Օտուբանջոն գոլը նշեց ցուցադրելով շապիկի վրա Հայաստանին ուղղված գրությունը
Սպորտ
Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում ընդունել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին» ու հաղթում է 2:0 հաշվով։
35-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնին առաջ մղեց Արտակ Դաշյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Մեկ րոպե անց հեռվից կատարած հարվածով աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն, վերջինս գոլը նվիրեց հաջակցություն Հայաստանին, որը հարձակման է ենթարկվել ագրեսոր Ադրբեջանի կողմից։
Լուսանկարը` Football365.am-ի