Պահանջում են ՀՀ պաշտպանության նախարարությունից անհապաղ հրապարակել զոհերի անուն-ազգանունները
ՀասարակությունԶոհվածների մայրերն ու քույրերը պահանջում են ՀՀ պաշտպանության նախարարությունից անհապաղ հրապարակել զոհերի անուն-ազգանունները, որպեսզի ճանաչենք մեր հերոսներին եւ պատիվ ունենանք նրանց հրաժեշտ տալու եւ մայրերի կողքին կանգնելու։ Նրանց այս պահանջին միացել են մի շարք հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: Սոցցանցում պահանջը վերածվել է ֆլեշմոբի: