Արսենը խնայում է ուժերը, ճամպրուկային տրամադրության մեջ է.Սիլկին
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը քննադատել է Արսեն Զախարյանի ներկայիս խաղն ու անդրադարձել Լոնդոնի «Չելսի» չկայացած գործարքին.
«Տպավորություն է, որ նա արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ Երբ Արսենն առաջին քայլերն էր անում, մենք բոլորս հիացած էինք նրանով։ Հիմա Արսենը հասկանում է, որ աճել է ու կարող է ուժերը փորձել Անգլիայի Պրեմյեր լիգայում ու գիտակցում է, որ նա «Չելսիին» վնասվածքով պետք չէ,խնայում է իրեն։ Այդ պատճառով այս պահին նրա գործողություններում կենտրոնացվածություն չկա»,- Սիլկինի խոսքը մեջբերում է RT-ն։
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք է տեղափոխվեր «Չելսի», սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։