«Ժողովուրդ». Ռազմական գործողությունների հաջորդ օրը ՔՊ-ն ու Փաշինյանը փակ քննարկում են ունեցել
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 14-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկել է երկրում ստեղծված պատերազմական վիճակը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իր թիմակիցներին Եվրոպայից ու Ռուսաստանից եկող ազդակների, մտահոգությունների մասին է փոխանցել:
Մեզ հասած տեղեկություններով՝ ՔՊ-ակաները քննարկել են, թե աշխարհի շատ երկրներ (հիմնականում՝ Եվրոպան ու ԱՄՆ-ն) Հայաստանին հորդորում են, կոչ են անում, ինչ-որ տեղ անգամ՝ ստիպում են ստորագրել «խաղաղության պայմանագիրը»: Բայց, ի տարբերություն Եվրոպայի, դա ստորագրելու խորհուրդ չի տալիս Ռուսաստանը, որովհետեւ ստորագրելը «Արցախից հրաժարվել» կնշանակի: Եվ այժմ անհասկանալի իրավիճակի առաջ է կանգնել Նիկոլ Փաշինյանը, չիմանալով՝ ինչ անել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց՝ նման հարցադրումով քննարկում չի եղել իրենց մոտ:
Ավելին, մինչեւ սահմանազատում չլինի, չի կարող երկրների միջեւ պայմանագիր կնքվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում