Արցախից որեւէ ջոկատ չի մասնակցել սեպտեմբերի 13-ին Ջերմուկի հարակից դիրքերում ընթացող ռազմական գործողություներին․ Ռոլանդ Այդինյան
ԹեմաԱյսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ՝ րցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար: Մասնաորապես նշվում է․ <<Ջոկատը գլխավորել են Արցախի ԱԱԾ փոխտնօրեն հայտնի Չոլկան` Ազգային հերոս Արարատ Մելքումյանը, ՊՊԾ պետ Հրահատ Եսայանը, հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Այդինյանը>>։
Որքանո՞վ է վերը նշված տեղեկությունը իրականությանը համապատասխանում հարցի պատասխանը փորձել ենք ՍՏԱՆԱԼ «Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանը․
-Արցախից որեւէ ջոկատ չի մասնակցել սեպտեմբերի 13-ին Ջերմուկի հարակից դիրքերում ընթացող ռազմական գործողություներին, այսքանը։
Հիշեցնենք, վերը նշված լուրը հերքել էր նաեւ ՊՆ-ն։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ