Փոխարժեք: $ , ,
Հայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե Սարիբեկյան Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առևանգվել է․ նա տեղափոխվում է Բաքու ԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում «Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարը Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ «Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան Պողոսյան ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են Գուժում էիք, որ երկիր ենք կորցնում, մենք ոչ մի բան էլ չենք կորցրել. ՔՊ–ական Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Ուղեղի թարմացում նրանց համար, ովքեր Փաշինյանի հանձնումը թողած հեքիաթ պատմելով են զբաղված. Տիգրան Աբրահամյան

Մարիամ Մկրտչյանը բացառիկ արդյունքով նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը

Սպորտ

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճելը. «Երբ մեկնում էի աշխարհի առաջնության, ընդհանրապես չէի մտածում արդյունքի մասին: Չէի մտածում՝ արդյոք կկարողանա՞մ չեմպիոն դառնալ, թե՞ ոչ …. մտածում էի միայն այն մասին, որ պետք է լավագույնս հանդես գալ և առավելագույն միավորներ վաստակել: Տեղում արդեն մտածում էի միայն հաջորդ պարտիայի մասին և այնպես էր ստացվում, որ տուրից տուր հաղթում էի: Զգում էի, որ իմ հանդեպ վերաբերմունքն էլ փոխվել է, դահլիճում արդեն ավելի ուշադիր էին լինում իմ պարտիաներին, նայում էին, թե ինչպես էի խաղում, քանի որ 1957 թվականից ի վեր ոչ-ոքի չէր հաջողվել 11 անընդմեջ հաղթանակ տանել այս առաջնությունում: Այնպես որ, ինձ համար ևս արդյունքը շոկային էր»:

Մարիամ Մկրտչյանն ասում է՝ բոլոր 11 պարտիաներն էլ հետաքրքիր են ստացվել, իսկ մրցակցությունը բավական բարդ է եղել. «Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել բոլոր դժվարություններն ու հաղթող ճանաչվել աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում: Ընդհանուր առմամբ բոլոր պարտիաներն էլ հետաքրքիր էին, իսկ յուրաքանչյուր հաղթանակով ավելի էի մոտենում չեմպիոնությանը: Մրցակցությունն իսկապես մեծ էր, մրցակիցներս ավելի փորձառու էին և նրանք էլ էին պայքարում մրցանակային տեղերի համար, այնպես որ բարդ էր: Նախկինում պատանեկան մրցաշարերի մասնակցության փորձ ունեի, սակայն վերջին տարիներին միշտ մի փոքր խանգարում էր և չէի կարողանում մրցանակային տեղ զբաղեցնել»:

Մարիամ Մկրտչյանի խոսքով՝ աշխարհի պատանեկան առաջնությունում ամենազգացմունքային պարտիան անցկացրել է Ադրբեջանի ներկայացուցչի դեմ սեպտեմբերի 13-ին, երբ իմացել է ՀՀ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին. «Հետևում էինք այն ամենին, ինչ կատարվում էր մեր հայրենիքում: Հենց հաջորդ օրը պետք է մրցեի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Հոգեբանորեն շատ ծանր էր խաղին պատրաստվելը, որպեսզի այդ լարվածությունն ու մտքերը չխանգարեն ինձ հենց տախտակի առջև»:

Մարիամ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում տարած այս հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանը պահող զինվորներին:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա հունվարին է ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի կազմում, երբ նվաճել է Հայաստանի չեմպիոնությունը: Ասում է՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրեասյանի հետ փետրվարից սկսել են մարզումներն ու նախապատրաստական շրջանը. «Բավական լուրջ աշխատանքներ ենք տարել՝ շեշտը դնելով հիմնականում սկզբնախաղերի և խաղային որակները բարելավելու վրա: Վերջին մրցաշարերում արդեն երևում էին այդ փոփոխությունները, ես կիրառում էի մեր նախապատրաստած նորույթներն ու շատ ուրախ եմ, որ ստացվեց լավ հանդես գալ»:

Նշենք՝ հոկտեմբերի 11-ից Մարիամ Մկրտչյանն Իտալիայում մասնակցելու է մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությանը: Ասում է՝ պետք է շարունակի պատրաստվել և լավագույնս հանդես գալ այդ ստուգատեսում:

Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ևս երկուսը վերջին տուրից առաջ հավակնում էին մրցանակային տեղերի, սակայն անմասն մնացին մեդալներից: Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Էմին Օհանյանը վերջին տուրում պարտվել է Իսպանիայի ներկայացուցչին և 7,5 միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Տարիքային նույն խմբում Արսեն Դավթյանն առավելության է հասել ղազախ Բեկսուլթան Մոլդաղալիի նկատմամբ և 7,5 միավորով գրավել է 9-րդ տեղը: Ալեքս Սահակյանն էլ հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Անտոն Զլատկովին ու վաստակած 7 միավորով գրավեց 18-րդ տեղը:

Մեդալի էր հավակնում նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, սակայն վերջին տուրում պարտվել է և 7,5 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հայաստանն աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցել է 12 մարզիկով:

 
 
 
 
 
 
 

Հայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե ՍարիբեկյանԱրցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առևանգվել է․ նա տեղափոխվում է ԲաքուԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում«Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարըՉարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ«Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան ՊողոսյանԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում ենԳուժում էիք, որ երկիր ենք կորցնում, մենք ոչ մի բան էլ չենք կորցրել. ՔՊ–ականՊուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Ուղեղի թարմացում նրանց համար, ովքեր Փաշինյանի հանձնումը թողած հեքիաթ պատմելով են զբաղված. Տիգրան ԱբրահամյանՍյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռըԵրևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆՔՊ-ականները հիմա էլ մեղադրում են ներկաններինՀռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՎոլոդինԹորոսյան Շիրակը մանկահասակ երեխայի պես պատճառաբանել է, թե ինչու, այնուամենայնիվ, չի մասնակցել Հռոմի ստատուտը վավերացնող քվեարկությանը.Armenian infoՇՏԱՊ. Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ ԻշխանյանինՀռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին ԶատուլինԱրայիկ Հարությունյանը փախավ, որևէ աջակցություն չունեցող Արցախն ընկավ. Տիգրան ԱբրահամյանՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. ՊեսկովԼեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. ՊեսկովՀայաստանն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի. ՊեսկովՓաստաբանների պալատը և ակադեմիան արցախցիների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվությունԿարեւոր տեղեկատվություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առնչվող. Արթիկի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկելՆոյեմբերի 9-ի փաստաթուղթն այժմ գործո՞ւմ է. պարզաբանում է ԽանդանյանըՀռոմի ստատուտով ՀՀ-ն ներկա ու ապագա սերունդներին զրկում է Արցախը ազատագրելու հնարավորությունիցՊետրակովը հրապարակել է հավաքականից հրավեր ստացած ֆուտբոլիստների ցանկըՀռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես Պուտինի նկատմամբ ոչ բարեկամական քայլ. ՎորոբյովԻշխանությունից եւ ընդդիմությունից ովքեր «թռան» Հռոմի ստատուտի քվեարկությունից Արցախի պետնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ վերադարձան ՀՀՔանի դեռ ապացույցներ չկան, ԼՂ-ում էթնիկ զտnւմներ չենք կարող արձանագրել. ՊետդեպՄոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ի կոմից Հռոմի ստատուտի վավերացումըԻնչպես ստանալ փախստականի կարգավիճակ, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն եւ մահացելԱդրբեջանը վերջին ագրեսիայի արդյունքում զոհերի նոր թիվ է հայտնելԵրբ է վերջին անգամ խոսել գերեւարված եղբոր հետ պատգամավորըԴոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամիՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է. Հայկ ՄամիջանյանԵվրամիությունը Հայաստանի կողքին է․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն«ՀՀ տարածքային ամբողջականությունը ծախված է, ծախողն էլ՝ Նիկոլն է»․ Աննա ՄկրտչյանԱրցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքըՀայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ ԶաքարյանԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունըԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտըԻրանը զորքի տեղաշարժ կանի, բայց ռազմական առումով չի միջամտի. Թուրքագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին ԼարսումԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմԱրցախից Հայաստան է ժամանել ևս 97 քաղաքացի, բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը 100.617 էՀռոմի ստատուսի հարցը մտավ օրակարգԱրցախի հերոսական հայությունը հրաժարվեց ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ. Վարդան ՈսկանյանԱրցախից ՀՀ է մտել 20 000 ավտոմեքենա, ճիշտ կլինի հանվեն բոլոր տեսակի հարկերը. Նազարյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода