Ինձ ևս համարեք օտարերկրյա գործակալ. Պուգաչովան՝ Գալկինի դեմ մեղադրանքների մասին
ՄիջազգայինԱրձագանքելով ՌԴ արդարադատության նախարարության կողմից իր ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին որոշմանը, ռուսական էստրադայի պրիմադոնան՝ Ալլա Պուգաչովան, նախօրեին գրել է.
«Խնդրում եմ, որ ինձ ընդգրկեք իմ սիրելի երկրի օտարերկրյա գործակալների շարքերում, որովհետեւ ես ամուսնուս հետ համերաշխ եմ, մի մարդ, ով ազնիվ, պարկեշտ և անկեղծ անձնավորություն է, Ռուսաստանի իրական ու անկաշառ հայրենասեր, ով ցանկանում է մայր հայրենիքի բարգավաճումը, խաղաղ կյանքը, խոսքի ազատությունը և ուզում է, որպեսզի վերջ տրվի մեր տղաների զոհվելուն հանուն պատրանքային նպատակների, որոնք մեր երկիրը դարձնում են վտարանդի և ավելի են բարդացնում մեր քաղաքացիների կյանքը»:
Ի դեպ, Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել սիրված արտիստի խոսքերը: