Տղերք, երկրորդ շանս կարող է չլինել. Խորեն Բայրամյանը` Զախարյանին և Սպերցյանին
ՍպորտՌուսական «Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում պատասխանել է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի Լոնդոնի «Չելսի» չստացված տեղափոխության, վերջինիս տաղանդի եւ այլ ակումբ տեղափոխվելու հայ ֆուտբոլիստների հնարավորությունների մասին.
«Զախարյանը լավ ֆուտբոլիստ է։ Անձամբ ես հաջողություն եմ մաղթում բոլոր խաղացողներին և Արսենին, որպեսզի նրանք հասնեն առավելագույն արդյունքի: Կարծում եմ՝ նա մեծ ապագա ունի։
Շու՞տ է «Չելսի» տեղափոխվելու համար, նման ակումբները կարող են մեկ անգամ զանգահարել և վերջ: Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ օգտվել նման շանսերից։ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Անգլիա՝ սա ամենաբարձր մակարդակն է:
Իմ խորհուրդը Էդուարդ Սպերցյանին և Արսեն Զախարյանին՝ «Տղերք, փորձեք, և դուք միշտ կարող եք վերադառնալ Ռուսաստանի առաջնություն, ձեզ այստեղ ողջունելու են։ Ամեն օր չէ, որ դու այսպիսի հնարավորություն ես ստանում, «Չելսին» կարող է երկու անգամ չզանգել»: