Էդմոն Մարուքյանը մոռացե՞լ է՝ երբ ու ինչ էր հայտարարում Զանգեզուրի միջանցքի մասին
Թավշյա տեռորՄեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներում հիմնավորում էր, թե Նիկոլ Փաշինյանը Բերձորը՝ իր հարակից գյուղերով, Ադրբեջանին է տալիս, որ Ադրբեջանին իրենց պահանջած Զանգեզուրի միջանցքը չտան:
«Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սուվերեն միջանցք: Հայաստանի Հանրապետությունը չի տալիս այդ միջանցքը: Ինչքան էլ որ շուրջ երկու տարի է՝ տարբեր օղակներ, փորձագետներ, եսիմ ովքեր պնդում են, որ հանձնել է, տվել է, ստորագրել է, եսիմ ինչ են արել, Հայաստանը չի տալիս այդ միջանցքը: Հայաստանն ասում է՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բացում եմ բոլոր կետերը, ոչ մի խնդիր չկա, եկեք բոլոր տեղերով անցեք: Բայց իրենց դա չէ պետք: Իրենց պետք է հող, կրկնում եմ, հողակտոր Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Էդմոն Մարուքյանը: