Հաղթանակ թաղամասը վերջին հրաժեշտը տվեց իր 19-ամյա հերոսին՝ Կարեն Գասպարյանին
Տոնը սուգ դարձավ... Անկախության օրը Հաղթանակ թաղամասը վերջին հրաժեշտը տվեց իր 19-նամյա հերոսին՝ ժամկետային զինծառայող Կարեն Գասպարյանին, ով հերոսաբար ընկել էր Սյունիքի մատույցներում:
Տաղանդավոր երաժիշտ, լավ հայ... Հառաչանքների ու արցունքների մեջ այսպես էին նկարագրում նորօրյա հերոսին: Կարենը սովորել է համար 113 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի Ժողովրդական գործիքներ բաժինը: Միաժամանակ սովորում էր Ջիվանու անվան աշուղական դպրոցի վոկալի բաժնում։ Իսկ ձմռանը զորակոչվել էր բանակ: Շատերն էին վստահ՝ նա հանրահայտ թառահար կդառնար:
Ի դեպ, հիշեցնենք, որ Հաղթանակ թաղամասը սեպտեմբերի 13-ին սկսված թշնամու հարձակման հետեւանքով եւս մի զոհ է ունեցել՝ Էդմոն Սարգսյանը։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի....