«Հրապարակ». Արցախում հող են նախապատրաստում Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու համար
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական շրջանակների հետ, որով հող են նախապատրաստում նրան պետնախարար՝ Արցախի վարչապետ նշանակելու համար՝ ցույց տալով, որ Վարդանյանն Արցախի ազդեցիկ դերակատարների համար ընդունելի ֆիգուր է։ Օրերս նա հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ, որոնց հետ, ինչպես արցախցիներն են պատմում, Վարդանյանը հաճախ է ընթրում:
Բանն այն է, որ նա ընդունելի է նախկինների համար նաեւ որպես Արցախում իշխանության իրավահաջորդ։ Երեկ էլ Վարդանյանը հանդիպել է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, նախօրեին այցելել է Արցախի ՀՅԴ գրասենյակ, առաջիկայում նախատեսվում են այլ հանդիպումներ եւս:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում