Դա ինձ համար ցավոտ թեմա է. Ֆուտբոլի լեգենդը ցավի, հիասթափության, ձեռքբերումների եւ նոր ֆուտբոլային դպրոցի բացման մասին. Բացառիկ զրույց ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի հետ
Սպորտ
«Իրավունքը» շարունակում է ներկայացնել համաշխարհային ֆուտբոլի պատմություն կերտած լեգենդներին: Վերջ ի վերջո, հայկական ֆուտբոլի զարթոնքը եղել է նրանցով, և հենց նրանց խաղի շնորհիվ է հայկական ֆուտբոլն արձանագրել իր լավագույն, դեռևս միակ արդյունքը: Այսօրվա մեր զրուցակիցն է Խորհրդային Միության հավաքականի եւ Երեւանի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
Ո՞վ չի կարող լինել Խորեն Հովհաննիսյանի ընկեր, ի՞նչը երբեք չի ների, որն՞ է եղել լեգենդի ամենամեծ հիասթափությունը, ինչպես նաեւ «Խորեն Հովհաննիսյանի» անվան ֆուտբոլային դպրոցի բացնան մասին բլից հարցերի շրջանակում բացառիկ մանրամասներ է հայտնել մերօրյա լեգենդը:
-Հայրենիքը Ձեզ համար:
-Ընտանիք, սրբություն:
-Արցախը:
-Հայրենիքիս անբաժան մասը:
-Զինվորը:
-Հայի գոյատեւման առհավատչյան, մեր ուժը: Զինվորը իմ ցավն ու իմ ուժն է, իմ հպարտությունը:
-Ո՞վ չի կարող լինել Ձեր ընկերը:
-Ստորը, անթասիբը:
-Ի՞նչը երբեք չեք ների:
-Դավաճանությունը:
-Ինչի՞ մասին եք ափսոսում:
-Մտածում եմ գուցե կարողանայի ավելին անել ազգիս համար, չգիտեմ...
-Ո՞վ է այն մարդը, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:
-Դա մի մարդ է ու այդ մարդը ես եմ:
-Հաջողության Ձեր բանաձեւը:
-Ճիշտ ու ազնիվ ապրելը, այդ երկու հատկանիշը միշտ մոտեցնում են հաջողությունը:
-Արտասվո՞ւմ եք:
-Երբեմն պատահում է, երբ մենակ եմ լինում:
-Եթե կյանքը նորից սկսելու հնարավորություն ունենայիք ի՞նչը կփոխեիք:
-Համենայնդեպս ոչ շատ բան, ուղղակի երեւի ավելի քիչ կվստահեի մարդկանց:
-Որն՞ է եղել Ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունը:
-Նման դեպքեր շատ են եղել, մի անգամ չի եղել, բայց ամեն դեպքում կյանքը շարունակվում է:
-Կա՞ սեր առաջին հայացքից:
-Չեմ պատկերացնում:
-Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
-Ընտանիքս, կարիերայիս հաջողությունները, հիմա արդեն թոռնիկներս:
-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում:
-Մոտ երկու ամսից բացվելու է «Խորեն Հովհաննիսյանի» անվան ֆուտբոլային դպրոցը, որտեղ կրթելու ապագա ֆուտոլային լեգենդների: Արդեն աշխատանքների ութսուն տոկոսը կատարված է:
-Ինչպե՞ս կգնահատեք այսօրվա ֆուտբոլը, ինչո՞ւ մենք չենք ունենում ֆուտբոլային նոր լեգենդներ:
-Եկեք, դրա մասին չխոսեմ, դա իմ համար ցավոտ թեմա է, բայց ես հավատում եմ, որ մոտ ապագայում կունենանք ֆուտբոլային չեմպիոններ, որովհետեւ Հայաստանը ֆուտբոլային երկիր է:
-Եվ վերջում, ֆուտբոլիստ ծնվո՞ւմ են, թե՞ ֆուտբոլիստ դառնում են:
-90 տոկոսով Ֆուտբոլիստ ծնվում են, էն տաս տոկոսն էլ ճիշտ աշխատանքի արդյունքն է:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ