Փոխարժեք: $ 396.02, 431.27, 5.71
Գարեգին Միսկարյանը կասկածի տակ է դրել ՌԴ քաղաքացի հայերի ազգային պատկանելիությունը Անասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն Փաշինյանին Վեց օգտակար այլընտրանք քաղցր աղանդերներին Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համար Սուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթով Նիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը. Լիլիթ Գալստյան Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում Սա հերթական ողբերգությունն է՝ Սահմանադրական դատարանի եւ մեզ համար. Մելոյան Պաշտպանություն խոսքով. բաներ, որոնք պետք է գաղտնի պահել ուրիշներից... ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան.NEWS.am

Չորս տարում ամեն ինչ հավասարեցվել է հողին․ «Փաստ»

Մամուլի տեսություն

Հայ ժողովուրդը, չնայած դարերի ընթացքում իր գլխին եկած տարբեր փորձություններին, ի զորու եղավ վերականգնել իր պետականության շղթան և 31 տարի առաջ խորհրդային Միության փլուզման արդյունքում հռչակել անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Բայց միայն անկախության հռչակումը բավարար չէ, հարկավոր է պահպանել պետականությունը։ Իսկ անցումային շրջանում գտնվող պետության համար առանցքային են պետականության հիմքերի ամրապնդումը և ինստիտուտների ձևավորումը։ Տարիների ընթացքում անկախ Հայաստանում պետական շինարարությունը շարունակվել է, սկսել են միս ու արյուն ստանալ պետական համակարգն ու ինստիտուտները։

Օրինակ՝ հետևողական աշխատանքի արդյունքում զրոյից կազմավորվել են կանոնավոր բանակն ու զինված ուժերը։ Ուստի, հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ այսօր ոչ միայն չի շարունակվում պետականության ամրապնդման գործընթացը, այլև հակառակն է տեղի ունենում՝ Հայաստանի գլխավերևում կախվել է պետականությունը կորցնելու վտանգը։ Այս հարցի պատասխանն անմիջականորեն կապված է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության հետ։ Այդ ժամանակ վարչապետի պաշտոնում նոր ընտրված Փաշինյանը որպես ժառանգություն ստացավ քիչ թե շատ կայացած պետություն։ Ճիշտ է՝ այնպես չէ, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց առաջ ամեն ինչ կատարյալ էր, բայց միանշանակ է, որ իրավիճակն ուղղակի անհամեմատելի է այսօրվա իրերի դրության հետ։ Տարբեր քննադատություններ են հնչում նախկինների հասցեին, հաճախ՝ արդարացի քննադատություններ, սակայն, ուզենք թե չուզենք, նախկին երեք ղեկավարներից յուրաքանչյուրը գոնե աղյուս է ավելացրել պետական կառույցի վրա, ինչքանով որ կարողացել է։

Ու երևի թե պատահական չէ, որ այսօր ակտիվ քննարկումների տիրույթում են նախկին երեք նախագահների հանդիպման կարևորությունն ու առկա իրավիճակից դուրս գալու ելքերը հենց նրանց հետ կապելու միտումները։ Հասարակության տրամաբանող, սթափ դատող հատվածը պարզ տեսնում է, որ Փաշինյանը պետականության շենքին ոչ միայն քար չի ավելացրել, այլև եղածն է քանդում ու փոշիացնում։ Օրինակ՝ նախկիններից որպես ժառանգություն Փաշինյանը ստացել է կայացած բանակ, և փոխանակ այն հզորացներ և ավելի կայացներ, սկսեց թիրախավորել զինվորականներին, վարկաբեկել բանակը, ամենակարևոր հարցերին ուշադրություն դարձնելու փոխարեն հրատապ դարձան մանրուքները, ինչից էլ շտապեց օգտվել հակառակորդը, և արդյունքում այսօր մեր զինված ուժերը հասցվել են քարուքանդ վիճակի։

Նախքան Փաշինյանի իշխանության գալը, նախկինում, բոլոր թերություններով հանդերձ, ունեինք քիչ թե շատ գործող կառավարման համակարգ, որը հարկ եղած ժամանակ արձագանքում էր եկող ազդակներին, իսկ հիմա համակարգ գրեթե գոյություն չունի, կառավարման ոլորտում քաոս է տիրում այն աստիճանի, որ «շունը տիրոջը չի ճանաչում»։ Պետական կառավարման համակարգում անցումը և սերնդափոխությունը պետք է սահուն կատարվի, որպեսզի հնարավորություն ընձեռվի մասնագետներին փորձ ձեռք բերել և աստիճանաբար մասնագիտական աճ գրանցել, ինչու չէ՝ նաև փոխանցել ինստիտուցիոնալ հիշողությունը։ Սակայն այս իշխանությունները պայմաններ ստեղծեցին, որ փորձ ու գիտելիքներ կուտակած մասնագետները միանգամից հեռանան, իսկ նրանց տեղը լրացնեն պետական կառավարումից գաղափար չունեցող իշխանական երիտասարդները, որոնցից շատերն իրենց աշխատանքը պատկերացնում են միայն սոցցանցերում ժամանակ անցկացնելու տեսքով։

Մինչև 2018 թվականն ունեինք արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանի կարծիքի հետ աշխարհը հաշվի էր նստում, իսկ հիմա մենք կարծես կորցրել ենք մեր արժանապատվությունը միջազգային հարաբերություններում և, ընկած դռնեդուռ, խնդրում ենք, որ մեզ օգնեն արտաքին վտանգից։ Չորս տարի առաջ մենք հաղթող էինք, իսկ հիմա ոչ միայն պարտվել ենք, այլև մեր անկախությունն ուղղակի մազից է կախված։ Միաժամանակ պետք է ընդունել, որ նախկինների օրոք հանրության շրջանում անվտանգության հետ կապված առնվազն վստահություն կար, և երբեք չի եղել ինքնիշխանության, պետության կորստի վտանգ։

Իսկ հիմա ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ այն, ինչ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել։ Օրինակ՝ ոչ մի երաշխիք չկա, որ հակառակորդը ավելի սանձարձակ պահվածք չի դրսևորի և մի օր էլ չի ներխուժի հայկական բնակավայրեր և բռնազավթի դրանք։ Այս ամենի արդյունքում է, որ հանրությանը պատել է խորը հուսալքությունը, չկա ապագայի հետ կապված վստահության որևէ նշույլ, և մարդիկ ինքնաբերաբար սպասում են, թե էլ ինչ արհավիրք է սպասվում մեր պետությանը։ Իսկ քաղաքացիների մի մասի շրջանում էլ ճամպրուկային տրամադրություններ են տիրում։ Ստացվում է, որ Փաշինյանը կառուցված պետական շենքը քանդել է մինչև հիմքերը և հիմա մնում է հիմքերն էլ քանդի և վերջ։ Նա մեր պետականությունն այնքան վարպետությամբ է ապամոնտաժում, որ չորս տարում տասնամյակների կառուցվածը հավասարեցվել է հողին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
Գարեգին Միսկարյանը կասկածի տակ է դրել ՌԴ քաղաքացի հայերի ազգային պատկանելիությունըԱնասնաբույժ Արզաքանցյանն իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն ՓաշինյանինՎեց օգտակար այլընտրանք քաղցր աղանդերներինՀռոմի պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի համարՍուրբ Պատարագ և ընդունելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առիթովՆիկոլի հրահանգով այս անգամ անցանկալի անձ է համարվել Նժդեհ Գարագավորյանը. Լիլիթ ԳալստյանԿրիշտիանու Ռոնալդուի սիրելին ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանումՍա հերթական ողբերգությունն է՝ Սահմանադրական դատարանի եւ մեզ համար. ՄելոյանՊաշտպանություն խոսքով. բաներ, որոնք պետք է գաղտնի պահել ուրիշներից...ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ երբեք պատժամիջոց չի կիրառելու. Սուրեն Սարգսյան.NEWS.amՀայաստանի Հարավային դարպասը եվրոպացիները մտադիր են դարձնել իրենց համար «գլոբալ դարպաս»Առաջիկա 3-5 օրվա ընթացքում Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կա՛մ կմարվի, կա՛մ նոր թափով կբռնկվիԲաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դեմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող. Միջազգայնագետ.NEWS.amԵգիպտոսից գազի և էներգիայի արտահանման մասին ենք խոսել. Աբդել Ֆաթթահ էլ-ՍիսիԹրամփը խոստացել է կառուցել «անթափանց գմբեթ»՝ ԱՄՆ-ին միջուկային հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար6 մթերք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի լվանալ պատրաստելուց առաջ.super.ruՊարզ է չէ՞, թե որտեղ և ինչ սցենարով է տեղի ունենալու Իրան-Ադրբեջան/Թուրքիա/Իսրայել հնարավոր բախումը.Սուրեն ՍարգսյանԲաքուն այսօր տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին. դա զուգադիպությո՞ւն է.Военкор КотенокԼոս Անջելեսում հայերը բողոքի ցույց և քայլարշավ են կազմակերպել դեպի Ադրբեջանի հյուպատոսարանՁյուն, մառախուղ․ Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումԼևոն Արոնյանը համառ պայքարում ոչ-ոքի խաղաց. Tata Steel MastersԱդրբեջանական բանակի ինքնաթիռը Ադրբեջան է ժամանել Թուրքիայից․ տելեգրամյան ալիքԵրևանում ժամանակ առ ժամանակ թույլ ձյուն կտեղաՀամացանցում տեսանյութ է հայտնվել, որում Ժերար Պիկեի մայրը կոպիտ բռնում է Շակիրայի դեմքից եւ խնդրում լռել (վիդեո)Ինչո՞ւ կինը երբեք չպետք է կտրի իր ամուսնու մազերը.VOICEՍեմյոն Դանիլիանցը մրցանակային տեղ է զբաղեցրել օլիմպիական երիտասարդական փառատոնումՖրանսիայի առաջին տիկնոջ այս անսովոր սովորությունը կզարմացնի ձեզ.VOICEԻրանը հարձակման է ենթարկվել այն ժամանակ, երբ զբաղված է եղել երկրաշարժի հետևանքների վերացման գործով.Վարդան ՈսկանյանՀամացանցում է հայտնվել Իրանի Սպահան քաղաքի զենքի գործարանում տեղի ունեցած պայթյունի պահըՊՆ-ն հերքում է ԶՈՒ կացարաններից մեկում դարձյալ հրդեհ է բռնկվելու լուրըԻրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 664-իԱրցախում վերականգնվել է գազամատակարարումըՄեկնարկել է Հայաստանի և Եգիպտոսի նախագահների առանձնազրույցը 15 տղաներ չէին կարող պաշտոնական վարկածով առաջ քաշած հրդեհի արդյունքում չփրկվել, նման քանակի զոհեր կարող էին լինել ծերանոցներում եւ հոգեբուժարաններումԻրան-Իսրայել պատերազմի մասին լուրերը ֆե՞յկ ենԻրանում պայթյունները որոտացել են այն ժամանակ, երբ աշխատանքային այցով Իսրայելում էր ԿՀՎ ղեկավարըԻրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը` 3-ի. FarsԵրկու օր առաջ ուժեղ կռիվ ա տեղի ունեցել, աֆիցերի հետ կռվել էին զինվորները․ Բացառիկ մանրամասներ կացարանում զոհված 15 զինվորների հետքերովԻսրայելը հատուկ օպերացիա է սկսել Իրանում. «Ալ Արաբիա»Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան Իրանից տեղեկություններ է սպասում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալԻրանը և Ադրբեջանը թույլ չեն տա, որ չարագործների ակնարկները ազդեն հարաբերությունների վրա. ՌաիսիՍկսվում է իսրայելա-իրանական պատերազմ. Ուկրաինայում վախեցած ենՊուտինն Ուկրաինայում փակուղի է մտցրել Բայդենին և Զելենսկին. ԱՄՆ բանակի փոխգնդապետԱմերիկացի գեներալը հրահանգել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին նախապատրաստվել Չինաստանի հետ պատերազմինՊուտինը պատերազմ կհայտարարի Գերմանիային Leopard տանկերն Ուկրաինա տեղափոխելուց հետո. BildՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 30-ից փետրվարի 5-ըՌուսական ծովային հետեւակայինները Ուգլեդարի մոտ գերել են Ուկրաինայի զինյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Բախմուտը գրեթե շրջապատված է (Քարտեզ)Եվրոպայի ուժային կառույցներում հիմարներին թիվ չկա. Մեդվեդեւ«Վագները» Սոլեդարի հատվածխում գրավել է եւս մեկ ռազմավարական բնակավայր (Քարտեզ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода