«Հազարավոր կյանքեր կործանեցին, հողեր նվիրեցին ու հիմա երկիրը սարքեցին էժան պուտանկա».Մհեր Մկրտչյան
ՄշակութայինՌեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հազարավոր կյանքեր կործանեցին, հողեր նվիրեցին ու հիմա երկիրը սարքեցին էժան պուտանկա:
Ախր չեմ ուզում լացեմ ու նիկոլից բողոքեմ` նոր բան չունեմ ասելու: Ինքն էլ նոր բան չունի ասելու` քայլ առ քայլ, կուշտ փորով տանում ա դեպի անդունդ:
Էսօր ֆեյսբուքահայությունը լավ ուրախացավ ու նորից ծաղրեց նրանց ովքեր արդեն վաղուց ծաղրում են ամբողջ մի ազգի:
Ինքնաբուխ հանրահավաքի կոչ չեմ անում` կգան կփչացնեն:
Խնդրանքով ոչ մեկին չեմ դիմի որ գան ու փրկեն` դա նույնքան ծիծախելի ա որքան հանգուցյալ թագուհու կողքին նկարվելը:
Շարունակում եմ հավատալ հայրենասեր, խելացի, կրթված ու ոչ վախկոտ հայերի գոյությանը»։