Iravunk.com | Նման պայմաններում խաղաղության պայմանագիր ստորագրելը կապիտուլիացիա է. Սուրեն Սարգսյան
Մենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. Շարմազանով Չեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն Նիկողոսյան ՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.am Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին Ծիծեռնակաբերդ Անդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan Times Փաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակել Դժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan Times

Նման պայմաններում խաղաղության պայմանագիր ստորագրելը կապիտուլիացիա է. Սուրեն Սարգսյան

Տեսանյութեր

ՀՀ սահմանների ողջ երկայնքով իրավիճակը սրվեց, երբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում էր Միացյալ Նահանգներում: Հատկանշական է այն, որ 2020-ի 44-օրյա պատերազմին ընդառաջ էլ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանն էր ԱՄՆ մեկնել: Էլ չասենք, որ 2016-ի ապրիլյան պատերազմը մեկնարկեց, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր Նահանգներում գտնվում: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունք TV»- ի տաղավարում զրուցել ենք միազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

«ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕՐԱԿԱՐԳ ՉԿԱ, ՄԱՆԱՎԱՆԴ` ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»

— Ձեր գնահատմամբ` զուգադիպությո՞ւն է, թե որեւէ բացատրություն ունի այն, որ պատերազմական իրավիճակում ենք հայտնվում այն ժամանակ, երբ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյա է այցելում Միացյալ Նահանգներ:

— Չեմ կարող կապել այս իրադարձություններն այն առումով, որ Սուրեն Պապիկյանի այցը շատ ավելի վաղուց էր նախատեսված, եւ դրա վրա շատ երկար աշխատել էին, որպեսզի նա կարողանար գնալ Վաշինգտոն եւ ունենար բարձր մակարդակի հանդիպումներ: Ինչ վերաբերում է մնացած դեպքերին, Դավիթ Տոնոյանը, եթե չեմ սխալվում, մի փոքր ավելի վաղ ժամանակահատվածում էր ԱՄՆ-ում: Ընդ որում` ավելի շատ ոչ թե ԱՄՆ-ում էր երկկողմ հարաբերությունների հարցով, այլ Նյու Յորքում էր ՄԱԿ-ի շրջանակներում, թեպետ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ էլ հանդիպեց: Չեմ կարծում, թե ինչ-որ փոխկապակցվածություն կա, բայց, համենայնդեպս, կարող ենք փաստել, որ պաշտպանության նախարարը վերջին մի քանի օրերին գտնվում էր Վաշինգտոնում, սակայն որեւէ լուրջ հանդիպում բարձրաստիճան ինչ-որ պաշտոնյաների հետ չունեցավ: Լուրջ քննարկումներ երկկողմ օրակարգի շուրջ չեն կարող լինել, որովհետեւ հայ-ամերիկյան օրակարգ, որպես այդպիսին, չկա, մանավանդ ռազմական համագործակցության ոլորտում: Քիչ են համագործակցության ծրագրերը:

— Հիմնականում թմբկահարվեց այն, որ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կանզասի նահանգապետի հետ: Իրականում որքանո՞վ այն լուրջ նշանակություն ուներ մեր երկրի համար:

— Իհարկե, լուրջ հանդիպում չէր, որովհետեւ պաշտպանության նախարարը ու նահանգապետը արարողակարգային հանդիպում են ունեցել: Այդտեղ որեւէ երկկողմ օրակարգային հարցեր չկային, բացի Կանզասի ազգային գվարդիայի հետ մեր համագործակցությունից, որի սկիզբը դրվել է 2003 թվականին: Առաջին այցելությունն այնտեղ ունեցել է Սերժ Սարգսյանը` պաշտպանության նախարարի կարգավիճակով: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ եւ ծրագրեր են սկսել իրականացվել, որոնք հիմնականում կրում են կրթական, վերապատրաստական բնույթ: Այլ օրակարգ Կանզասի հետ, բնականաբար, չկա, բայց քանի որ բարձրաստիճան պաշտոնյան եկել, հասել էր Կանզաս, նրան նաեւ նահանգապետն է հանդիպել: Նույնիսկ այդ օրը հռչակել էին Կանզասում Հայաստանի հետ բարեկամության օր, բայց ուրիշ օրակարգ նահանգի հետ չունենք:

— ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ԱԺ-ում ասում էր, թե մեկ շաբաթ առաջ խմբակցությունով վեց ժամ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի ու ԱԽՔ-ի հետ քննարկում են ունեցել եւ այնպես չէ, որ հանկարծակիի են եկել` սահմանային իրավիճակի սրացման հետ կապված: Եթե գիտեին, որ իրավիճակը պատերազմական է, ինչո՞ւ չչեղարկվեց Սուրեն Պապիկյանի այս այցը, ինչո՞վ էր այն այդքան կարեւոր:

— Դժվարանում եմ ասել, թե երբ ու ինչ տեղեկություն ունեին: Բայց այն, որ Ադրբեջանն անընդհատ կուտակումներ էր սկսել, ակնհայտ էր, եւ նույնիսկ մենք գիտեինք՝ չլինելով պետական պաշտոնյաներ եւ չկրելով պետական տարբեր ինստիտուտներից եւ մարմիներից ստացված տեղեկություններ: Այո՛, այդ լարվածությունն անընդհատ կար եւ վտանգը միշտ էլ կար: Այլ հարց է, թե ինչպես է այդ վտանգը գնահատվել ու վերլուծվել իշխանությունների կողմից, ինչպիսի ռեսուրսներ են դրել, որպեսզի չեզոքացնեն այդ վտանգը, ինչ միջոցներ են ձեռնարկել կամ չեն ձեռնարկել դրա հետեւանքներից խուսափելու համար: Առաջիկա օրերին, կարծում եմ, բոլոր այս հարցերի պատասխանները կստանանք՝ հասկանալով, թե ինչ է տեղի ունենում իրականում սահմանի երկայնքով կամ գոնե կոնկրետ Ջերմուկի ուղղությամբ:

«ՇՈՒՏՈՎ ՇԱՏ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ»

— Ի դեպ, պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությունները ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բավական հասցեական էին: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս փաստից:

— Ակնկալիքներ առանձնապես պետք չէ ունենալ: Այո՛, այս անգամ մի փոքր ավելի հասցեական էին, բայց պետք է մի քանի կարեւոր առանձնահատկություն հաշվի առնել: Նախ այս անգամ Ադրբեջանը բարձր տոնով էր խոսել Վաշինգտոնի հետ: Ինչպես հիշում եք, Մինսկի խմբի համանախագահ նշանակելուց հետո` դիվանագիտական «փոխհրաձգություն» եղավ եւ ադրբեջանցիները շատ կոշտ արտահայտվեցին, ինչը ամերիկացիներին, բնականաբար, դուր չեկավ: Այս ամենը մանրամասնում եմ, որպեսզի հասկանալի լինի, որ մեր սիրուն աչքերի կամ փայլուն դիվանագիտության համար չէ այս ամենն արվել: Սա կարեւոր հանգամանք է: Չմոռանանք, որ Մինսկի խմբի համանախագահը հենց այս օրերին Բաքվում է, բայց մինչեւ այս պահը` տեղեկություն չունեմ` հանդիպե՞լ է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, թե` ոչ: Սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ, եթե հանդիպում չի ունեցել, եւ Ալիեւը չի ցանկացել հանդիպել (իր տրամաբանության մեջ նա չպետք է հանդիպեր)` հաշվի առնելով այն ամենը, ինչ ասում էր արցախյան խնդրի կամ Մինսկի խմբի մասին: Եթե չի էլ հանդիպելու, Վաշինգտոնից այս ավելի կոշտ արձագանքը առավել սպասելի է դառնում: Սակայն, սա որեւէ աղերս չունի մեր արտաքին քաղաքականության կամ դիվանագիտության հետ: Սա ամերիկյան տարածաշրջանային շահերի համատեքստում պետք է դիտարկել` հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում: Դեռեւս նախորդ տարի գրել էի, որ այս տարի հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումներն են լինելու եւ լինելու են շատ ու ակտիվ: Հենց այդպես էլ եղավ. տարվա սկզբից Վաշինգտոն է այցելել նախ ԱԺ նախագահը, հետո` Անվտանգության խորհրդի քարտուղարը, ապա ԱԳ նախարարը, հիմա էլ` պաշտպանության նախարարը: Այսինքն` ամբողջ իշխանական վերնախավը գնում է Վաշինգտոն: Ավելին՝ չեմ բացառում, որ մինչեւ տարվա վերջ նաեւ տեղի ունենա վարչապետի այցը Վաշինգտոն եւ բարձր մակարդակի հանդիպումներ լինեն, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Չեմ բացառում նաեւ, որ ՀՀ նախագահը առաջիկայում գնա Վաշինգտոն եւ այնտեղ ինչ-որ հանդիպումներ ունենա: Ի դեպ, շուտով շատ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա կժամանի Հայաստան:

— Ինչո՞վ այս ամենը կբացատրեք: Օրինակ` ՌԴ ԱԳՆ-ից ուղղակիորեն ասում են, որ նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Անդրկովկասից: Դրա համար էլ առանց քաշվելու` փորձում են միջամտել նաեւ Մոսկվայի եռակողմ աշխատանքին Բաքվի ու Երեւանի հետ:

Ճիշտ են ասում, նպատակը հենց Ռուսաստանին դուրս մղելն է: Միացյալ Նահանգները մշտապես ակտիվանում են այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություն կա: Պատմության ամբողջ ընթացքում այդպես է եղել: 1994-ին Տեր-Պետրոսյանին ընդունեցին բարձր մակարդակով ոչ միայն, որ առաջին նախագահի առաջին այցն էր Միացյալ Նահանգներ, այլ որովհետեւ նրա օրակարգը ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի կոնտեքստում համընկնում էր: Իսկ ինչ էր նրանց քաղաքականությունը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ԼՂ խնդրի լուծում, որպեսզի տարածաշրջանն առավել անկախ լինի Մոսկվայից: Հիմա էլ են նույն քաղաքական գիծն առաջ տանում: Որքան այդ խնդիրները շուտ լուծվեն, այնքան Մոսկվայի ազդեցությունը կնվազի, եւ իրենք տարածաշրջանում, եթե ոչ ամբողջությամբ դուրս կմղեն ռուսներին, ապա կբալանսավորեն ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում:

«ԱՄՆ-Ն ՄԵԶ ՈՒՄԻ՞Ց ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ` ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ՞Ց»

Ի՞նչ է սա ենթադրում մեզ համար` ամերիկացի խաղաղապահնե՞ր են բերելու եւ կանգնեցնեն Արցախում:

— Բացարձակ: Խաղաղապահներ չեն բերելու, նման քննարկումներ չեն եղել: Մեր տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը Թուրքիան է եւ, բնական է, որ այդ խնդիրները իրենց ռազմավարական դաշնակցի միջոցով պետք է լուծեն: Հատկապես, որ դաշնակիցը լուրջ մարտահրավեր է նետում նաեւ ՌԴ-ին: Հիմա այդ ամերիկյան այցելությունները եւ նաեւ մեր այցելությունները նրա համար է, որպեսզի մեզ քաջալերեն եւ ասեն` գնացեք, այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրեք, որը մեզ համար նման պայմաններում, իհարկե, խնդրահարույց է: Նման պայմաններում խաղաղության համաձայնագիր չեն ստորագրում, այն կարելի է հավասարեցնել կապիտուլիացիոն ակտի հետ: Սա կապիտուլիացիայի կնքում է, անունն ինչ ուզում եք դրեք: Կարծում եմ` ԱՄՆ-ի տարածաշրջանային հետաքրքրությունների կոնտեքստում այս ամենը շատ հասկանալի է եւ նորմալ: Գերտերությունները մրցակցում են, այդ թվում` մրցակցում են մեր տարածաշրջանում ու միշտ էլ մրցակցել են Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կամ Սովետական Միությունը: Սովետական Միության ժամանակ, բնականաբար, մի քիչ իրավիճակն այլ էր, բայց անկախությունից անմիջապես հետո` հաջորդ իսկ օրվանից ԱՄՆ-ն այդ քաղաքականությունն այստեղ որդեգրել է, որը բխում է բացառապես իր շահերից եւ տրամաբանական է: Բա էլ ո՞ւմ շահերից բխող քաղաքականություն պետք է վարեր:

— Մինչդեռ այս օրերին ակտիվացել է այն թեզը, թե` եկեք դուրս գանք ՀԱՊԿ-ից ու Միացյալ Նահանգները հաշված րոպեների ընթացքում կհասնի օգնության…

— Անկեղծ ասած, չեմ պատկերացնում` Միացյալ Նահանգները մեզ ումի՞ց պետք է պաշտպանի` իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի՞ց: Պետք է զորք շարի Հայաստանի եւ իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի միջեւ սահմանի՞ն: Ինձ համար սա անհասկանալի է: Միացյալ Նահանգները երբեք էլ չեն խոսել այն մասին, որ իրենք անձամբ իրենց դեմքով ներկայություն են ունենալու մեր տարածաշրջանում: Իրենք հեռու են այստեղից եւ իրենց շահը երկկողմ հարաբերությունների կոնտեքստում չեն` ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ: Տարածաշրջանն է իրենց համար կարեւոր, ինչը շատ պարզ բացատրություն ունի: Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասը հետաքրքիր է, որովհետեւ այն իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի հարեւանն է, իր հիմնական ախոյան Իրանի եւ իր հիմնական թշնամի ՌԴ-ի հարեւանն է: Պարզ է, որ իրենց հետաքրքիր կլինի, մանավանդ, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտներ չլինեն եւ կարողանա շատ ավելի հեշտությամբ ազդեցություն ձեռք բերել այստեղ: Սա շատ բալանսավորված եւ քաղաքագիտական գնահատական է, այստեղ զգայական ոչինչ չկա: Երբ ուսումնասիրում ես ու վերլուծում, հասկանում ես, որ այդ պետության ազգային շահերը դրանք են, իսկ թե որոնք են մեր ազգային շահերը, սա, իհարկե, այլ քննարկման առարկա է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ահա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՍուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակինՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода