Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանը ՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու Քննչականը Հունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿ Իրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբան Արման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասին ՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվում

ԵՐԲ «ՁԵՌՆԱՍՈՒՆ ԱՌՆԵՏԸ» ԱՆԿՅՈՒՆ Է ՔՇՎԱԾ

Վերլուծություն

Եվ այս­պես, հենց կա­պի­տու­լյան­տը հրա­պա­րա­կեց իր «խա­ղա­ղու­թյան բա­նա­ձև­ը»` Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում և Տա­վու­շի ու Ա­րա­րա­տի «անկլավ­նե­րի» հանձ­նում Ադր­բե­ջա­նին` ըստ «Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի քար­տե­զի», հան­րու­թյու­նը զայ­րա­ցավ: Եվ բա­վա­րար ե­ղավ ըն­դա­մե­նը մեկ-երկու կոչ հա­մա­ցան­ցում, որ­պես­զի բազ­մա­հա­զա­րա­նոց զանգ­վա­ծը դուրս գա փո­ղոց: Սա այն դեպքն է, երբ հա­վաքն ի­րոք ինք­նա­բուխ է, ինչ­քան էլ ՔՊ-ական կեր­պա­րանք­նե­րը ցի­նիկ քմծի­ծաղ տան: Իսկ քմծի­ծա­ղը պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ այդ ան­սուրբ ա­րա­րած­նե­րը ո­րև­է բան ա­նում են մի­այն փո­ղով կամ հրա­մա­նով:

ԲՈՒՆ­ԿԵՐՆ ՈՒ ԶՈ­ԴՈՂ Ա­ՊԱ­ՐԱ­ՏԸ ՉԵՆ ՕԳ­ՆԻ

Հան­րու­թյունն է՛լ ա­վե­լի գա­զա­զեց, երբ Նի­կո­լը դուրս ե­կավ Ֆեյս­բուք` հայ­տա­րա­րե­լու, որ ո­չինչ էլ չի ստո­րագ­րե­լու, քան­զի դա անս­խա­լա­կան ձև­ով նրա ստա­խո­սու­թյան վկա­յու­թյունն է: Նա­և ո­րո­շեց չմեկ­նել Սա­մար­ղանդ: Քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյա­նը չմեկ­նե­լու ա­մե­նա­հա­վա­նա­կան պատ­ճառ հա­մա­րեց եր­կյու­ղը, որ կա­պի­տու­լյան­տը բա­ցա­կա­յու­թյան ըն­թաց­քում կիշ­խա­նազրկ­վի: Իսկ իշ­խա­նու­թյուն պա­հե­լը նրա հա­մար գո­յա­բա­նա­կան խնդիր է, քան­զի գի­տի, որ, ի տար­բե­րու­թյուն ՀՀ պաշ­տո­նա­թող օ­րի­նա­կան ղե­կա­վար­նե­րի, հան­գիստ ապ­րե­լը, մեղմ ա­սած, չի ստաց­վի ան­գամ փա­խուս­տի դեպ­քում:

Այլ կար­ծիք ու­նի, սա­կայն, ազ­դե­ցիկ ռու­սաս­տա­նաբ­նակ գոր­ծիչ, «Մո­նարխ» ըն­կե­րու­թյան ղե­կա­վար Սեր­գեյ Համ­բար­ձու­մյա­նը, ով կոչ է ա­նում Փա­շի­նյա­նին հրա­ժա­րա­կան տալ. «Կրկին պետք է հի­շեց­նեմ, որ ցան­կա­ցած ճգնա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում այս ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու լա­վա­գույն մի­ջո­ցը ճգնա­ժա­մա­յին կա­ռա­վար­չի ներգ­րա­վումն է: Չեր­չի­լը Մեծ Բրի­տա­նի­ա­յում՝ ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կում, Էյ­զեն­հա­ո­ւե­րը՝ Գեր­մա­նի­ա­յի ա­մո­թա­լի պար­տու­թյու­նից հե­տո, Գոլ­դա Մա­յե­րը՝ Իս­րա­յե­լում, Ռուզ­վել­տը՝ ԱՄՆ-ում Մեծ դեպ­րե­սի­ա­յի ժա­մա­նակ, Դը Գո­լը՝ Ֆրան­սի­ա­յի պա­տե­րազ­մի ժա­մա­նակ եւ դրա­նից հե­տո, Ֆոր­դը, Կո­րո­լե­ւը, Սթիվ Ջոբ­սը, Ի­լոն Մաս­կը եւ մյուս­նե­րը. պատ­մու­թյան մեջ նման օ­րի­նակ­նե­րը շատ են: Ու­շադ­րու­թյուն դարձ­րեք, որ նրանք բո­լո­րը հաղ­թող են, դուք՝ պարտ­վո­ղը: Ճգնա­ժա­մա­յին կա­ռա­վա­րիչ­նե­րի հա­ջո­ղու­թյան բա­նա­ձե­ւը բա­ցար­ձակ կոմ­պե­տեն­տու­թյունն է: Ես մի­ան­գա­մայն վստահ եմ, որ Դուք՝ հե­ղա­փո­խու­թյան ար­դյուն­քում իշ­խա­նու­թյուն ստա­նա­լով, վստահ է­իք, որ ա­մեն ինչ շատ ա­վե­լի լավ է լի­նե­լու: Սա­կայն պատ­մու­թյու­նը ցույց է տվել, որ հե­ղա­փո­խու­թյան ար­դյուն­քում ոչ մի ժո­ղո­վուրդ ա­վե­լի եր­ջա­նիկ չի դար­ձել, եւ դուք պետք է դա ի­մա­նա­յիք: Ցա­վոք, Ձեր թե­թեւ ձեռ­քով Հա­յաս­տա­նը նույն­պես քա­ղում է հե­ղա­փո­խու­թյան նման դժբախ­տու­թյան պտուղ­նե­րը»:

Համ­բար­ձու­մյա­նի խոս­քով. «Դուք ու­նեք հի­ա­նա­լի հնա­րա­վո­րու­թյուն եւ բազ­մա­թիվ պատ­ճառ­ներ հրա­ժար­վե­լու Ձեր աշ­խա­տան­քից եւ զբաղ­վե­լու այլ գոր­ծով: Հայ ժո­ղովր­դի մեջ կան շատ կրթված, կոմ­պե­տենտ եւ հա­ջո­ղակ մար­դիկ: Ե­թե ​​հի­մա հրա­ժա­րա­կան չտաք, ա­պա Ձեր հրա­ժա­րա­կա­նի պա­հին, ո­րը վաղ թե ուշ կլի­նի, ի­րա­վի­ճակն էլ ա­վե­լի կրի­տի­կա­կան կլի­նի»: Ո՛չ, «այլ գոր­ծով զբաղ­վե­լու» հնա­րա­վո­րու­թյունն իս­պառ բա­ցա­կա­յում է, և այդ պատ­ճա­ռով է, որ Նի­կոլն ի­րեն պա­հում է ան­կյուն քշված առ­նե­տի պես: Թուր­քի «ձեռ­նա­սուն առ­նե­տի»: Նա ամ­բող­ջո­վին թուր­քա­կան վան­դա­կում է, և այդ­տե­ղից չի կա­րող դուրս պրծնել:

Ի դեպ, քա­ղա­քա­ցի­նե­րին կաս­կա­ծե­լի թվաց «հու­մա­նի­տար զի­նա­դա­դա­րը», այն էլ` Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջար­կու­թյամբ: Մի­ան­գա­մից դրա­նում ստույգ նշան տե­սան, որ ա­մեն ինչ ար­դեն ստո­րագր­ված է, և Ջեր­մու­կը «մե­ծա­հո­գա­բար» ՀՀ կազ­մում թող­նե­լու դի­մաց թուր­քը ստա­նա­լու է Ար­ցախն իր կազ­մում: Եվ պա­տա­հա­կան չէ, որ Ե­րև­ա­նի ցույ­ցե­րին զու­գա­հեռ ծա­վա­լուն ցույ­ցեր սկսվե­ցին նա­և Ստե­փա­նա­կեր­տում: Ո­մանք, զո­րօ­րի­նակ ԱԺԲ-ական­նե­րը, սկսե­ցին պնդել, թե «ԱՄՆ-ն փրկեց Հա­յաս­տա­նը, նե­րա­ռյալ Ար­ցա­խը»` նկա­տի ու­նե­նա­լով բարձ­րաս­տի­ճան ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյա­նե­րի դիր­քո­րո­շու­մը և դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րը: Բայց պետք է հի­աս­թա­փեց­նենք «ծռա­շեղ­ված­նե­րին»` մեզ փրկեց ոչ թե Ա­մե­րի­կան կամ այլ գեր­տե­րու­թյուն, այլ հայ զին­վո­րի բա­ցա­ռիկ քա­ջու­թյու­նը, որ թի­կուն­քում պե­տու­թյան փո­խա­րեն պե­տա­կան դա­վա­ճան ու­նե­նա­լու պայ­ման­նե­րում փա­ռա­վոր ջարդ տվե­ցին թուր­քին Ջեր­մու­կի և Վար­դե­նի­սի մա­տույց­նե­րում ու այլ վայ­րե­րում: Ե­թե դա չլի­ներ, ոչ մի օ­տար ու­ժի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու քայ­լե­րը չէ­ին օգ­նե­լու:

Եվ ընդ­հան­րա­պես, ժա­մա­նակն է, որ հա­յու­թյունն ըմբռ­նի «փրկիչ» բա­ռի ի­րա­կան նշա­նա­կու­թյու­նը` այդ բա­ռի հե­տև­ում մշտա­պես թաքն­ված է շա­հա­մոլ կեղ­տոտ մա­նի­պու­լյա­տոր, լի­նի դա ան­հատ, թե` ո­րև­է կա­ռույց:

Սա­կայն վե­րա­դառ­նանք ինք­նա­բուխ ցույ­ցե­րին: Հարկ է նշել, որ ա­ռայժմ դրանց վիթ­խա­րի նե­րուժն օգ­տա­գործ­վել է ոչ այն­քան ար­դյու­նա­վե­տո­րեն:

ՄԻ­ԵՎ­ՆՈՒՅՆՆ Է` ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ ՏԱ­ՊԱԼ­ՎԵ­ԼՈՒ Է

Niklo 

Աչ­քի զար­նեց հե­տև­յա­լը` ե­թե սեպ­տեմ­բե­րի 14-ին բարձ­րա­խո­սին տի­րա­ցած ան­ձինք պա­հան­ջում է­ին ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րին սկսել իմ­պիչ­մեն­թի գոր­ծըն­թա­ցը, խոս­տա­նա­լով վզա­կո­թից բռնած բե­րել 18 ՔՊ-ական պատ­գա­մա­վոր, ա­պա սեպ­տեմ­բե­րի 15-ի ցե­րե­կը, երբ ամ­բողջ ՔՊ-ն ԱԺ-ում էր, ոչ ոք կոչ չա­րեց ժո­ղովր­դին գալ ԱԺ և հար­կադ­րանք կի­րա­ռել դրանց նկատ­մամբ: Ա­վե­լին` տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը նույ­նիսկ հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցավ ե­րես­պաշ­տո­րեն դա­տա­պար­տել ՔՊ-ական­նե­րի հաս­ցե­նե­րի հրա­պա­րա­կու­մը, վկա­յա­կո­չե­լով ե­րե­խա­նե­րի առ­կա­յու­թյու­նը, «մո­ռա­նա­լով», որ հենց իր սրի­կա թի­մի կո­չով ՀՀԿ-ական­նե­րի տնե­րի մոտ դա­գաղ­ներ է­ին բե­րել: Եվ ընդ­հա­րա­պես, ՔՊ-ական­նե­րը մի­ան­գա­մից ա­ռի­թից օգտ­վե­ցին և, ե­րև­ան­ցու խոս­քով ա­սած, հաբռ­գե­ցին:

Տես­նենք, թե ինչ է գրում «վաս­տա­կա­վոր ցու­ցա­րար», Ռե­ֆոր­միստ­ներ կու­սակ­ցու­թյան խորհր­դի ան­դամ Լի­լիթ Հո­վա­կի­մյա­նը. «Կա­րին Տո­նո­յան, նո­րից եմ կրկնում, որ խո­նար­հումս ձեր հե­րոս որ­դու շի­րի­մին, բայց ես թույլ չեմ տա, որ դուք և ձեր նման­նե­րը հի­մա­րա­ց­նեք այն քա­ղա­քա­ցի­նե­րին, ո­րոնք հույս­նե­րը չկորց­րած, ձեզ վստա­հե­լով հա­վաք­վել է­ին ԱԺ-ի դի­մաց: Ե­րեկ հա­վա­քե­ցիք ժո­ղովր­դին ու ձեր ա­րև­ին  փոր­ձե­ցիք փչաց­նել ընդ­դի­մու­թյա­նը, ո­րը չստաց­վեց: Պատ­գա­մա­վոր­նե­րը ա­պա­հո­վե­ցին ի­րենց ստո­րագ­րու­թյու­նը, ո­րից հե­տո ձեր թի­մա­կից­նե­րը այդ­պես էլ չգնա­ցին ՔՊ-ական­նե­րի տներ: Չգի­տեմ` ով էր այն ա­լե­հեր տղա­մար­դը, ո­րը կոտ­րում էր ԱԺ-ի ճա­ղա­վան­դա­կը ու պատ­գա­մա­վոր­նե­րին, ո­րոնք ու­նեն օ­րի­նա­կան ի­րա­վունք մուտ­քից մտնել ի­րենց աշ­խա­տա­վայր, ու­զում էր կոտ­րած ճա­ղա­վան­դա­կից ներս մցներ, և լավ էր այդ պա­հին Հայկ Մա­մի­ջա­նյա­նը վերց­րեց բարձ­րա­խոսն ու ա­սաց իր ա­սե­լի­քը: Այ­սօր մար­դիկ նո­րից հա­վաք­վե­ցին ու դուք նկա­տե­ցիք, որ երեկ­վա քա­նա­կի կե­սի կեսն էր: Այ­սինքն 20% վստա­հու­թյուն ձեր թի­մի և ձեր հան­դեպ, որն էլ դա­ռավ 10%՝ ձեր պա­թոս ու ան­բո­վան­դակ ե­լույ­թից հե­տո: Այն, ինչ որ ա­սա­ցիք, դա կա­րե­լի էր ստա­տուս գրել կամ ու­ղիղ կա­պով ա­սել, ոչ թե ժո­ղովր­դին հա­վա­քել, կես ժամ խո­սել ոչն­չի մա­սին ու ա­սել ցտե­սու­թյուն: Ա­սեմ, որ «հի­ա­ցած» եմ ձեր տա­ղան­դով՝ դուք պրո­ֆե­սի­ո­նալ մի­տինգ ցրող եք»:

Դե, իսկ շա­րու­նա­կու­թյու­նը` ցույ­ցով բան պա­հան­ջել տիտ­ղո­սա­յին ընդ­դի­մու­թյու­նից, մի տե­սակ սյու­ռե­ա­լիզմ էր... Չնա­յած ար­ձա­նագ­րենք նա­և այդ «տա­րե­րայ­նու­թյան» օգ­տա­կար կող­մը` պարզ դար­ձավ, որ ե­թե ան­գամ հրաշ­քով «գո­լոր­շի­ա­նան» «Հա­յաս­տան» դա­շինքն ու ՀՀԿ-ն, մի­և­նույնն է` զայ­րա­ցած և գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­րաստ զանգ­վածն այն­քան մեծ է, որ ան­պայ­ման ինչ-որ մե­կը կգլխա­վո­րի Չա­րեն­ցի ա­սած «ամբոխ­նե­րը խե­լա­գար­ված», պար­զա­պես ռիս­կեր կան, որ դա կլի­նի ինչ-որ պո­պու­լիստ, «Նի­կոլ 2.0»:

Բայց բո­լոր դեպ­քե­րում, Նի­կո­լի հե­ռա­ցումն այ­լընտ­րանք չու­նի: ՀՀԿ ԳՄ ան­դամ, պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյանն ի­րա­վա­ցի­ո­րեն շեշ­տում է, որ Նի­կո­լից պետք է օր ա­ռաջ ա­զատ­վել՝ ան­կախ նրա­նից նրա տե­րե­րը ցան­կա­նո՞ւմ են ա­զատ­ման դի­մու­մը մա­կագ­րել, թե` ոչ. «Պա­տա­հա­կան չէ, որ այ­սօր կոչ են ա­նում ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­ցի­նե­րին ա­ռանց զեն­քի ու­ղար­կեն պա­տե­րազմ, շա­րու­նակ վա­խեց­նում են Ա­ԱԾ-ով, պառ­լա­մեն­տում հիս­տե­րի­ա են բարձ­րաց­նում, ու­րա­խա­նում են, որ ոս­տի­կան­նե­րը ծե­ծում են մի­տին­գա­վոր քա­ղա­քա­ցի­նե­րին և այլն: Ես ա­ռա­վել քան հա­մոզ­ված եմ, որ նրան­ցից շա­տե­րը մտքում ա­նի­ծում են այն օ­րը, երբ դժբախ­տու­թյուն ու­նե­ցան մտնել Նի­կո­լի թիմ: Իսկ Նի­կոլն անխ­նա օգ­տա­գոր­ծում է նրանց և խոս­քը մեր մեջ՝ շատ էլ ճիշտ է ա­նում:

Իշ­խա­նա­փո­խու­թյուն մի օր լի­նե­լու է, դա ան­խու­սա­փե­լի է: Իսկ ՔՊ-ական­նե­րից շա­տե­րը ե­րի­տա­սարդ տա­րի­քում են և դեռ շատ ա­նե­լիք­ներ ու­նեն ի­րենց կյան­քում: Նրանք ի­հար­կե չեն ցան­կա­նա, որ այդ տխուր հե­ռան­կարն ի­րենց սպառ­նա: Վստահ եմ նա­և, որ իշ­խա­նա­փո­խու­թյան հա­ջորդ օր­վա­նից սկսած, նրան­ցից շա­տե­րը բազ­մա­թիվ հան­ցանք­նե­րի կեն­դա­նի և կա­մա­վոր վկա­ներն են դառ­նա­լու՝ հա­նուն ի­րենց նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի ինչ-որ չա­փով մեղ­մաց­ման: Նի­կոլն էլ լավ գի­տի, որ շրջա­պատ­ված է պա­տե­հա­պաշտ­նե­րով, ուս­տի նրանց նկտմամբ կի­րա­ռում է շան­տա­ժի և հա­սա­րա­կու­թյան աչ­քե­րում մին­չև վերջ փչաց­նե­լու սխե­ման:

...Սա­կայն Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը կոր­ծա­նե­լու պատ­ճառ հան­դի­սա­ցող հա­սա­րա­կա­կան ցա­սու­մը չպետք է տա­րած­վի բո­լո­րի վրա և տա­րե­րա­յին բնույթ ստա­նա: Այ­լա­պես կհայտն­վենք նոր քա­ո­սի մեջ, ո­րը նույն­քան վտան­գա­վոր է, որ­քան ներ­կա­յիս ի­րա­վի­ճակն է»:

Բայց, ան­շուշտ, գործ ու­նենք նա­և Նի­կո­լից ոչ պա­կաս նեն­գա­միտ, ա­վե­լի հին ու փոր­ձա­ռու չա­րա­գործ­նե­րի հետ: Զօ­րօ­րի­նակ, տխրախռ­չակ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը փաս­տո­րեն, իր ու իր նման­նե­րի դա­վադ­րու­թյու­նը ձա­խո­ղել փոր­ձող քա­ղա­քա­ցի­նե­րին տե­ռո­րիզ­մի մեջ է մե­ղադ­րել՝ հստակ զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լով գի­շե­րա­յին դեպ­քե­րի ու 1999-ի հոկ­տեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցա­ծի մի­ջև: ՔՊ-ակա­նը, որ հայտ­նի է, թե ին­չով է զբաղ­ված ե­ղել հոկ­տեմ­նե­րի 27-ի տե­ռո­րիս­տա­կան ակ­տից ան­մի­ջա­պես հե­տո, փաս­տո­րեն, ձև­աց­րել է, թե իբր մե­ծա­պես ափ­սո­սում ու սգում է 1999-ին կա­տար­վա­ծի հա­մար այն դեպ­քում, երբ տե­ռո­րից ան­մի­ջա­պես հե­տո իր պե­սե­րի հետ մի­ա­սին մի ցու­ցակ էր կազ­մել ու դրել նա­խա­գա­հի սե­ղա­նին՝ պա­հան­ջե­լով ի­րենց պաշ­տո­նի նշա­նա­կել: Այ­սինքն՝ դար­ձել էր Նա­ի­րի Հու­նա­նյա­նի հա­ճա­խոր­դը...

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըԻնչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիՃապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբՏրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱյս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան ԱբրահամյանԱյսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ. ապրիլի 16-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում ենՌուսական բանակը ներխուժում է Նովոբախմուտովկա և Օչերետինո՝ շրջապատելով Բերդիչիին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսվածԱռաջինը կոտրվեցին նրանք, ովքեր հավատում էին, որ ամեն ինչ շուտով կավարտվի. Ռուզաննա Խաչատրյանը գրառում է կատարել«Ժողովուրդ». Պատգամավորին ստիպեցին «փոշմանել»ԱՄՆ-ում (Փենսիլվանիա, Սկրանթոն) այրվում է զինամթերքի գործարանՕչերետինոյի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը վերջնականապես փլուզվում է«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Բայդենը վախեցած է միջուկային զենքի կիրառման մասին Պուտինի մշտական ​ սպառնալիքներից». The Wall Street JournalՌուսական ուժերը, գրոհային ուղղաթիռների զանգվածային աջակցությամբ, հարձակում են սկսել Կրասնոխորիվկայի վրա (Քարտեզ)Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է. ԿՀՎ վերլուծաբանՍամվել Վարդանյանը բախվել է դավաճան իրականությանն ու հայտնվել ՁՊՎ-ում. Անի ԿարապետյանՀրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ ՍարոյանըԿռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (Video)1 մլն դրամանոց ընթրիքը լուսանկարներովՓաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը. փորձագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода