Բոլորը լուռ սգում էին, իսկ սրանք հաչում ու հաչում էին, հաչում ու հաչում. The Sun
Ներքաղաքական
«Խայտառակությունը խայտառակության հետեւից։ Արդեն գրել էի, որ համաշխարհային մամուլը գրում է Հայաստանի իշխանությունների մասին շատ բացասական բաներ եւ սպասում, թե կոնկրետ Նիկոլ Փաշինյանին հայ ժողովուրդը ե՞րբ է հեռացնելու կառավարման ղեկից, քանի որ իր կառավարման ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում, իսկ Հայաստանը վտանգել է սեփական լինելիությունը։
Կոնկրետ այս մի խայտառակությունը արդեն Մեծ Բրիտանիայի մամուլն է հրապարակել։ Դը Սանը եւ Դեյլի մեյլը գրում են, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը իր լաքեյներին տվել է բջջային հեռախոսը եւ հրամայել նկարել իրեն թագուհու դագաղի ֆոնին։ Լրատվամիջոցը գրում է, որ նման բան Վեստմինստեր հոլլում հազար տարի չի եղել, եւ որ այն սենյակում, որտեղ թագուհու դագաղն է եղել դրված, հրավիրվածներին նախապես զգուշացրել են չնկարել։ Ավելին, գրում են, որ բոլոր հյուրերը լուռ են եղել եւ միայն Հայաստանի նախագահն իր օգնականների հետ բաձր-բարձր խոսել եւ նույնիսկ ծիծաղել են։ Դը Սանը մեջբերում է ականատեսներից մեկի խոսքերը․ «Բոլորը լուռ սգում էին, իսկ սրանք հաչում ու հաչում էին, հաչում ու հաչում»։ Ի դեպ լուսանկարող «լակեյն» էլ պարզվում է՝ ՀՀ-ի դեսպանն է եղել Բրիտանիայում», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: