Ամերիկյան «Blackwater»–ի գրոհայիններն Ադրբեջանում են
ԲամբասանքԸստ վստահելի աղբյուրի` սեպտեմբերի 20-ից սկսած Վրաստանի տարածքով Ադրբեջան են մուտք գործում ամերիկյան տխրահռչակ Blackwater (նոր անունը` Academi) մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները: Թեեւ ենթադրվում է, որ դրանք օգտագործվելու են Իրանի դեմ, սակայն իրական առաքելությունն անհայտ է: Բանն այն է, որ Academi-ն բազմաֆունկցիոնալ մասնավոր մարտական կառույց է, որը կարող է օգտագործվել ամենատարբեր նպատակներով` դիվերսիայից սկսած, հեղաշրջումով կամ կոմունիկացիաների պահպանումով վերջացրած: