Ուղեցույց` «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակից օգտվելու վերաբերյալ
ՀասարակությունՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է ուղեցույց` «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակից օգտվելու վերաբերյալ: Հղումը այստեղ:
Հիշեցնենք, որ ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու գործում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակը։
Այսպիսով, առկա ռեսուրսները կգույքագրվեն և դրանց հետագա կիրառումը կպլանավորվի «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ»-ի միջոցով (հղումը), որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց ու կազմակերպություններին մեկտեղել ռեսուրսները և դրանք գրանցել համակարգում։ Հավաքագրված տվյալները հասանելի կլինեն մարզպետարանների, ՏԻՄ-երի և ԱՍՀՆ համար` ըստ անհրաժեշտության աջակցությունը համակարգելու և ըստ նպատակի տրամադրելու համար: