Արսեն Զախարյանը լքել Ռուսաստանի հավաքականի ճամբարը
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ձախ ծնկի վնասվածք էր ստացել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրի հանդիպման 69-րդ րոպեին։ Վնասվածքի պատճառով նա լքել է Ռուսաստանի ազգային հավաքականի ճամբարը եւ չի օգնի հավաքականին առաջիկա խաղում, հաղորդում է Sport-express-ը։
Սեպտեմբերի 24-ին Բիշքեկում Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղրղզստանի հավաքականի հետ։