Էդուարդ Սպերցյանի` Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու հնարավորության մասին.
Սպերցյանը շատ հեռանկարային խաղացող է, բայց չեմ կարծում, որ նա կկարողանա շրջանցել Մխիթարյանին։ Հենրիխը շատ բանի է հասել, խաղացել է ուժեղ ակումբներում և դեռ պահպանում է նշաձողը։ Միգուցե 50 տարի հետո գա մի խաղացող, որը կլինի նրա մակարդակի։ Մենք ունենք մեկ Հենրիխ, նրան բոլորը ճանաչում են։ Եթե նրանից ուժեղ մեկը հայտնվի, Մխիթարյանն առաջինը կասի այդ մասին։ Բայց բոլորը պետք է հասկանան, որ հեշտ չի լինելու։ Կան ֆուտբոլիստներ, որոնք տեխնիկայով ու որակով ավելի ուժեղ են Մխիթարյանից, բայց մտածելակերպը կարևոր դեր է խաղում ֆուտբոլում։ Հուսով եմ, որ Սպերցյանը կշրջանցի նրան։ Շատ եմ ցանկանում, որ մենք Մխիթարյանի մակարդակի 10 խաղացող ունենանք։ Ժամանակը ցույց կտա, բայց ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա:
Արսեն Զախարյանի մասին.
Իմ պատանեկության տարիներին ես հնարավորություն ունեի խաղալ Նիդեռլանդների հավաքականում, իսկ Յուրա Մովսիսյանը կարող էր խաղալ ԱՄՆ-ի հավաքականում: Մեր թիմին պետք են տղաներ, որոնք գալիս են ու սրտանց խաղում Հայաստանի ազգային հավաքականում։ Եթե ես ու Յուրան այլ հավաքականներ ընտրեինք, ապա մեզ համար կարիերայի այլ տարբերակներ կարող էին լինել, բայց ազգային հավաքականին պետք են խաղացողներ, որոնք պատրաստ են հոգով խաղալ երկրի համար, այլ ոչ թե նրանք, որոնք մտածում են իրենց կարիերայի մասին։ Ինչ վերաբերում է Զախարյանի 19 տարեկանում Չելսի հնարավոր տեղափոխությանը, եթե լավ ես խաղում, ապա պետք չէ տարիքին նայել: Հիշեք, թե ինչ էր անում Լեո Մեսին 15-16 տարեկանում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմ վերադառնալու մասին.
Ես ամեն ինչ անում եմ դրա համար, կփորձեմ: Հայաստանի հավաքականի կազմում ելույթներս չեմ ավարտել: Երբ առաջին անգամ միացա «Փյունիկին», 2 ամիս անց իմացա, որ մայրս հիվանդ է քաղցկեղով: Այդ ժամանակ ես դադարեցի որևէ այլ բանի մասին մտածել: Հիմա նորից վերադարձել եմ ֆուտբոլի մասին մտքերին և կանեմ ամեն ինչ, որպեսզի հայտնվեմ հավաքականում և լինեմ լավ մարզավիճակում: