրկանքների միջով անցնելով պահեցին իրենց ինքնությունը, իսկ ոմանք որպես դավաճաններ. Հենրիխ Դանիելյան«Կարո՞ղ եք ինձ հանգիստ թողնել»․ Լավրովը ստիպված է եղել ընդհատել իր ելույթը (տեսանյութ)Միրզոյանը և Կասիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցերՄԱԿ-ում քննադատել են ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու ՌԴ Գերագույն դատարանի որոշումըՂազախստանը ռազմական ինքնաթիռներ կգնի ՆԱՏՕ-ի երկրներիցՌուսաստանում ԼԳԲՏ-ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն և արգելվելՄխիթարյանը հստակ որոշում ունի ապագայի վերաբերյալԱմբողջ թիմը մեծը կախում Սպերցյանի խաղից. ՏիկնիզյանՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածուՈրտեղ տեղադրել տոնածառ՝ 2024 թվականին հաջողություն գրավելու համար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода