Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, մեր հայրենիքը մենք պետք է պահենք.Արթուր Ալեքսանյան
ՍպորտԵզրափակիչից հետո չհասցրեցի ուրախանալ իմ հաղթանակով՝ տեղեկանալով, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններին: Այս հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին եւ այս քանի օրը հայրենիքի համար նահատակված հերոսներին: Պետք է համախմբված լինենք, մեր հայրենիքը մենք պետք է պահենք:
Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայում ասաց աշխարհի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր. Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը նախորդ գիշեր թիմի հետ վերադարձել է հայրենիք:
Սեպտեմբերի 12-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում չորրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: :